Բաժիններ՝

Ինչո՞ւ են վերահսկում տրանսպորտը, ուսանողներին և հասարակ քաղաքացիներին

Մարզերից Երևան ժամանող հասարակական տրանսպորտն այսօր առավոտից չէր սպասարկում հանրությանը: Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի ավտոկայանն առավոտից մարդաշատ էր: Դեռևս վաղ առավոտից մարզերի ուսանողները կանգառում կանգնած սպասում էին Երևան ուղևորվող գազելներին, սակայն տրանսպորտ չկար:

Մեկ, կամ երկու ժամը մեկ անգամ մի միկրոավտոբուս էր գալիս, որտեղ տեղավորվում էր 13-15 մարդ: Ավտոկայանի աշխատակիցներից մեկից տեղեկացանք, որ գազելները չեն սպասարկում քաղաքացիներին, քանի որ ներքին հրաման կա՝ մարզերից հասարակությանը քաղաք չտեղափոխել: Պարզվում է՝ հսկողություն է սահմանված նաև Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Շատ առարկաների բանավոր և գրավոր քննությունների հանձնումը նշանակվել է հենց ապրիլի 9-ին, իսկ բացակայողներին խիստ նկատողություն է սպառնում: Այս մասին ուսանողներին հայտնել են մայրաքաղաքի բարձրագույն ուսումնական հաստատությունների  դասախոսները:

Ի դեպ, փողոցներում էլ այսօր ոստիկանները սովորականից շատ են, որոնց նույնպես հրահանգված է քաղաքացիների հանդեպ խիստ հսկողություն սահմանել և ամեն կերպ ցրել հասարակական վայրերում մարդկանց կուտակումները:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս