Էդվարդ Նալբանդյանը՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպա՞ն

168.am-ի տեղեկություններով՝  ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնանկության մասին լուրը բուռն քննարկվում է Արտգործնախարարությունում: Ըստ այդ խոսակցությունների՝ Էդ. Նալբանդյանը նշանակվելու է Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Հիշեցնենք, որ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը 2009 թվականից  Շվեյցարիայում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է: Ըստ նույն աղբյուրների՝ ՀՀ արտագործնախարար է նշանակվելու  ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Արտգործնախարարության մեր աղբյուրները նշում են, որ Վիգեն Սարգսյանը վաղուց էր երազում այդ պաշտոնում նշանակվելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031