Հրայր Թովմասյան. «Ոչ, ես այլ կարծիք չունեմ»
Ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարում են, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ, ՀՀԿ-ականներից շատերը չեն կիսում: Հիշատակվում էր նաև ոչ միայն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը, այլև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի:
168.am-ը Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց` իր և Սերժ Սարգսյանի կարծիքները չե՞ն համընկնում Մաքսային միությանն անդակացելու հարցում, ինչին ի պատասխան, նա ասաց. «Ոչ: Ես այլ կարծիք չունեմ»:
Մեր ճշտող հարցին, թե դեմ չե՞ք, որ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը, Հ. Թովմասյանը պատախանեց. «Չէ, կողմ եմ»: Հետաքրքրվեցինք` այսինքն` դե՞մ եք, որ Հայաստանը Եվրոպայի հետ նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Ասոցացման համաձայնագրի այն էլեմենտները, որոնք վերաբերում են դատաիրվական համակարգին և այլն, վստահ եմ, որ կշարունակվեն»: