Ծառուկյանը չի մասնակցի Սերժ Սարգսյանի երդմնակալությանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նրա խոսնակ Իվետա Տոնոյանը` որպես պատճառ նշելով «Բարգավաճ Հայաստանի» նախագահի բացակայությունը երկրից:

Տոնոյանը հայտնել է նաև, որ Ծառուկյանը արտերկիր է մեկնել նախօրեին:

Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ նիստը,որտեղ ըստ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ չի քննարկվել վաղը կայանալիք ինագուրացիային մասնակցել-չմասնակցելու հարցը: Ն. Զոհրաբյանը news.am-ին ասել է. «Մենք նման քննարկում չենք արել եւ նման քննարկում նախատեսված չէ, վաղը կերեւա»:

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի այցը նախատեսվա՞ծ էր, թե՞ նա մեկնել է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը չմասնակցելու համար, ԲՀԿ խմբակցության քարտուղարը նշեց, որ «բացարձակապես ոչ, դա նախատեսված աշխատանքային այց էր արտերկիր»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930