«Տաղանդ ունենալը շատ կարևոր է, բայց կարևոր է նաև աշխատասիրությունը» (լուսանկարներ)
Հայազգի պարուհի Վիկտորյա Անանյանը սերում է պարողների գերդաստանից։ 7 տարեկան հասակում Հայաստանից տեղափոխվելով Ուկրաինա, Վիկտորյան ամբողջությամբ նվիրվել է բալետին։ Նա շրջում է ողջ աշխարհով, հանդես է գալիս բազմաթիվ ներկայացումներում, մարմնավորում է տարբեր կերպարներ և արժանանում մեծ գնահատականների։
168.am-ի հետ զրույցում Վիկտորյան ասաց, որ եթե Հայաստանում մնար, ապա պարուհի չէր դառնա։ Վերջերս պարուհին եկել էր Հայաստան, վարպետության դաս էր անցկացրել Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու թատրոնում» և նկարահանվել երգչուհի Լեյլա Սարիբեկյանի նոր տեսահոլովակում։
Այժմ Վիկտորյան Ամստերդամում է ապրում և աշխատում է տեղի «Het Nationale Ballet-Dutch National Ballet»-ում։
– Վիկտորյա, Դուքպարողներիընտանիքումեքծնվել: Կարելի՞էասել, որիսկզբանեկանխորոշվածէր, որ պետքէպարուհիդառնաք:
– Ծնողներս չէին մտածում, որ պարուհի կդառնամ, բայց փոքրուց շատ էի ցանկանում ու համոզված էի, որ պարուհի եմ դառնալու: Մեր տան կողքի հացի խանութում մի կին էր աշխատում, իմ դուրը նա շատ էր գալիս, այդ պատճառով էլ երբեմն ասում էի, թե վաճառողուհի եմ դառնալու և հացի խանութում եմ աշխատելու (ժպտում է.- Գ.Ա.):
– Ո՞րտարիքիցեքսկսելպարել:
– Ես ստեղծագործական միջավայրում եմ մեծացել՝ թատրոն, պար, ուսումնարան և այլն: Փոքր տարիքից էլ պարում եմ, բայց լրջորեն սկսեցի պարել այն ժամանակ, երբ սկսեցի մայրիկիս հետ աշխատել: Մենք տեղափոխվեցինք Ուկրաինա և սկսեցինք միասին այնտեղ աշխատել:
– Ձերմայրըչընդդիմացա՞վ, երբիմացավ, որցանկանումեքնրաճանապարհնընտրել:
– Ոչ, ծնողներս ուղղակի հարցնում էին, թե հաստա՞տ ուզում եմ այս ճանապարհով շարունակել: Ես ասում էի՝ այո: Շատ ուրախ եմ, որ մայրս է եղել իմ պարուսույցը, որովհետև բալետի ողջ հիմքը նա է ինձ սովորեցրել:
– Վիկտորյա, Ձերպարայինճանապարհըտարբերերկրներովէանցել: Կպատմե՞ք՝ո՞րերկրներումեքեղելևորտեղի՞ց՝ի՞նչեքսովորել:
– Կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր շատ են տեղափոխվում երկրից երկիր, նրանց մտածելակերպը շատ է փոփոխվում: Տարբեր երկրներում եմ եղել, որտեղ, բացի բալետ սովորելուց, սովորել եմ նաև կյանքը: Որ երկիր գնում էի՝ ինձ շատ ջերմ էին ընդունում: Օրինակ, երբ գնում եմ Ռուսաստան կամ Ուկրաինա, ասում են՝ տուն ես եկել, բայց, օրինակ, Հայաստանում, տարօրինակ էր, բայց ինձ հյուր էի զգում: Վերջերս կրկին Հայաստանում էի, նկատեցի, որ Երևանը շատ է փոխվել: Հայաստանում շատ լավ ու ջերմ մարդիկ են ապրում, նրանք ինձ շատ հարազատ են: Եվրոպայում մարդիկ սառն են, իսկ ԱՄՆ-ում էլ հետաքրքիր մարդիկ են ապրում:
– Հայաստանիցհեռանալուցհետոի՞նչհիշողություններունեիր:
– Հիշողություններս այնքան էլ լավը չեն:
Առաջին դասարանում էի սովորում, ձախ ձեռքով էի գրում, ուսուցչուհիս իմ նկատմամբ շատ դաժան բաներ էր անում: Ձախ ձեռքս ասեղով ծակում էր, որ աջ ձեռքով գրեի, բայց աջով էլ որ գրում էի՝ ձեռագիրս դուրը չէր գալիս: Սկսում էր աջ ձեռքս էլ ծակել ու ծեծել: Ասում էր, որ հեռուստացույց ունի, ու, եթե դասարանից ինչ-որ մեկը գնա ու իր ծնողին պատմի, որ նման բան է անում, տեսնելու է և ավելի է բարկանալու: Ձեռքերիս վրա մինչև հիմա փոքրիկ սպիներ կան: Այն ձախ ձեռքով, որը նա ծակում էր, հիմա պոեմներ և պատմություններ եմ գրում…
Հայաստանից, իհարկե, լավ հիշողություններ էլ կան՝ տատիկս, թատրոնը…
– Վերջերս, երբ Երևանում էիք, Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի թատրոնում» վարպետության դաս անցկացրեցիք։ Ի՞նչ կարծիք ունեք պարուհիների մասին, և, ընդհանուր առմամբ, ի՞նչ եք կարծում` մեզ մոտ բալետի զարգացմանն ի՞նչն է խոչընդոտում։
– Այո, հաճույքով վարպետության դաս անցկացրեցի։ Շատ գեղեցիկ աղջիկներ էին պարուհիները։ Զարմացել էի՝ որքան մեծ սեր ու հաճույք կա պարելու, աշխատելու նկատմամբ։ Մենք շատ պրոֆեսիոնալ մասնագետներ ունենք։ ԱՄՆ-ում, Եվրոպայում նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ բալետի ստուդիաներն այնպես լավ են վերանորոգված, իսկ Հայաստանում մտնում ես պարարվեստի ուսումնարան, տեսնում ես՝ քանդված վիճակում է, պետքարանից տհաճ հոտ է գալիս։ Աշխարհում ոչ մի տեղ նման բան չկա։ Մեկը պետք է այս հարցերով զբաղվի, որովհետև երեխաները պետք է լավ պայմաններում սովորեն։ Պետք է համերգներ բերել Հայաստան, որ մարդիկ նայեն, հասկանան, որպեսզի պարողների միջև մրցակցություն լինի։ Երկար ժամանակ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի
մասին ոչ ոք հոգ չէր տանում, հիմա Ռուդոլֆ Խառատյանը քայլեր է կատարում, բայց դեռ երկար տարիներ են պետք։
– Դուք տարբեր ներկայացումներում եք հանդես եկել, Ձեր սիրելի և ոչ այնքան սիրելի դերերից մի քանիսը կառանձնացնե՞ք։
– Ես շատ ներկայացումներում եմ խաղացել։ Հաճույքով եմ պարել «LA Bayadere»-ը, որտեղ մարմնավորել եմ Նիկիային, շատ եմ սիրում նաև «Ժիզելը», որն իմ ներկայացումն եմ համարում։ «Քնած գեղեցկուհին» եմ խաղացել, որն ամենաբարդ ներկայացումներից է, բայց, անկեղծ ասած, ես այն այնքան էլ շատ չեմ սիրում։ «Մոխրոտիկը» ևս պարել եմ, բայց դա ևս այդքան շատ չեմ սիրում։ Վերջին անգամ Մոխրոտիկի քրոջ դերը խաղացի։ Ես էլ Մոխրոտիկի նման անընդհատ զբաղվում եմ, բայց ամբողջովին նման չեմ նրան։ Ինձ համար Մոխրոտիկի դերը հետաքրքիր չէ։ Իհարկե, այն տեխնիկապես դժվար է, բայց դրամատիկորեն` ոչ։
