
Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային

ՀՀ երկրորդ նախագահ Ռբերտ Քոչարյանը կմասնակցի Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Այս մասին 168.am-ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի ինաուգուրացիան կկայանա վաղը Մարզահամերգային համալիրում: