Հրանտ Բագրատյան. «Էստեղ մի սովորեցրեք և գեստապոյական տոնով մի ասեք, որ Հայաստանին երկրորդ շաքարի գործարան պետք չէ»

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահին սովորեցնում էր, թե ինչպես պետք է համեմատել գները:

«Պարոն  Շաբոյան, հիմա ես Ձեզ ասեմ՝ սովորեք՝ ո՞նց են գները համեմատում: Միջազգային պրակտիկայում շաքարավազի գները Երևանում, Կիևում, Մոսկվայում համեմատում են վերջնական գնից՝ մանրածախից հանելով հարկերը: Ուրեմն, ես Ձեզ ասում եմ՝ նույնիսկ հարկերը չհանած՝ շաքարավազի գինը 1,5 անգամ բարձր է, քան Կիևում»,- ասաց Հ. Բագրատյանը, ում ընդհատեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ ասելով, թե պատգամավորի դիտարկումները ԱԺ վարման կարգի հետ կապ չունեն:

Ի պատասխան, Հրանտ Բագրատյանն ասաց. «Բա ի՞նչ է անում, անունս տվել են, շատ լավ էլ վարման կարգի վերաբերյալ է: Երկրորդը՝ մի նույնացրեք, Դուք նույնացրել եք գերիշխող դիրքը  մոնոպոլիաների հետ, ես սա էի ասում, ես էս պատասխանն էի ակնկալում: Եվ վերջապես երրորդը՝ էստեղ մի սովորեցրեք և գեստապոյական տոնով մի ասեք, որ Հայաստանին երկրորդ շաքարի գործարան պետք չէ, 200 հատ էլ է գուցե  պետք, ազատ շուկա է, այդպիսի օրենք չկա, կուզեն՝ կկառուցեն, չեն ուզի՝ չեն կառուցի»:

Այս անգամ Հ.Բագրատյանին ընդհատեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ արձագանքելով. «Հարգելի  պատգամավորներ, հարցի քննարկումն ավարտվեց, և, եթե որևէ մեկը ցանկություն ունի շաքարի գործարան կամ օճառի գործարան կառուցի՝ կկառուցի, ոչ մեկին էլ չի հարցնի՝ կդնի ու կկառուցի»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930