Բաժիններ՝

Ի՞նչ են մտածում «Հայաստանի Ձայնը» նախագծի մասնակիցները հաղթողի, նախագծի և մարզիչների մասին

«Հայաստանի Ձայնը» նախագիծն ավարտվեց, սակայն դրա շուրջ խոսակցությունները դեռևս շարունակվում են: Նախագծի եզրափակիչ փուլ էր անցել 4 մասնակից՝ յուրաքանչյուր մարզչից՝ մեկ մասնակից:

52 տոկոս ձայների գերակշռությամբ  «Հայաստանի ձայն» ճանաչվեց  երգչուհի Սոնայի թիմի անդամ Մերի Մնջոյանը: Նրա կատարողականության, ընտրած երգերի և ելույթների մասին  խոսակցությունները սկսվել էին դեռևս գալա համերգային փուլերից: Երգչուհի Սոնայի և Արտոյի անձնական թվացող հակամարտությունն առավել ակնառու էր դառնում յուրաքանչյուր համերգային կատարումից հետո: Թեև արդեն հայտնի է նախագծի հաղթողի անունը, և նախագիծն էլ արդեն մի քանի օր ավարտվել է, բայց մասնակիցների, նրանց կատարումների և նախագծի կազմակերպչական մասի, գրանցած թերությունների մասին խոսակցությունները չեն դադարում:

168.am-ը նախագծի, հաղթողի մասին հետաքրքրվեց հենց մասնակիցներից:

Նախագծի մասնակից Նշան Կարապետյանը, ով դուրս էր մնացել իր մարզչի՝ Սոֆի Մխեյանի ընտրությամբ, այնուամենայնիվ, հավանել է նախագիծը: «Հավանեցի նախագիծը: Նմանատիպ նախագծեր դեռ հայերը չէին տեսել: Մասնակցել եմ նմանատիպ շատ նախագծերի, սակայն «Հայաստանի Ձայնը» տարբերվում էր լիովին իր կազմակերպած շոուներով, երաժիշտների ճիշտ ընտրությամբ: Իսկ ինչ վերաբերում է Արտոյի և Սոնայի ընդհարմանը, միայն մի բան կարող եմ ասել. Արտոն իր պրոֆեսիոնալ կարծիքը հայտնեց, իսկ Սոնան, կարծում եմ՝ չպետք է այդպիսի աղմուկ բարձրացներ: «Հայաստանի Ձայնը» միակ նախագիծն էր, որտեղ հավաքվել էին Հայաստանի հզոր ձայները, և բոլորն էլ արժանի էին լինելու հաղթողը: Բայց, քանի որ ընտրությունը հեռուստադիտողինն էր, նա իր ընտրությունը կատարեց Մերի Մնջոյանի օգտին, իսկ ես էլ ի սրտե շնորհավորում եմ նրան և ցանկանում նորանոր հաջողություններ»,- ասաց Նշան Կարապետյանը:

Կարդացեք նաև

«Ամեն մեկն ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք, ես չեմ կարող դա կապել անառողջ մրցակցության հետ»,- ասաց նախագծի մասնակից Ֆրիկ Ռոստոմյանը:

Եզրափակիչ փուլ անցած Նարեկ Մակարյանը, ով զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը, մեզ հետ զրույցում ասաց. «Մաշային շատ եմ սիրում և ի սրտե ուրախ եմ նրա համար, իսկ ինչ վերաբերում է Սոնայի և Արտոյի հակամարտությանը՝ աշխատում եմ չհետևել: Ես թե՛ Արտոյին, թե՛ Սոնային համարում եմ պրոֆեսիոնալ, նրանց շատ հարգում և սիրում եմ»:

Նշենք, որ մասնակիցներից ոմանք ուղղակի չցանկացան հայտնել իրենց կարծիքը նախագծի, մասնակից ընկերների և հաղթանակի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս