Դա բացառապես «Ժառանգության» գործն է, իրենց նպատակահարմարության խնդիրն է»,-168.am-ին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Լոնդոնում շարունակվում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Այսօր ընթանում են 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի թիվ մեկ շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում է ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
«Ճակատագիրը ո՞րն ա, ամեն մեկը մի հատ պարան պետք ա գտնի ու կախվի էլի»,- նշեց, ժամանակակից քաղաքական լեզվով ասած, «աշխարհի վրա դառնացած» գրավաճառը:
Երկաթը մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեությանը նպաստող անհրաժեշտ միկրոտարրերից մեկն է։ Ի տարբերություն մակրոտարրերի, որոնց օրական պահանջը սկսվում է 200 մգ-ից, միկրոտարրերի հանդեպ պահանջը համբարվում է տասնյակ միլիգրամներով։
Սերժ Սարգսյանը, ելնելով փոխզիջման քաղաքականությունից, կքննարկի Րաֆֆի Հովհաննիսյանին որոշ պաշտոններ տրամադրելու հարցը և «մի երկու բան կշպրտի նրան», բայց դրանք չեն լինի Րաֆֆի Հովհաննիսյանի մատնանշած պաշտոնները:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկների մի մասը կարող է քննարկման առարկա դառնալ:
Միջազգային համաժողովներն ու հանդիպումները, դասընթացները շատ կարևոր են, որպեսզի մեր հայ մասնագետներն ինտեգրվեն և ցույց տան իրենց աշխատանքը, կիսվեն փորձով, իրենց ձեռքբերումներով և մյուսներից էլ ինչ-որ բան սովորեն:
Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները երկրորդն են լինելու մայրաքաղաքի պատմության մեջ: Թե նախորդ` 2009թ. ընտրություններում, թե այս անգամ ընտրություններին մասնակցում է 7 ուժ` պայքարելով քաղաքային ավագանու 65 տեղի և գլխավորը՝ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար:
168.am-ի հետ զրուցած կանայք նշում էին, որ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե 2008թ. Րաֆֆի Հովհաննիսյանը չէր սատարում Լևոն Տեր-Պետրոսյանին, հիմա էլ իրենք չպետք է որևէ կերպ մասնակցեն Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցառումներին:
ՀՀ Ազգային ժողովի մոտ հրազենից վիրավորված և հիվանդանոց տեղափոխված Մասիսի բնակիչ 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյանին առաջիկա ժամերին կայցելի հոգեբույժ, կանցկացվի համապատասխան քննություն` պարզելու տուժածի հոգեկան առողջական վիճակը:
Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը նույն մարդիկ չեն, ես չեմ ասում` ո՞վ է լավ, ո՞վ է վատ, բայց նրանք տարբեր մարդիկ են, և ես վստահ եմ, որ զենք չի կիրառվի: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրեց այլ ճանապարհ, որն, ըստ իս, պարտվողական է:
«Բնակիչները պատմել են, որ Վրեժի մոտ պարբերաբար նոպաներ են լինում, օրինակ` նոպաներից մեկի ժամանակ երիտասարդը կացինով նստել էր տանը, բարձր երաժշտություն էր միացել, նրան հիվանդանոց տեղափոխեցին ոստիկանների օգնությամբ»:
Փաստաթուղթը բարձրաձայն հրապարակվելուց հետո ուղարկվեց նախագահական նստավայր:
73-ամյա Արաքսյա Ավետիսյանի աղջիկը թողել է իր 5 անչափահաս երեխաներին ծեր ու հաշմանդամ մոր հույսին ու հեռացել, ապա ստեղծել նոր ընտանիք՝ վերջնականապես կտրելով կապը ծեր մոր ու անչափահաս երեխաների հետ:
Վիրահատության ամբողջ ընթացքում մենք գտնվում էինք թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, որտեղ հրազենային վնասվածքներով տեղափոխել էին Վ. Գալստյանին, սակայն նրա հարազատներից որևէ մեկն այդպես էլ նրան տեսակցելու չեկավ:
Հաղթող թիմը հնարավորություն կստանա ներկայացնել Հայաստանն այս տարվա հուլիսին Ռուսաստանի Սանկտ- Պետերբուրգ քաղաքում անցկացվելիք Երևակայության գավաթ 2013-ի համաշխարհային եզրափակչին:
Այսօր ցերեկը Ազատության հրապարակում մի տղամարդ կորցրել էր գիտակցությունն ու ընկեր էր գետնին: Այդ պահին Ազատության հրապարակում նրա կողքին գտնվող քաղաքացիները 168.am-ի հետ զրույցում ասացին, թե տղամարդը գտնվել է ոչ սթափ վիճակում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում հարցաքննվեց մեղադրյալ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մատուցող Դավիթ Ադամյանը: Հաշվի առնելով, որ նա նախաքննության ընթացքում հայտնել էր որոշակի տեղեկություններ, որոնց մասին դատաքննության ընթացքում չէր ասել, դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները: Նախաքննության ընթացքում Դավիթ Ադամյանը հայտնել էր, թե տեսել է՝ ինչպես է տեղի ունեցել վիճաբանությունը. «Երբ դուրս […]
Այս անգամ լուսանկարիչների ուշադրությունը գրավել է ոչ թե Արթուրի շքեղ կոստյումը, այլ բռնցքամարտիկին ուղեկցող գեղեցիկ անծանոթուհին: Երեկոյի ընթացքում զույգին չեն կաշկանդել տեսախցիկները: Նրանք շարունակ ինչ-որ բան են շշնջացել միմյանց եւ ժպտացել` իրար ձեռք բռնած:
Համերգը բացեց երգչուհի Եվան, ով կատարեց 6 երգ: Խմբի վոկալիստ Անդրեի հետ զուգերգերով հանդես եկան Սոնա Ռուբենյանը և Ծովինար Մելքոմյանը:
«Որևէ ընտրությանը մասնակցելը՝ պետական հեղաշրջումից հետո, իմ կարծիքով, բավական տարօրինակ է: Մենք կզարմանայինք, եթե մենք լինեինք այդ ցուցակում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանը:
Քիչ առաջ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում ավարտվեց այսօր ԱԺ ներխուժած և հրազենային վնասված ստացած քաղաքացու՝ Վրեժ Գալստյանի վիրահատությունը:
Դավիթ Ադամյանի խոսքով՝ իրենք դուրս են եկել համալիրից, և Վահե Ավետյանը սկսել է հայհոյել իր ընտանիքին, ինքն էլ մեկ անգամ հարվածել է նրան. Դրանից հետո մոտեցել են անվտանգության աշխատակիցներ Նորայր Հայրապետյանն ու Գարիկ Մարգարյանը:
Գիտնականի խոսքով՝ Հայաստանում գիտության վերաբերյալ հասարակության վերաբերմունքը պետք է փոխվի, խոսքը հատկապես գիտնականի հեղինակության բարձրացմանն է վերաբերում:
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկած Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ պահանջելով, որպեսզի վերջինս հանձնարարի երիտասարդներին ցած իջնել Ալեքսանդր Թամանյանի արձանի պատվանդանի վրայից, քանի որ այն պատմամշակութային արժեք է:
ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված միջոցառումների ընթացքում պարզվել են դեպքի մանրամասները և ԱԺ վարչական շենք մուտք գործելու փորձ կատարած անձի ինքնություն:
Քիչ առաջ Ազատության հրապարակից շտապ օգնության մեքենայով մի քաղաքացու տեղափոխեցին հիվանդանոց: Նա միջին տարիքի տղամարդ էր, ում ինքնությունը դեռևս հայտնի չէ:
Հիվանդը ստացել է հրազենային վնասվածք՝ մուտքով և ելքով։ Այսինքն՝ փամփուշտը մտել է և դուրս է եկել մարմնից։ Վնասվածքը եղել է ազդրի վերին երրորդական հատվածում։ Հրազենային վնասվածքի հետևանքները, բնականաբար, ծանր են և այդ այդ պատճառով է կատարվում վիրահատությունը։
Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հիվանդանոց է տեղափոխվել 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյան, ով Մասիս քաղաքի բնակիչ է: Նա նշեց, որ հիմա հետազոտում են, վիճակը միջին ծանրության է, ազդրի վերին երրորդականի հրազենային միջանցիկ վնասվածք է ստացել:
Գրիպի ու սուր շնչառական հիվանդությունների հետագա համաճարակային իրավիճակի բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը երկարաձգել դպրոցների գարնանային արձակուրդները ևս մեկ շաբաթով, ինչը զգալի կնպաստի գրիպով հիվանդացության շարունակական նվազմանը և համաճարակային իրավիճակի բարելավմանը: