«Ցուցահանդեսին ներկայացվելու են վերջին տասը տարում Երևանի կենտրոնում մեծ շինարարական նախագծերի իրականացման ժամանակ պատմամշակութային հուշարձանների ոչնչացման և հին թաղամասերում ապրող բազմաթիվ ընտանիքների սեփականության իրավունքների ոտնահարման խնդիրներին վերաբերվող ֆոտոպատմությունները:
Սյունիքի մարզի ֆերմեր Ատոմ Առաքելյանը 2010թ. ձեռք էր բերել 33 երինջ, որոնցից 13-ն արդեն անկել են: Առաքելյանը մեզ տեղեկացրեց, որ երինջները ստանալուց 3 օր անց սատկել է առաջինը, 2 օրից` ևս 2-ը, և այդպես շարունակ: Ֆերմերն ահազանգել է Գյուղատնտեսության նախարարություն, որտեղից հանձնաժողով են ուղարկել իրավիճակին ծանոթանալու համար և խորհուրդ են տվել անալիզներ ուղարկել Գորիսում և Երևանում գտնվող լաբորատորիաներ:
Ո՞նց կարելի ա էսպես ապրել, դուռը բացում ենք, ու` հսկայական, խորը փոս: Ինչքա՞ն կարող ենք երեխաներին բակ չթողնել, որ մի բան չպատահի: Կամ ինչպե՞ս կարելի է սպառողների հետ էսպես վարվել: Մեկ ամիս եթե ջրի վարձը չվճարենք՝ մեզ կխեղդեն, բայց տեսեք, թե ինչպե՞ս են վարվում ՀՀ շարքային քաղաքացիների հետ:
Ոչ միայն դերասան էր Սոս Սարգսյանը, որին սիրում էինք մենք նրան հայտնի ֆիլմերից, նա նաև ազգային մարդ էր: Նա պետականություն սիրող, պետականության համար մեծ ճանապարհ անցած մարդ էր: 88 թվականի շարժման ակունքներում կանգնած մարդ էր, միշտ բոլոր դժվարություններում կիսում էր ժողովրդի հետ այդ դժվարությունները և իր կենսագրությամբ է վայելել մեր ժողովրդի սերը ու հարգանքը:
Մարկ Սաղաթելյանի հիշատակի համար այսօր հայ աստղերը նոր երգ են ձայնագրում: Այս մասին կայքը տեղեկացել է նախաձեռնության հեղինակ Տարոն Պողոսյանից:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին, որի համաձայն 2014 թ. համախմբված բյուջեն կկազմի` եկամուտների գծով` 1.161.9 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 1.277.5 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)` 115.6 մլրդ դրամ:
Հայաստանում առաջին անգամ անցկացվում է GDG Devfest Armenia 2013-ը, որը մեկնարկել է այսօր` սեպտեմբերի 28-ին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Google Developer Group-ի (GDG) Հայաստանի համակարգող Վարդան Գրիգորյանը` միջոցառումը կազմակերպելը բավական բարդ էր ոչ միայն ֆինանսական առումով, այլև դրսից խոսնակ-հյուրեր ընտրելու և նրանց հրավիրելու առումով:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործը քննող քննիչի կայացրած երեք որոշումները:
Այսօր կառավարության արտահերթ նիստում հաստատվեց 2014 թ. բյուջեի նախագիծը և որոշվեց այն ուղարկել Ազգային ժողով: Հաջորդ տարվա համար ծրագրվել է ՀՆԱ-ի 5.2% աճ, որը կկազմի 4 տրլն 723 մլրդ 700 մլն դրամ, եկամուտները առաջարկվում են 1 տրիլիոն 127 մլրդ 400 մլն դրամ, ծախսերը՝ 1 տրլիոն 237 մլրդ 900 մլն դրամ, բյուջեի դեֆիցիտը՝ 110 մլրդ 500 մլն դրամ կամ ՀՆԱ-ի 2.3 %-ի չափով:
Policy Forum Armenia կենտրոնն իր նկատառումներն է ներկայացրել Հայաստանի կողմից վերջերս թողարկված եվրոպարտատոմսերի կապակցությամբ։
Վանաձորի Բուլղարական տնակային ավանի բնակչուհի Հասմիկ Աքուլյանը 4 անչափահաս երեխաների մայր է: Ապրում են փոքրիկ տնակում: Ամուսինն ապրում ու աշխատում է Երևանում, ըստ Հասմիկի՝ անասնապահ է: Ինքը ևս աշխատում է: Ասում է. «Եթե մասնավոր աշխատանք լինում է, գնում օրը մի քանի ժամ աշխատում եմ, օրվա հացը ստեղծում եմ»: Երեխաներից մեծը 10 տարեկան է, փոքրը՝ 2.5 տարեկան:
Ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարում են, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ, ՀՀԿ-ականներից շատերը չեն կիսում:
«Ֆորբս» ամսագրի տվյալներով, ներկայում VMware ընկերությանը ներառված է աշխարհի առավել նորարարական ընկերությունների եռյակի մեջ:
2009 թվականին ՎԶԵԲ-ը ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցին հատկացրել էր 5.5 մլն դոլար՝ գնահատելով «Սթարի» «նորարարական մոտեցումներն ու հակվածությունը մենեջմենտի արդիական մեթոդների կիրառման նկատմամբ»:
Եկեք հենց այսօր մեր միջից թոթափենք այս մղձավանջն ու իրար մասին հոգ տանելուն հետամուտ լինենք: Ամեն ինչ նյութականով չի որոշվում: Դու կարող ես եղբորդ ավելին տալ: Ո՞վ է քո եղբայրը. դա քո ընտանիքն է, հարևանդ, երթուղայինի մեջ քեզ հետ նստած մարդիկ, փողոցում քեզ հետ քայլող մարդկանցից՝ մինչ գիշերվա ցրտին հայրենիքի սահմանն աչալուրջ պահող զինվորը:
Աշխատանքով ապահովված է բնակչության 10%-ը: Արտագնա աշխատանքի գնացողները կազմում են 5-7%: Մարզպետարանի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ վերջին 3 տարում նկատվում է արտագնա աշխատանքի գնացողների աճ:
Ստեղնաշարի «Ctrl-Alt-Delete» համակցությունը հնարած դիզայներ Դեյվիդ Բրեդլին ասել է, որ չնայած ինքն է հնարել «Ctrl-Alt-Delete» համակցությունը, «սակայն Բիլն այն հանրահայտ է դարձրել»:
Գյումրիի օդանավակայանում երեկ արտակարգ դրություն է եղել, Հայաստանի հանրապետության ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում այնտեղ:
Հարցին՝ ինչպե՞ս եք պատրաստվում հրաժեշտ տալ Ձեր պաշտոնին, Աղվան Հովսեփյանի նման համբուրելո՞ւ եք Զինդատախազության շենքի դուռը, նա պատասխանեց. «Համենայնդեպս, ես չեմ պատրաստվում համբուրել»:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և գլխավոր դատախազի թեկնածու, գործող զինդատախազ Գևորգ Կոստանյանի հարաբերությունները սրված են եղել:
Հիվանդանոցում գլուխը նկարեցին, անմիջապես սիստեմա միացրին եւ տարան վերակենդանացման բաժանմունք՝ հեմատոմա ախտորոշմամբ եւ ասացին, որ վիճակը լուրջ է: Բժիշկը մոտ կես ժամ հետո դուրս եկավ եւ մեզ բացատրեց, որ հնարավորությունը առողջության 50:50 է:
Հայոց Համազգային Շարժում կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին՝ Երևանի «Կոնգրես» հյուրանոցում: Այդ մասին 168.am-ին տեղեկացրեցին ՀՀՇ համագումարի նախաձեռնող խմբից:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաման-հանձնարարականի համաձայն` առավել ուժեղացվելու է տաքսի ծառայությունների վարորդների վերասկողությունը:
Ինձ հետաքրքիր էր, թե ինչպես է նա վերաբերվում քաղաքական պատվերներին, մասնավորապես` Վարդան Օսկանյանի դեպքին: Իսկ թե Գ. Կոստանյանը ինչ պատասխանեց՝ հարցրեք պարոն Կոստանյանին»
Իհարկե, բոլոր առումներով, այդ թվում՝ որակական առումներով, Կոստանյանը ավելի ընդունելի մարդ է, քան Աղվան Հովսեփյանը, բայց դա մեզ համար որևէ նշանակություն չունի, որովհետև մենք հասկանում ենք, որ աշխատելու է նույն ավազակապետական համակարգում:
Այսօր Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունների և ՕԵԿ-ի հետ հանդիպում է ՀՀ դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը:
Տավուշի մարզի մի շարք համայնքներ, ինչպիսիք են օրինակ` Գետահովիտ, Հաղարծին և Հովք համայնքները, գտնվում են սողանքային գոտում: Գետահովիտում, օրինակ, ՀՀ կառավարության որոշմամբ` շուրջ 100 ընտանիքների պարտավորեցրել են լքել իրենց բնակարանները, քանի որ այդ տները սողանքի պատճառով ցանկացած պահի կարող են փլվել:
Հոկտեմբերի 22-ին Աբու Դաբիում կայանալիք Nokia World համաժողովին Nokia ընկերությունը հրավիրել է նաև լրագրողներին: Ընկերությունը համաժողովի ժամանակ ցուցադրելու առնվազն վեց նոր սարքավորում, այդ թվում` 2 նոր մոդելներ` Lumia շարքից:
Պատճառը, ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ինստիտուտի տնօրեն Վիգեն Թոփուզյանը, ՀՀ կառավարության որոշումն է, համաձայն որի` 2013 թվականի հունվարի 1-ից բոլոր դեղագործական ընկերությունները պետք է անցնեն եվրոպական CPM (Good Manufacturing Practice-Պատշաճ արտադրական գործունեություն) չափանիշների հավաստագրման գործընթացը:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական նախաձեռնությունը այսօր` սեպտեմբերի 27-ին, ժամը 10:00-ին Մատենադարանի մոտ պիկետ է անցկացնելու, որից հետո կազմակերպիչները նամակ-պահանջագիր կհանձնեն Մատենադարանում ընթացող «Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները» գիտաժողովի մասնակիցներին: