Բաժիններ՝

Ֆոսֆորի առողջարար հատկությունները

Ֆոսֆորը նպաստում է առողջ ոսկորների ձևավորմանը, մարսողության լավացմանը, արտաթորմանը, սպիտակուցների ձևավորմանը, հորմոնների կարգավորմանը, էներգիայի  արձակմանը, բջիջների վերականգնմանը, քիմիական ռեակցիաների իրագործմանը  և սննդարար նյութերի օգտագործմանը: Ֆոսֆորը կարևոր է նաև ուղեղի, երիկամների, սրտի  աշխատանքի և նաև արյան շրջանառության համար:

Ֆոսֆորի  ոչ բավարար քանակից առաջանում է ոսկորների թուլություն, ատամների կարիես, ռախիտ հիվանդությունը և այլ ոսկրային հիվանդություններ: Ֆոսֆորի պակասի մյուս նախանշաններից են ախորժակի, կենսունակության բացակայությունը, թմրությունը, դողը, քաշի անկումը և աճի դանդաղեցումը:

Ֆոսֆոր պարունակող սննդամթերքը

Ֆոսֆոր պարունակում են միսը, ընկուզեղենը, լոբազգիները, արևածաղկի սերմերը, բրինձը, սպիտակ հացը, կարտոֆիլը, բրոկոլին, սիսեռը, թյունոսը, խոզի միսը, ոչ ալկոհոլային խմիչքները և  կաթնամթերքը:

Կարդացեք նաև

Ֆոսֆորի օգտակար հատկությունները

Ոսկորների ձևավորում: Ֆոսֆորը կարևոր դեր է կատարում ոսկորների և ատամների ձևավորման և դրանց պահպանման համար: Կալցիումի հետ միասին ֆոսֆորն ամրացնում է ոսկորները, ատամի էմալը և ապահովում լնդերի առողջությունը: Հայտնի է, որ ֆոսֆորն օգնում է թեթևացնելու ոսկորների օստեոպորոզ հիվանդությունը:

Մարսողություն: Ֆոսֆորը կարևոր դեր ունի մեր օրգանիզմի  ճիշտ մարսողության համար: Ֆոսֆորի շնորհիվ ռիբոֆլավինը և նիացինը հեշտ են մարսվում:

Արտաթորում: Ֆոսֆորը պահպանում է երիկամների առողջությունը: Արտաթորման հետևանքով այն հեռացնում է հեղուկը երիկամներից:

Թուլություն: Ֆոսֆորը բուժում է թուլությունը, թմրությունը, հոգնածությունը: Չափահասների մոտ պետք է լինի 1200մգ չափաքանակով ֆոսֆոր: Սեռական թուլությունը նույնպես բուժվում է համապատասխան ֆոսֆորի չափաքանակով:

Ուղեղի ֆունկցիա: Ֆոսֆորն ուղեղի բջիջների անբաժան մասն է կազմում և նպաստում է մի շարք ֆունկցիաների կարգավորմանը: Օրգանիզմում համապատասխան քանակության ֆոսֆորի առկայությունն ապահովում է ուղեղի նորմալ գործունեությունը:

Սպիտակուցների ձևավորում: Ֆոսֆորը նպաստում է սպիտակուցների ձևավորմանը, որն էլ կարևոր է համարվում վերարտադրողական գործընթացների համար: Ֆոսֆորի շնորհիվ օրգանիզմը կարողանում է օգտագործել սպիտակուցները` բջիջների աճը և վերականգնումն ապահովելու համար: Այն օգնում է նաև յուրացնելու ածխաջրերը և ճարպերը:

Հորմոնային հավասարակշռություն: Ֆոսֆորը կարգավորում է հորմոնների հավասարակշռությունը մեր օրգանիզմում: Այն ապահովում է հատկապես վերարտադրողական համակարգի համար կարևոր հորմոների հավասարակշռված առկայությունն օրգանիզմում:

Էներգիայի արձակում: Նյութափոխանակության պրոցեսում ֆոսֆորը սննդարար նյութերից քաղում է էներգիա, որն էլ օգտագործում է օրգանիզմի կենսունակությունն ապահովելու համար: Այն մատակարարում է այս  էներգիան մարմնի տարբեր օրգաններին:

Բջիջների վերականգնում: Մեր մարմնի բջիջներն ամենօրյա ակտիվ գործունեության հետևանքով մաշվում են և վնասվում, իսկ ֆոսֆորն այն հանքանյութն է, որը վերականգնում է վնասված բջիջները և  նպաստում նոր բջիջների պատշաճ զարգացմանը:

Քիմիական ռեակցիաներ: Ֆոսֆորն ակտիվորեն մասնակցում էմեր մարմնում տեղի ունեցող տարբեր քիմիական ռեակցիաներին: Ի հավելումն դրա` օգնում է, որպեսզի հեշտ յուրացվեն օրգանիզմ մտնող սննդարար նյութերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս