«Ձեզնից քանի՞սը կհրաժարվեին նման փոխհատուցումից». Շանթ Հարությունյանը՝ Պարույր Հայրիկյանին գումար հատկացնելու թեմայով
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն այսօր Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ինչքան տեսա, Հայրիկյանի դեմ խոսողները փողի բազառ են սարքել: Ու երևի ճիշտ արեց Կարո Եղնուկյանը, որ անդրադարձավ փոխհատուցման խնդրին: Ես էլ իմ կողմից ավելացնեմ: Էտ ինչի՞ չեք բողոքում, որ անմեղ տեղը դատվածները արդարացվելուց հետո դիմում են Եվրոդատարան ու ՀՀ կառավարությունը պետբյուջեից, հարկատուների գրպանից վճարում ա էտ անմեղ դատված մարդկանց: Բա էտ մարդկանց խի՞ չեք հիշեցնում, որ լիքը հիվանդ երեխաներ կան, սոված թոշակառուներ կան: Թե՛ էտ մարդկանց վարկաբեկելու հանձնարարություն չեք ստացել: Հիմա բոլոր նմաններիդ հարց եմ տալիս, եթե ձեզ անմեղ դատեն ու հետո արդարացնեն ու փոխհատուցում տան, ձեզնից քանի՞սը կհրաժարվի էտ փողից, հանուն հիվանդ երեխաների, սոված թոշակառուների: Ասեմ ձեզ, իմացեք, բոլոր անկախության համար դատվածները արդարացվել են ու տարբեր փոխհատուցումներա իրենց հասել, նաև փող: Օրինակ, հայրս վեց տարի ա նստել բանտ, հորեղբայրս յոթ տարի, բայց երկուսն էլ հրաժարվեցին էտ փոխհատուցումից: Ինձ ու քրոջս հարցրին, կուզե՞ք ստանալ, մենք էլ հրաժարվեցինք: Կար և այլ արտոնություններ, որոնցից երբեք չօգտվեցինք, որքան էլ ծանր վիճակում ենք ապրել, շատերի պես:Նորից եմ հարցնում, ձեզնից քանի՞սը կհրաժարվեին նման փոխհատուցումից: Դե հիմա հաշվեք, թե ինչքան կլիներ Հայրիկյանին հասանելիք փողը, ով տասնյոթ տարի բանտ է նստել: Էտ մարդկանց ճնշող մեծամասնությունը ասում էին՝ մենք հայրենիքի ազատության համար ենք դատվել ու փոխհատուցման հարց չկա: Դա չի փոխհատուցվում: Նաև ասում էին՝ մենք պայքարի ընկերներ ենք կորցրել բանտերում, բա նրանց ոնց եք փոխհատուցելու: Այնպես որ, դեռ հարցա թե դուք, գրողներդ կարա՞ք չափվեք ձեր բարոյականությամբ Հայրիկյանի հետ, եթե ինքներդ էտ հնարավորությունը ունենայիք: Ու ասեմ նաև, որ էս փոխհատուցումների մասին հասարակության լայն շերտերը չեն էլ իմացել, ու հենց Հայրիկյանի ու իր ընկերների բարոյական պահվածքի արդյունքում: Նույնիսկ բնակարան և այլնա հասել նրանց: Հիմա ասեք տեսնեմ, այ կեղծ բարոյախոսներ, ձեզնից քանիսը կհրաժարվեր սրանցից, հանուն հիվանդ երեխաների կամ սոված թոշակառուների: Ով սրիկա չի, թող անկեղծ գրի ու ապացուցի, որ ունեցել ա նման հնարավորություն, բայց հրաժարվել ա»: