Բաժիններ՝

Տեղներս նստած` աճում ենք

ՀՀ տնտեսության վերաբերյալ վիճակագրական ցուցանիշները երբեմն շատ զարմանալի ենթադրությունների տեղիք են տալիս, երբ  դրանք դիտարկում ես համեմատության մեջ։

Այսպես, 2013 թվականի հունվար-փետրվարին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը, Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, աճել է 8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Արդյունաբերությունը նույն ժամանակահատվածում աճել է 16%-ով։ Արտաքին առևտրաշրջանառության ծավալները աճել են 14%-ով, այդ թվում՝ ներմուծումը՝ 8.9%-ով, արտահանումը՝ 30.4%-ով։

Սովորաբար նման տպավորիչ աճը ենթադրում է, որ բեռնափոխադրումների ծավալը։ Սակայն, որքան էլ զարմանալի լինի, բեռնափոխադրումների ծավալը ոչ թե աճել է, այլ նվազել 2.9%-ով։ Իրոք, մեր տնտեսական աճն «ուրիշ» է։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս