Բաժիններ՝

Լավ էլի…

Ապրիլի 26-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի է ունենալու «Լավ էլի» խմբի մենահամերգը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց խմբի վոկալիստ և կիթառահար Մհեր Մանուկյանը:

«Եղբայրս՝ Արամազդը, ով մեր խմբի մենեջերն է, Facebook-ի օգտատերերին հարցրել էր, թե ո՞ր երգերը կցանկանան համերգին լսել: Քանի որ անցյալ տարի ևս «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում համերգ էինք ունեցել, մտածում էինք, որ չարժե նույն երգերը կրկնել: Այդ պատճառով էլ Արամազդը նման բան նախաձեռնեց: Հիմնական երգերը որոշել ենք, բայց մի քանի երգ պետք է ճշտենք»,- մեզ հետ զրույցում ասաց Մհերը:

Lav-eli.jpg

Վերջինս նշեց, որ երբեմն մարդիկ այնքան տարօրինակ երգեր են ցանկանում համերգին լսել, որ նրանք դրանց մասին չեն էլ մտածել. «Շատ են ցանկանում համերգին լսել «Սկիզբ», «Գարուն է եկել», «Քո աչքերը», «Առաջին լավ երգ», «Մենք ժպտում ենք»… Նախատեսում ենք, որ համերգին լինեն նաև այնպիսի երգեր, որոնք առաջին անգամ կհնչեն: Համերգին, ամենայն հավանականությամբ, կլինեն նաև հրավիրյալ երաժիշտներ, որոնց հետ մի քանի երգ կնվագենք»:

Կարդացեք նաև

Թե ովքե՞ր կլինեն հրավիրյալ երաժիշտները, Մհերը չի ցանկանում մանրամասնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս