«Թռած է… ամո՛թ, ամո՛թ, ամո՛թ… սրիկաներ». Ուղևորները` «Արմավիայի» մասին (տեսանյութ)

«Արմավիա» ավիաընկերությունն այսօր հայտարարել է իր սնանկացման մասին, իսկ ապրիլի 1-ից կդադարեցվեն նաև թռիչքները: Այսօր արդեն չեղյալ են համարվել Երևան-Դուբայ, Երևան-Մոսկվա, Երևան-Կրասնոդար ուղղություններով չվերթերը: Այս մասին, սակայն, ուղևորներն իմացել են այսօր առավոտյան:

Ուղևորներից մեկը, ով պատրաստվում էր մեկնել Կրասնոդար, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ավիաընկերության աշխատակիցներից իրենց ասել էին, թե թռիչքը հետաձգել են մինչև այսօր ժամը 17:00-ն:

Ընդ որում` վերջիններս սպասել էին մինչ այդ ժամը: Իսկ օդանավակայանի ներսում տեղադրված չվատախտակի մեկնման ժամերի դիմաց գրված էր՝ «դիմել ընկերությանը»: Ուղևորներն էլ օգտվելով այդ «առաջարկից»` գնացել էին ընկերության գրասենյակի բակ: «Թռած… ամոթ, ամոթ, ամոթ… սրիկաներ»,- այս բովանդակցությամբ թուղթն էլ փակցրել էին «Արմավիա» ավիաընկերության ցուցատախտակին:

«Իմ ընկերները չեն թռել, պատճառը չգիտենք: Ովքեր որ տոմսեր ունեին, պեչատել են»,- ասաց Պետրոս Կարապետյանը: Նրա խոսքով` ինքը պատրաստվում էր գնալ Կրասնոդար՝ մասնակցելու թոռան հարսանյաց արարողությանը: Մոսկվա մեկնողներից Էդիկ Հովհաննիսյանն էլ նշեց, որ իրենց ասել են, որ վաղը ժամը 11:00-ին «Արմավիայի» գրասենյակ գնա, որպեսզի ստանա ավիատոմսի փոխհատուցման գումարը:

Կարդացեք նաև

Ի դեպ, նշենք, որ ավիաընկերությունը խոստացել է բոլոր ուղևորներին փոխհատուցել ավիատոմսի գումարը, սակայն ուղևորները մտավախություն ունեն, որ հնարավոր է` ամբողջությամբ չկատարեն փոխհատուցումը:

Տեսանյութեր

Լրահոս