Գրիպի ու սուր շնչառական հիվանդությունների հետագա համաճարակային իրավիճակի բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը երկարաձգել դպրոցների գարնանային արձակուրդները ևս մեկ շաբաթով, ինչը զգալի կնպաստի գրիպով հիվանդացության շարունակական նվազմանը և համաճարակային իրավիճակի բարելավմանը:
Չկա ավելի վատ բան, քան մարդուն ստիպել զգալ, որ ինքը ոչինչ է։ Եվ լավագույնը, ինչ կարելի է անել, մարդուն թույլ տալ զգալ իր սեփական կարևորությունը։ Դա իմ հարցազրույցների գլխավոր գաղտնիքն է։
Երևանում շենքերի մոտ 60 տոկոսը կառուցված է մինչև 7 բալանոց երկրաշարժի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Արմեն Երիցյանն ասաց, որ ինքը ցույց է տվել, որ կարող է աշխատել՝ որպես Արտակարգ իրավիճակների նախարար, իսկ ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում՝ կաշխատի որպես քաղաքապետ:
«Բարգավաճ Հայաստանը» երբեք որևէ անձի դեմ որևէ խնդիր չունի: Եթե այսօր տարվող, մեր գնահատմամբ՝ ճգնաժամային սխալ սոցիալ-տնտեսական քաղաքականությունը տաներ մեկ այլ վարչապետ, որի անունը կլիներ, ասենք՝ չգիտեմ՝ Պետրոս Պողոսյան, ուրեմն մենք նրան կքննադատեինք: Մենք Տիգրան Սարգսյան անձի դեմ խնդիր չունենք:
Բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հայրը, «Սևան» ազգային պարկի նախկին տնօրեն Գագիկ Սուխուդյանը, ևս ընդգրկված է «Բարև, Երևան» նախընտրական դաշինքում:
Ռուբեն Հակոբյանը անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանը՝ ասաց, որ ՍԴ-ն իր կերպարը չի փոխել և ապացուցել է, որ կազմում է գործադիր իշխանության մաս:
Մագդեբուրգի Flora-Park համալիրում WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը և նախկին տիտղոսակիր Ռոբերտ Շտիգլիցը, մարզիչներ Ուլի Վեգների ու Դիրկ Ձեմսկու հետ, բռնցքամարտի ավելի քան 1000 երկրպագուների ներկայությամբ բաց մարզում են անցկացրել
Եթե Սերժ Սարգսյանը փորձում է այս կառավարության պահպանումն արդարացնել նրանով, թե՝ «իսկ ո՞վ ասաց, որ դրանից լավը կգա», ապա դա մեր խնդիր չէ, դա նախագահի խնդիրն է, որպեսզի ապահովի ավելի լավ կառավարություն, որովհետև եթե ժողովուրդը նրան ձայն է տվել, ինչպես ինքն է այդ մասին փաստում, ապա նա պարզապես պարտավոր է ձևավորել այնպիսի կառավարություն և այնպիսի վարչապետ…
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով գեղեցիկ ոճով պարտության մատնեց ադրբեջանցուն: 6-րդ տուրից հետո առաջատարները երկուսն են՝ Լևոն Արոնյանը և Մագնուս Կարլսենը, ովքեր 4.5-ական միավոր ունեն:
Ամենաոճային կանանց տասնյակում ընդգրկվել են նաև երգչուհի Բեյոնսեն, դիզայներ, մոդել Վիկտորիա Բեքհեմը, մոդել Ստելա Մաքքարթնին և ուրիշներ:
Դրա լավագույն պատասխանը տալիս են ՀՀ քաղաքացիները, այդ պատճառով Սերժ Սարգսյանին ոչ թե պետք է Ստեփան Սաֆարյանը գնահատի, կամ որևէ այլ մեկը, այլ շատ ավելի կարևոր են ժողովրդի գնահատականները:
Այսօր Փարիզում ընթացող Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի նիստում ադրբեջանցի պատգամավոր Էլհան Սուլեյմանովի մասնակցությամբ սկանդալ է եղել:
ԲՀԿ-ի ցուցակում, ի թիվս այլ անունների, ներկայացված է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր՝ Վալերի Քոչարյանի դստեր անունը: Իրինա Վալերիի Քոչարյանը զբաղեցնում է ԲՀԿ համասնական ցուցակի 43-րդ համարը:
Ես հասկանում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շուրջ կես միլիոն քվե է ստացել, ինչը բավական լուրջ քաղաքական կապիտալ է: Հարգանքի է արժանի այդ մարդկանց դիրքորոշումը, սակայն միևնույն ժամանակ հարկավոր է հարգել նաև այն մարդկանց մոտեցումները, ովքեր վստահել են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:
Բարեբախտաբար, թե դժբախտաբար իսկապես չունեմ աներձագ: Ընդհամենը մեկ քենի ունեմ, ով Կապանում է ապրում, զինվորական կին է, շախմատի ուսուցչուհի, բավականին հեռու քաղաքականությունից: Այնպես որ՝ այս առումով որևէ խնդիր չկա: Բաջանաղիս հետ կապված ևս խնդիր չունեմ՝ զինվորական է:
«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Խաչատրյանը Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև երկխոսությունը դեռևս հնարավոր համարում է՝ անգամ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում «Ժառանգության» առաջնորդի հասցեին արված կոշտ հայտարարություններից հետո:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ 2007 թվականից, երբ «Ժառանգությունը» ժողովրդի վստահության քվեի միջոցով մտավ խորհրդարան, առաջին իսկ պահից իրենց համար խնդիր դրեց հնչեցնել ընդդիմությանը որոշակի լծակներով ապահովելու հարցը:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երեւանի Ավագանու ընտրություններին «Հանրապետական» կուսակցության մասնակցության համամասնական ընտրացուցակը:
Եթե YouTube-ը լիներ երկիր, ապա այն իր «բնակչության» քանակով կզբաղեցներ երրորդ տեղը աշխարհում՝ զիջելով միայն Չինաստանին և Հնդկաստանին»,- բլոգում նշում են ծառայության ծրագրավորողները:
«Ժառանգության» ցուցակը գլխավորում է Արմեն Մարտիրոսյանը, երկրորդ տեղում է Անահիտ Բախշյանը, որին հաջորդում են «Ա1+» ՍՊԸ տնօերն Մեսրոպ Մովսիսյանը, Ստեփան Սաֆարյանը և այլք:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Մայրս բժշկուհի է, որը միշտ մտահոգված է եղել իմ գիրությամբ, հիմա ինձ վրա չի կարող խոսել, բայց դրանից բացի, ծնողական հույզ ու լիցք են տալիս ինձ:
100.000 դրամ՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար. սա հանցավոր բան է, տեխզննում չանցնելու համար առավելագունը 50.000 դրամ է, իսկ այդ տարբերությունն ինչո՞ւմն է: Ինչո՞ւ ենք ամեն ինչ անում՝ մեր բնակչության միջոցների հաշվին մասնավոր ընկերությունների համար շահավետ պայմաններ առաջացնելու համար
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 21-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 419.18 դրամ , ինչը երեկվա համեմատ բարձր է 0.16%-ով կամ 0.68 դրամով։
«Որոշ քաղաքական ուժերի համար Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը ուսանողական բառապաշարով ասած՝ նախագահական ընտրություների «նեյավկայից» հետո վերջին «լիկվիդի» հնարավորությունն է»:
Թևան Պողոսյանն էլ, հիշելով` 2007թ. Սերժ Սարգսյանի այցը հացադուլ հայտարարած բռցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին, պնդեց, թե ո՞րն է խնդիրը, այս անգամ էլ թող Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքացուն այցելի:
Մեկ բան է Վարդան Օսկանյանը`որպես քաղաքական գործիչ, այլ բան` նույն Օսկանյանը` որպես տնտեսվարող: Դա գործնականում նույնն է, ինչ փոխատեղել Ռոնալդուին և Կասիլիասին, այդ դեպքում «Ռեալ Մադրիդի» ՕԳԳ-ն կնվազի առնվազն 50%-ով:
«Ազգային ժողովում դուք կարո՞ղ եք գտնել ֆինանսական կամ տնտեսական կառույց ունեցող մեկ անձնավորության, որն ազդեցությունն ունի քաղաքական որոշումների կայացման վրա: Կարո՞ղ եք մի հոգու գտնել: Ասում են արաղի, սիգարետի հետ է կապված: Կա՞ մեկը, որ արդյունքում իրենց հարկերն իջեցվել են»,- ասում է Վ.Այվազյանը
Հրապարակում, այո, կան առաջարկներ, քաղաքական լուրջ կարծիքներ հնչեցնող մարդիկ, բայց որոշումը պետք է կայացնի առաջնորդը: Կլինի՞ բախում, չի՞ լինի, ապրիլի 9-ը կդառնա՞ ջրբաժան, չի՞ դառան, այդ ամենը պետք է որոշի ընդդիմության առաջնորդը: