Հայրիկյանը` Հոլանդիայից. «Իրենք իրենց թոյնով ու նախանձով էլ թող տապակուեն»

ՀՀ նախագահի նախկին թեկնածու «Ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մեկնել է Հոլանդիա, որտեղ կշարունակի բուժումը, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ կառավարության` իրեն 20.5 մլն դրամ տրամադրելու որոշման շուրջ ծագած քննարկումներին:

«Սիրելի բարեկամներս,

Երեկ երախտագիտութիւն յայտնելով հրաժեշտ տուեցի Կարմիր Խաչի բուժաշխատողներին եւ այսօր վաղ առաւօտեան ճանապարհուեցի Եւրոպայ։ Վախենում էի երկար ճանապարհի դժուարութիւններից, բայց յաղթահարուեց։ Օգնեց այն, որ կանգառ կար Կիեւում։ Կէսօր չեղած արդէն Ամստերդամում էի։ Մերոնք դիմաւորեցին եւ արդէն հասցրինք առաջին նախնակալ այցն անել բժշկին։ Առաջին խօսքն այն էր, որ այդպիսի կրակոցից յետոյ հրաշք է ողջ լինելս։

Իմացայ, որ որոշ խղճուկներ խիստ յուզուել են իմանալով, որ իմ առողջանալու գործին նաեւ մեր առողջապահական համակարգն է մասնակցելու։

Կարդացեք նաև

Ուշադրութիւն մի դարձրեք. անորակութիւններ եղել են ու կմնան։ Երբ երկու ամիս տառապագին ցաւերի մէջ էի, դրանք չկային, ինչպէս եւ չկային դրանց ծնողները, երբ իմ ծնողները երկու տասնամեակ իմ վերադարձին էին սպասում։ Հիմա երբ լսել են, որ պետութիւնն իմ հանդէպ էլ է անում այն, ինչ պարտաւոր է անել ցանկացած պետութիւն, կատաղել են։ Իրենք իրենց թոյնով ու նախանձով էլ թող տապակուեն…

Հոլանդնայում եմ, բայց ամեն ինչ կախուած է ապաքինման ու վերականգման ընթացքից…
Ամենայն բարիք բոլորիս…»,- գրել է Պարույր Հայրիկյանը:

Տեսանյութեր

Լրահոս