– Ընդհանրապես բալետի պարուհիների ճանապարհը դժվարի՞ն է։
– Իմ մտածելակերպը շատ փոխվեց, երբ ես եկա Եվրոպա։ Հասկացա, որ եթե հիմա ինձնով չզբաղվեմ, իմ ճանապարհը չհարթեմ, որևէ մեկը չի զբաղվի։ Այսօր ո՛չ իմ ծնողները, ո՛չ իմ պարուսույցները կողքիս չեն։ Տաղանդ ունենալը շատ կարևոր է, բայց կարևոր է նաև աշխատասիրությունը։
Այսպես ես սկսեցի ամեն օր աշխատել։ Օրական 8 ժամից ավելի պարում եմ։ Ինձ աշխատում եմ տաք պահել, որովհետև մեղմ քամուց էլ կարող եմ հիվանդանալ։
– Վիկտորյա, քեզ համար պարն ի՞նչ է, ի՞նչ ես զգում, երբ օդում թռիչքներ ես կատարում կամ պտույտներ անում։
– Պարն ինձ համար իմ ապրելակերպն է։ Ես արթնանում եմ ու գիտեմ, որ պարուհի եմ, քնում եմ` կրկին իմանալով, որ պարուհի եմ։ Եթե երկու օր չպարապեմ, ինձ վատ կզգամ։ Ամեն օր անընդհատ աշխատում եմ, իսկ երբ դուրս եմ գալիս բեմ, ես ուղղակի պարում եմ։ Պարում եմ ոչ թե տեխնիկական շարժումներ կատարելու համար, այլ ապրում եմ այդ վայրկյանով։ Այն ինձ մեծ հաճույք է պատճառում։ Ամենամեծ շնորհակալությունն այն է, երբ մարդիկ համերգից հետո մոտենում են ինձ և ասում` «շնորհակալ եմ»։ Սա չես կարող գումարով գնել, ծափերը, շնորհակալական խոսքերն ինձ համար շատ կարևոր են։
– Տարբեր երկրներում եք հանդես եկել, ո՞ր երկրի հանդիսատեսն է Ձեզ շատ դուր եկել։
– ԱՄՆ-ում շատ լավ հանդիսատես կա, նրանք բալետ շատ են սիրում։ Հոլանդիայում բալետն այնքան էլ տարածված չէ։ Նրանք գալիս են, նայում ներկայացումը, ծափահարում, բայց նույնքան գժական չեն, որքան ամերիկացիները։ Իտալիայում շատ ջերմ հանդիսատես կա, Անգլիայում այնքան էլ ջերմ չեն։ Նրանք ծափահարում են, բայց ձայնն ականջներդ չի խլացնում։
– Իսկ սեփական դպրոց բացելու մասին չե՞ք մտածել։
– Դպրոց բացելու մասին մտածել եմ, բայց ուզում եմ դրա մասին շատ լուրջ մտածել, որ լավ արդյունք ունենանք։ Ես ուղղակի շատ դժվար աշխատանքային գրաֆիկ ունեմ, երբ սկսեմ փոքր-ինչ քիչ պարել, կմտածեմ այդ ուղղությամբ։
– Անձնական կյանքին ժամանակ մնո՞ւմ է։
– Ես չեմ ուզում ամուսնանալ՝ ուղղակի ամուսնացած լինելու համար։ Շատ երկրպագուներ կան, բայց կամուսնանամ այն ժամանակ, երբ իսկապես սիրեմ։ Ես միայնակ մնալուց չեմ վախենում։ Հիմա տարված եմ իմ արվեստով։ Աստված ինչպես կամենա՝ այդպես էլ կլինի։