«Ինձ իրականում շատ ավելի մեծ փոխհատուցում է հասնում». Հայրիկյան
ԻՄ կուսակցության առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է
«Սիրելի բարեկամներ,
Իմացայ, որ կրքեր են բորբոքուել իմ բուժմանը պետականօրէն աջակցելու հետ կեպուած։ Ծիծաղելին այն է, որ ես այդ դրամը դեռ չեմ ստացել, իսկ զարմանալին այն, որ այդքան չարակամներ ունենք։ Ինձ իրականում շատ աւելի մեծ փոխհատուցում է հասնում։ Պետականօրէն ներողութիւն են խնդրել կորցրածս 17 ու կէս տարիների համար ու առաջարկել փոխհատուցում 1991թ.-ին։ Ես այն ժամանակ չուզեցի մեր պետութեան հոգսն աւելացնել։
Գալով այդ հատկացուած գումարին, դա բուժհիմնարկների նախնական նշած գումարն է, որ կարող է աւելանալ եւ պակասել, կախուած ընթացքից։ Ճիշտ վարուեցին բոլոր այն անձինք՝ բժիշկներն ու պետական գործիչներն, ովքեր իմ առողջականը տառացիօրէն փրկելու նպատակով կատարեցին այդ հատկացումը։ Ես, իհարկէ, ունեմ այն փոխհատուցելու ծրագիր (դրա մասին ժամանակին կխօսեմ), բայց դա իմ կեանքի նպատակը չէ։
Ապրեն այն ընկերներս ու համեստ գործարարները, բարեկամներս, ովքեր ինձ զորակցում են թէ հւգեպէս, թէ նիւթապէս։
Այսօր երկրորդ բժիշկը հետազոտեց. նոր ցաւազրկողներ տուեց։ Զատիկից յետոյ, որ այստեղ էլ լուրջ նշում են, հաւանաբար, կսկսի հիմնական բուժումը։
Ամենայն բարիք բոլորին»