«Որ մի գյուղում ջուր չլինի, գազ չլինի, ո՞նց պետք ա լինի էդ գյուղացու կյանքը… Շան օրի, մի կերպ ապրում ենք: Արդեն յոլա էլ չենք գնում, համարյա գոյատևում ենք»,- ասում է Համբարձում պապն ու հավելում, որ իրենք գոնե սովետի տարիներին մի քիչ բան տեսան: Իսկ թոռներն ամեն ինչից են զուրկ:
ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Էդուարդ Մելիքյանը «ԴիջիԹեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել էր իր հեղինակած «Պարող շատրվաններ» նախագիծը: Մտահղացումը նա իրականացրել էր «National Instruments» ընկերության ինժեներների հետ համատեղ ջանքերով:
«Մաքսային միությունը տնտեսական պայմանագրի շրջանակների կազմակերպություն է, հետևաբար` դրան միանալ-չմիանալու, փաստաթուղթը ստորագրել-չստորագրելու հարցը կարող է դիտարկվել միայն մի տեսանկյունից` ՀՀ-ն, այդ պայմանագրին միանալով, ունենալո՞ւ է կոնկրետ, իրատեսական, տնտեսական շահ, թե՞ ոչ»:
Պատուհանների մաքրումը շուտով կկատարվի առանց մարդկային գործոնի. պատուհանները կմաքրեն հատուկ պատուհան մաքրող ռոբոտները, որի գաղափարը պատկանում է Պոլիտեխնիկի ավագ դպրոցի սաներից մի քանիսին: Նրանք իրենց գաղափարը «Արմռոբոտիքս»-ի տաղավարում ներկայացնում էին հոկտեմբերի 4-6-ն ընթացող «ԴիջիԹեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո ստեղծված «Արագիլ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ ժամանակակից թանկարժեք բուժումը հասանելի է դառնում անապահով ընտանիքների համար։
Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը վաղը Բրյուսելում հանդիպելու է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնի հետ:
Հայ ինժեներների կողմից նախագծված նոր սարքի շնորհիվ՝ այսուհետ կարելի է անմիջապես տեղեկանալ մարդու առողջության հիմնական նշաններին, օրինակ՝ սրտի աշխատանքին ու շնչառության արագությանը, թթվածնի քանակին, ճնշմանը, մարմնի ջերմաստիճանին, և այլն: Այն միանում է սմարթֆոնին և ցուցադրում է ձեր տվյալները:
«Հայաստանում նորություն չկա, սցենարը նույնն է` շեղել ժողովրդին գլխավոր հարցից, որ իշխանությունն անարդար է և ոչ լեգիտիմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել գերմանական «ԻստԻնվեստոր» ընկերության հայցը, որով բողոքարկվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած վճիռը:
Փոքրիկ Քրիսթիանը միշտ հիանում էր իր էլեգանտ մայրիկով, և նրա մասին հիշողություններն ուղեկցում են Քրիսթիանին մինչև մահ: Երբ լրանում է Քրիսթիանի 6 տարին, ընտանիքը տեղափոխվում է Փարիզ:
Օրինակ, մաքսային մարմիններում և ոստիկանության քննչական մարմիններում պաշտպան ներգրավվելու գործընթացն այլ կերպ է ընթանում, այսինքն՝ բոլորը թելադրում են «խաղի» իրենց կանոնները և յուրովի են մեկնաբանում օրենքը: Իսկ եթե լինի միասնական մարմին, հնարավոր չէ որևէ տարբերություն լինի օրինակ Երևանի քաղաքի և Լոռու մարզային քննչական բաժիններում:
Այս տարի հուլիսին Ջերմուկ քաղաքում մեկնարկել է 2 նոր սոցիալական ծրագիր` վերանորոգվում են մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի և երաժշտական դպրոցի շենքերը:
Կան բազմաթիվ տեսակետներ, որ իշխանությունները պարզապես փորձում էին դրանով ընդամենը արտաքին լեգիտիմություն ստանալ: Եվ երբ այս ընտրություններն էլ անցան, ընդամենը արհամարհեցին եվրոպացիներին, քանի որ իրենք իրենց խնդիրն արդեն լուծել էին:
Ոչ ֆորմալ հատվածն ինքնազբաղվածներն են, և մի հսկայական հատվածն էլ վարձու աշխատողներ են, որոնք գրանցված չեն, շեֆը փող է տալիս, աշխատում են, մինչև շեֆին զայրացնեն, ասի՝ գնա, ազատված ես: Այս մարդիկ պաշտպանված չեն, նրանք չունեն սոցիալական պաշտպանություն:
«Ընդդիմադիրներին թվում է՝ եթե սրան վիրավորեն, նրան վիրավորեն, ուրեմն էդ ա` ընդդիմություն են, բայց իրենք մեծ անելիք ունեն գաղափարական, քաղաքական դաշտում: Մենք միասնական ընդդդիմություն չունենք` ցաքուցրիվ խմբակներ են»,- ասաց նա:
Թարմ լոլիկը և դրանից ստացված հյութը նպաստում են տարեց մարդկանց տեսողության և հիշողության պահպանմանը։
Կան դիվանագիտական նորմեր, դիվանագիտական վարքագիծ: Անթույլատրելի է նման կերպ հարց տալն ու միջազգային ատյաններում նման հարց հնչեցնելը: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում` ինչպես արտահայտվել, բայց ես գտնում եմ, որ դիվանագիտական տեսանկյունից հարիր չէ` միջազգային ատյաններում բարձրացնել նման հարցեր` նման ոճով:
Ամերիկյան «Forbes» ամսագրի հրապարակած տեղեկություններով՝ միլիոնատերերին պատկանող ամենաթանկ անշարժ գույքի ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է բիզնեսմեն Մուքեշ Ամբանին. նրա ունեցվածքը գնահատվում է 21,5 մլրդ դոլար, իսկ նրա առանձնատունը՝ ավելի քան 1 մլրդ դոլար:
«Տոնուսի» սնանկացման պատճառը վարկային միջոցները ոչ ճիշտ ծախսելն էր: Նման գնահատական 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ, «Տոնուսի» սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը:
«Կարծում եմ` դրա տակ կա սպեկուլյատիվ քաղաքականություն թե՛ Եվրոպայի, թե՛ Հայաստանի իշխանության կողմից»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Մանվել Սարգսյանը` խոսելով եվրոպական ու եվրասիական ինտեգրացիոն գործընթացների մասին:
Այսօր աշխարհում ամենակարևոր մասնագիտությունը համարվում է ուսուչի մասնագիտությունը, քանի որ նրանք են կերտում պետությունների ապագան:
«Ժառանգություն» կուսակցության անդամները պատրաստվում են այսօր երեկոյան Երևանի Զվարթնոց օդանավակայանում դիմավորել կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանին ` ի նշան աջակցության:
2014 թ. հուլիսի 1-ից Կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթի շնորհիվ կբարձրանան հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը: ՀՀ նախագահն, օրինակ, դրանից հետո ներկայիս 400.000-ի փոխարեն` կստանա 900.000 դրամ:
Ուզբեկստանի նախագահի կրտսեր դուստրը` 34-ամյա Լոլա-Քարիմովան, Բևերլրի Հիլզում գնել է Le Palais շքեղ առանձնատունը: Հայտնի է միայն, որ 2012-ին 7 ննջարան ու 11 լոգարան և շատ այլ հարմարություններ ունեցող տունը հանվել է բաց վաճառքի՝ 58 մլն դոլարով:
Ընդհանրապես` ինձ հետ կապված հարցերում ագրեսիվ պահվածք որդեգրում են ոչ միայն ընդդիմադիր, այլեւ իշխանական ուժերի ներկայացուցիչները, եւ այդ փաստը բավականին խոսուն է:
Քաղաքագետ Արկադի Վարդանյանի պաշտպան Գայանե Գալոյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ համաներման արդյունքում, ամենայն հավանականությամբ, կրճատվելու է Ա. Վարդանյանի պատժաչափը: Գայանե Գալոյանն ասել է, թե չի ցանկանում որևէ կոնկրետ բան ասել, քանի որ «հակված չէ, որ ճիշտ է որակված իր արարքը»
Կառավարության կողմից խորհրդարան ներկայացված «Պետական պաշտոնատար անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների համաձայն` հուլիսի 1-ից բարձրանալու է նաև օրենսդիր մարմնի անդամների` պատգամավորների աշխատավարձը:
Ռոման Նուրալյանը թատրոնի խնդիրներից խոսել չի ցանկանում. ասում է` իմ երկրորդ տունն է, ու մինչև վերջ էլ կմնամ թատրոնում:
Անկեղծ ասած, ինձ համար մի քիչ անհասկանալի է այն միասնության, այսպես ասած, մթնոլորտը քաղաքական ուժերի շրջանակում, որ կա Զարուհի Փոստանջյանի առաջադրած հարցի հետ: Իմիջիայլոց, եթե ուշադրություն դարձրել եք, դա նույնությամբ կրկնում է գլխավոր դատախազի նշանակման քվեարկությունը, և ոմանք թերևս չեն էլ կռահում, բայց Զ. Փոստանջյանի հարցի հետ կապված դիրքորոշումներում, ըստ էության, բացահայտում են իրենց դիրքորոշումների միասնությունը գլխավոր դատախազի ընտրության ժամանակ:
«Հայաստան պետության ու ՌԴ-ի միջև որևէ պայմանագիր չկա: Կա պայմանագիր «Գազպրոմի» ու «ՀայՌուսգազարդի» միջև»,- այս մասին, ի պատասխան ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցադրումների՝ այսօր հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: