Ինչպես հայտնի է, նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել՝ Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին։
Տևական ժամանակ է` համացանցում, մասնավորապես` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրվում են «Դու միայնակ չես» խորագրով ակցիայի պաստառները, լուսանկարները և ակցիային միանալու կոչեր:
Հարևանուհին ասում է՝ բակի տղաները մի անգամ այս ծեր կնոջն այնպես են ծեծել, որ շտապօգնություն են կանչել:
Ճապոնական Panasonic ընկերությունը հոկտեմբեր ամսից կդադարեցնի զանգվածային շուկայի համար սմարթֆոնների արտադրությունը:
Ռուս հայտնի կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու հայկական առնչությունների մասին եղել են մի շարք հրապարակումներ: Հանրահայտ փաստ է, որ նա մտերմություն ու կապեր է ունեցել բազմաթիվ հայերի հետ:
Անդրադառնալով ազատամարտիկների ներկայի ներկայիս վիճակին` նա ասում է. «Ես կասեի արհամարված են, ես հլա չգիտեմ մի պետություն, որ իր զինվորի ու կամավոր ազատամարտիկի նկատմամբ էսքան արհամարհանք ունենա»:
Այսօր Երևանի պետական համալսարան էին այցելել Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտները, այդ թվում` պատգամավորներ, նախարարներ: Ներկա էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար, իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Հրանուշ Հակոբյանը:
Մեզ հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իր նկատմամբ ֆիզիակական ուժի գործադրումը Ոստիկանության ծառայողների կողմից իրավաչափ չի եղել: Միևնույն ժամանակ, ըստ Ա. Մարտիրոսյանի, չնայած ոստիկանների գործողություններն իրավաչափ չեն եղել, այնուամենայնիվ, ինքը չի բողոքարկելու Հատուկ քննչական ծառայության որոշումը` մի քանի պատճառներով:
ԵՄ-ի հետ երկարատև բանակցություններ ունեցանք, բայց, ի վերջո, հավանաբար, այն երաշխիքները չեղան, որ ապագան կապեինք այդ ուղղության հետ: Մնացածը ժամանակը ցույց կտա: Ռուսական ասացվածք կա` от добра добра не ищут: Հիմա մերն է` ՌԴ-ի հետ ունենք որոշակի ձևավորված հարաբերություններ, նաև մեր ժողովուրդն այսօր ավելի շատ ռուսամետ է, 2 մլն հայեր այնտեղ են բնակվում:
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակի միջոցառումներին ներկա էր նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Վերջինս ելույթ չունեցավ, հանդես չեկավ շնորհավորական խոսքով, բայց մինչև վերջ ներկա գտնվեց արարողությանը:
«Իրավաբանը, ինչպես և բժիշկը, պետք է առաջնորդվի մարդասիրության սկզբունքներով, որովհետև հաճախ նրա աշխատանքաից են կախված մարդկանց ճակատագրերը»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:
Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Աստղաձոր համայնքի բնակիչ Ոսկեհատ Վարդանյանը օրերս բոլորեց իր 100-ամյակը: Ոսկեհատ տատն ունեցել է 15 զավակ: Նրանցից, ցավոք, այժմ կենդանի են միայն 6-ը:
ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:
Մեր օրերին արդիական է հետևյալ խնդիրը. արդյո՞ք անօրգանական, կապված վիճակում գտնվող յոդը (յոդացված աղ) յուրացվում է օրգանիզմում։ Բազմաթիվ մասնագետներ գտնում են, որ, եթե նույնիսկ յուրացվում է, ապա` ոչ բավարար չափով և, հետևաբար, չի լուծվում օրգանիզմի յոդի սակավությունը լրացնելու հարցը։
Մելինեն որոշել է ամուսնալուծվել, նրա մայրը տիկին Մելանյան, մեզ հետ զրույցում ասում է, որ Մելինեի ամուսինը շատ անտարբեր է եղել, երբ կինը հիվանդանոցում էր ոչ մի անգամ տեսակցության չի գնացել. «Հիվանդ ժամանակ տիրություն չարեցին, բա էլ ինքն ո՞ւմ է պետք»:
Սեպտեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 04:00-05:00-ի սահմաններում, երկաթուղային վթար է գրանցվել Անի-Աղին-Բագրավան երկաթուղային գծահատվածի 27/64 կմ-ում:
Գյումրիում «Դորոժնիկ» ընկերության կողմից այսօր տեղի ունեցած դժբախտ պատահարը առաջին դեպքը չէ: Դեռ մեկ տարի առաջ՝ 2012 թվականի հոկտերմբերի 12-ին նմանատիպ մի դեպք էլ գրանցվել է Վանաձոր քաղաքում:
Ի՞նչ ենք մենք ուզում, միայն սրանց քշե՞լ, թե՞ պետություն ստեղծել: Մեր դանդաղկոտությունը հենց սրա մեջ է: Մենք այսօրվանից ուզում ենք ծնել «ինչը ինչով փոխելը», հետո նոր գնալ փոփոխության:
«Փորձագետներին, հրշեջ-տեսուչին այսօր հանդիպեցինք, ասեցին, որ անհասկանալի է` ինչի՞ պետք ա այդտեղից կրակ լինի: Ես հասկացա, որ կողմնակի միջամտություն կա, որ նման բան ա եղել: Բայց թե ո՞վ է արել` չեմ կարող ասել` ուրիշ ոլորտ ա, որևէ մեկի վրա չեմ կարող կասկածել»:
«Տարվա վերջին արդեն պարզ կլինի, թե սահմանադրական բարեփոխումները ինչ ուղղությամբ կզարգանան: Առաջարկները կներկայացվեն նախագահին, ով կորոշի անելիքը»,- ասաց Թովմասյանը:
Այս օրերին անվանի լուսանկարիչ Գերման Ավագյանի` «Մահից հետո ծնվածները» նախագիծը ցուցադրվում է Ֆրանսիայում, Ամիեն քաղաքի (Պիկարդիա) «Բրիքեթերի» մշակութային կենտրոնում) «Ֆոտոնալ» (PHOTAUMNALES) միջազգային լուսանկարչական փառատոնի շրջանակներում:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսիյանին հարցրին, թե ի՞նչ եղավ նոր տեխնոլոգիայով արտադրությունը:
Ինչո՞ւ մեր նախագահները պետք է միմյանցից խուսափեն, չբարևեն, չնստեն-չքննարկեն, ուրախության սեղանի չնստեն, սպասեն մահանա՞ մեկը, որ գնան թափորին, թաղման արարողությանը մասնակցեն:
«Ես երկու օր առաջ ականատես եմ եղել մի խայտառակ փաստի, որ ազատամարտիկները հանդիպում են հայտնի օլիգարխիայի ներկայացուցչի հետ (նկատի ունի Գագիկ Ծառուկյանին, տեսանյութը` ներքևում,- Ա.Ս.) և փնտրում են գործակցության եզրեր` երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: Սա անհեթեթություն է, սա զավեշտ է: Ինչպե՞ս կարելի է գործակցել այն ուժերի հետ, որոնք, ըստ էության, մասնակից են մեր երկրի կեղեքմանը, մասնակից են եղել մեր ժողովրդի նկատմամբ բիրտ ուժ կիրառելուն: Մենք ոչինչ չենք մոռացել»:
Քաղաքացիական շարժումների և դրանց մասնակիցների նկատմամբ իշխանության կողմից հալածանքների գագաթնաակետը վերջերս պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունն էր:
«Այդպես չէ, որ մենք ԵՄ-ի հետ ազատ տնտեսական գոտու մեջ մտանք, ու մեր արտադրանքին եվրոպական շուկան սպասում է, որ հենց մտնենք, մեզնից գնեն»
Շնորհակալ եմ նախագահ Սերժ Սարգսյանից, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի օրը, նա իր իր ելույթում հստակ ընդգծեց Սովետական Հայաստանի ավանդը: Չի կարելի արևն ափով փակել և չտեսնել այն, ինչ կատարվել է Սովետական Հայաստանում, և Սերժ Սարգսյանը հստակ ցույց տվեց, որ դա չի մոռացվելու:
Միջազգային հարաբերությունները չեն ենթադրում, որ այս կամ այն մարդը մի բան է ասել: Երկրի նախագահը հանձնարարեց և նախագահի խոսքը մնում ա խոսք: Իսկ թե կողքի մարդիկ ի՞նչ են ասում, լավատեղյակ աղբյուրները ի՞նչ էն գրում, կապ չունի:
2013 թվականի մայիսին ՀՀ ԿԳՆ կողմից կազմված նախագծի համաձայն` Գյումրիում նախատեսվում էր ստեղծվել Գյումրիի պետական համալսարան, սակայն դեռևս այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել:
Ավերիչ երկրաշարժից անցել են տարիներ, սակայն երկրաշարժի հետևանքները մինչ օրս իրենց մասին զգացնել են տալիս: Անհետևանք չեն մնացել նաև արվեստի մի շարք գործեր, որոնք երկրաշարժից վնասվելով՝ մինչ օրս հիմնովին չեն վերականգնվել: Նման գործերից է նաև Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարը: