Բաժիններ՝

Դինամո Կ. – Շախտյոր` 1:2. Մխիթարյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրում «Շախտյորը» մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ իր ամենասկզբունքային մրցակցի` Կիևի «Դինամոյի» նկատմամբ: Կիևցիներն արդեն 10-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ Յարմոլենկոյի դիպուկ հարվածից հետո, սակայն 44-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնվեց: Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո գնդակը դիպավ «Դինամոյի» պաշտպան Դանիլո Սիլվային և հայտնվեց ցանցում: Գոլը գրանցվեց բրազիլացու հաշվին: Երկրորդ խաղակեսում «Շախտյորը» տիրեց նախաձեռնությանը:

68-րդ րոպեին Մխիթարյանի փայլուն հարվածից հետո Կովալը մի կերպ հեռացրեց գնդակը, իսկ ահա 75-րդ րոպեին Հենրիխը հասավ իր նպատակին: Էդուարդոյի փոխանցումից հետո հայազգի կիսապաշտպանն Ուկրաինայի առաջնությունում իր 20-րդ գոլը խփեց և շարունակում է միանձնյա գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը:

«Շախտյորը» վաստակեց 66 միավոր և այժմ արդեն 17 միավորով է գերազանցում երկրորդ հորիզոնականում ընթացող Մետալիստին:




Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս