ՀՀՇ վերածնունդը՝ հոկտեմբերի 26-ին

Հայոց Համազգային Շարժում կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին՝ Երևանի «Կոնգրես» հյուրանոցում: Այդ մասին 168.am-ին տեղեկացրեցին ՀՀՇ համագումարի նախաձեռնող խմբից:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ՀՀՇ-ն վերանվանվում է ՀԱԿ կուսակցության, այս տարվա մայիսին ՀՀՇ վարչության նախկին նախագահներ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, վարչության նախկին անդամներ Հովհաննես Իգիթյանն ու Կարապետ Ռուբինյանը հայտարարեցին ՀՀՇ-ն վերագրանցելու մասին:  Սկզբնապես հայտարարվել էր, որ ՀՀՇ-ի հիմնադիր համագումարը տեղի է ունենալու  սեպտեմբերին, սակայն տեխնիկական պատճառներով այն հետաձգվել էր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30