Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը պատրաստվում է ճոխ երդմնակալությա՞ն. ինչու է փակվել Օպերայի տարածքը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկվանից Օպերային հարող շրջակա տարածքը՝ Բաղրամյան պողոտայի սկիզբը, Մաշտոցի պողոտայի, Սայաթ-Նովա փողոցի որոշ հատվածներ փակ են, և ճանապարհատրանսպորտային երթևեկությունը կանգնեցված է:

Պաշտոնական որևէ բացատրություն այս առնչությամբ չի տրվել, ինչը պատճառ է դարձել, որ քաղաքացիները սեփական բացատրությունները փորձեն գտնել։

Այս պահին շրջանառվող ամենապոպուլյար բացատրությունն այն է, որ Օպերայի շրջակա տարածքում ընթանում է նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 9-ին կայանալիք երդմնակալության արարողության փորձը։

Փողոցում կարելի է նկատել տեսանկարահանող խմբերի և մեքենաների։ Իսկ այս պահին (ժամը 13։30-ի սահմաններում) երկնքում պտտվում է մի ուղղաթիռ։

Կարդացեք նաև

Եթե խոսակցությունները ճիշտ են, ապա կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է բավական ճոխ արարողության՝ փոխհատուցելով 5 տարի առաջվա մռայլ պատկերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930