Բաժիններ՝

Հայ աստղերը երգում են Մարկ Սաղաթելյանի հիշատակին (տեսանյութ)

Վերջին օրերին հայ ազգը մեծ կորուստներ ունեցավ: Հայ արվեստագետներից, դերասաններից ու մշակույթի գործիչներից ոմանք հեռացան կյանքից: Դրանց թվում  էր սիրված դերասան, հումորիստ, շոումեն Մարկ Սաղաթելյանի կորուստը: Այս մասին գրում է armstar.am-ը:

Մարկ Սաղաթելյանի հիշատակի համար այսօր հայ աստղերը նոր երգ են ձայնագրում: Այս մասին կայքը տեղեկացել է նախաձեռնության հեղինակ Տարոն Պողոսյանից. «Նոր ենք սկսել այս երգի ձայնագրությունը: Երաժշտության հեղինակը Մարտ Բաբայանն է, իսկ  խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Այս նախաձեռնության պրոդյուսերներն ենք ես և Արմեն Պետրոսյանը` Մենչը:

Մարկի հիշատակին նվիրված երգը երգում են հայ աստղերը` Արմինկան, Թաթա Սիմոնյանը, Ռազմիկ Ամյանը, Մարտ Բաբայանը, Նունե Եսայանը, Քրիստինե Պեպելյանը, Սոնան, Արամեն, Արամոն, Սիլվա Հակոբյանը, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Մհերը, Զարուհի Բաբայանը…»:

Ընդ որում, Մարկին նվիրված այս երգը երգողների ցանկը կարող է ավելանալ, քանի որ անկախ մասնագիտությունից Մարկի բոլոր ընկերներըը ցանկանում են իրենց խոսքը հղել և զգացմունքներն արտահայտել իրենց ընկերոջ  մասին:

Կարդացեք նաև

Երգչուհի Սոնա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր նաև փոքրիկ տեսանյութ երգի ձայնագրման ընթացքից: Այն կարող եք դիտել այստեղ.

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս