Բաժիններ՝

Հանգչիր խաղաղությամբ, RZ

2013թ. մարտի 28-ին, 89 տարեկան հասակում մահացավ աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժշտական ծնծղաներ արտադրող Sabian ընկերության հիմնադիր Ռոբերտ Զիլջյանը (Robert “RZ”  Zildjian):  Նրա ընկերությունը համարվում է աշխարհի մասշտաբով ծնծղաների երկրորդ խոշոր արտադրողը:

Ռոբերտ”RZ” Զիլջյանը  հոր` Ավետիս Զիլջյանի ծնծղաների ընկերության (Avedis Zildjian Company) քայքայումից հետո 1981թ. հիմնեց «Սաբիան ծնծղաներ» ընկերությունը: Այսօր «Սաբիան ծնծղաները» համարվում է ծնծղաների ամենահանրաճանաչ բրենդերից մեկը: Չնայած իր պատկառելի տարիքին` Զիլջյանը մինչև վերջերս ակտիվ գործունեություն էր ծավալում Sabian ընկերությունում` կյանքի մնացած տարիներն ապրելով Նյու Բարունսուիքի մեդակտիկի քոթեջում:

Զիլջյանը մահացել է 89 տարեկան հասակում` մինչև վերջին վայրկյանը պայքարելով քաղցկեղի դեմ:

Sabian ընկերության վեբկայքը պաշտոնական հայտարարությամբ իր հարգանքի տուրքը մատուցեց  Զիլջյանին:

Կարդացեք նաև

«Խորը, շատ խորը վշտով մենք հայտարարում ենք, որ մահացել է Ռոբերտ “RZ” Զիլջյանը` մեր սիրելի հիմնադիրը և առաջնորդը: Հարվածային գործիքների արտադրության անխոնջ  և շարժուն ուժը  ներշնչում էր մեզ՝ Sabian ընտանիքից յուրաքանչյուր ներկայացուցչի, ավելի շատ աշխատել, ավելիին հասնել, տարբերվող նորույթներ ստեղծել, և այդ ամենը նա իր սեփական օրինակով էր ցույց տալիս: Նրա մասնագիտական պատմությունը հայտնի է բոլորին: Այն տարիքում, երբ մարդիկ պատրաստվում են ապրել թոշակառուի կյանքով, RZ-ը  նախընտրեց իր սեփական ստեղծած  բրենդով վերստեղծել ծնծղայի բիզնեսը: Եվ հենց այդ բրենդը պետք է հետագայում փոխեր փոփ երաժշտության դեմքը և ձայնը: Իր ձեռքերով նա ստեղծեց «Սաբիան ծնծղա» բրենդը, և ընդարձակվելով՝ մենք դարձանք նրա ընտանիքը: Մենք սգում ենք նրա մահը, նա միշտ կլինի մեր սրտերում: Մենք մեզ երջանիկ և հարուստ ենք համարում, որ ճանաչել ենք RZ-ին և աշխատել ենք նրա հետ: Եվ մեզ հանգստացնում է այն միտքը, որ նրա հոգին կապրի ամբողջ աշխարհի թմբկահարների երգերի մեջ: Հանգչիր խաղաղությամբ, RZ»,- ասված է հայտարարության մեջ:

Ի դեպ, Sabian-ի ծնծղաներն օգտագործում են աշխարհի ամենաճանաչված թմբկահարներից շատ-շատերը` «Red Hot Chili Peppers»-ի Չադ Սմիթը, «Rush»-ի Նիլ Փիրթը և Dream Theater-ի լեգենդար թմբկահար Մայք Փորթնոյը, և այլք:

zildjian 11

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս