Պայուսակների վաճառքից ստացվող գումարներն ուղղվելու են Breast Health International նախագծին, որն աջակցում է կրծքի քաղցկեղ ունեցող կանանց:
Միջոցառմանը կմասնակցեն միջազգային հայտնի արտիստներ, այդ թվում երգչուհի Lady Gaga-ն, ռեփեր Eminem-ը և Arcade Fire խումբը, ինչպես նաև YouTube-ի աստղ Lindsey Stirling-ը և CDZA-ն:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Հենրիկ Քոչինյանը: Նրա խոսքով` ճապոնացիների հետ միասին, Հայաստանից այդ աշխատանքներում ներգրավված են ՀՀ արտակարգ իրավիճակների, Քաղաքաշինության, Տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան մասնագետները:
Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, գայլերի հարձակման հերթական դեպքն է գանցվել Գեղարքունիքի մարզում: Գայլերն այս անգամ հարձակվել են մարզի Կարմիրգյուղի բնակիչներից մեկի ոչխարների հոտի վրա, ինչի ադյունքում սեփականատիրոջը զգալի վնաս է պատճառվել:
Ի՞նչ է ստացվում, գնում ենք շուկան սպանելո՞ւ, ներքին արտադրողին դուրս մղելո՞ւ ուղղությամբ, և թողնելու, որպեսզի լինեն դրսից ներկրվող դեղե՞րը միայն: Սա կնշանակի` 100% կախվածություն դրսից: Ես միայն այսպես կարող եմ ենթադրել:
Եվրոպան արժանի է նրան, ինչ ստացել է: Այլ վերաբերմունք չէր կարող լինել Եվրոպայի նկատմամբ` իր կեցվածքից, իր իրականացրած գործունեությունից ելնելով: Եվրոպան պարզապես տապալեց այն բոլոր երազանքները, որ մենք ակնկալում էինք:
«Կանխազգալով զարգացումները, լուսանկարել եմ քվեաթերթիկս: Չեմ սխալվել, փաստորեն»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
PanARMENIAN.Net ը պարզել, թե այս տարիներին ով ու ինչ գումարի դիմաց է համաձայնել ելույթ ունեցել Հայաստանում:
Տնաշեն, մթոմ Երևանը ասֆալտապատվավ, մի հատ էլ Հայկաշենի գյուղի փողոցներին հասա՞ք… Գյուղի ցենտրալնի ճանապարհը լրիվ ասֆալտապատված ա, թաղերն էլ ասֆալտապատե՞ն: Ի՞նչ ես ասում` զավոդի դիրեկտո՞րն եմ, ի՞նչ եմ…
«Էս օրենքը, որ վերցնեք նայեք, կամպյուտորի մեջ կա, ոչ մի երկրապահի մասին չի խոսքը, լրիվ ազատամարտիկների մասին ա, դաժե մի հատ լրագրող, որ եկել ա սահման, իրա մասին ա խոսքը»:
Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահի առաջարկությունը
Արդեն ավանդույթ է դարձել, որ յուրաքանչյուր տարվա բյուջեին որևէ ածական է կպցվում։ Օրինակ` նախորդ տարվա բյուջեն կոչվում էր սոցիալական` իշխանության վարկածով, և գոյատևման կամ տեղում դոփելու` ընդդիմության վարկածով։
Մեր հարցին, թե կարծում եք` Գևորգ Կոստանյանն ավելի լա՞վ կաշխատի, քան Աղվան Հովսեփյանը, Սեյրան Սարոյանը դրական պատասխան տվեց. «Ինձ թվում ա, որ` այո: Դարը փոխվել ա, ջահելները առաջ են գնում»:
Ըստ հնէաբանների` թանթրվենին ծանոթ է եղել մարդկանց դեռևս քարե դարում։ Հնագույն ժամանակներում կարծել են, որ տան մոտ աճող թանթրվենու բույսը վանում է չարքերը և ապահովում է բարի աստվածների հովանավորությունը, իսկ բույսից ստացված պատրաստուկները պայծառատեսություն և առողջ երկարակեցություն են պարգևում:
Մեկ տարվա մեջ «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանում եռապատկվել է հոդվածների քանակը՝ մոտ 30 հազարից հասնելով ավելի քան 90 հազարի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հայերեն «Վիքիպեդիայի» խմբագիրներից Հայկազ Ավետիսյանը` նշելով, որ իրենք առաջիկայում պատրաստվում են կոչ անել բոլորին, որպեսզի աջակցեն՝ հոդվածների քանակը միասին հասցնել մինչև 100 հազարի:
168.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ ինքը «դեմ» է քվեարկել, ապա ընդգծեց. «Կարծում եմ, որ հանրությունը պետք է շատ լուրջ խոսակցություն ունենա այն ուժերի հետ, որոնք իրենց համարում են և հայտարարում են ընդդիմադիր: Շատ լուրջ խոսակցություն: Սա անարգանք է Հայաստանի հանրապետության հանրության նկատմամբ և հանրությունն ինքը պետք է սրանից եզրակացություն ու հետևություններ անի»:
Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո լրագրողները փորձում են պարզել, թե ովքեր են դեմ քվեարկող պատգամավորները, սակայն փորձերն անարդյունք են, քանի որ ընդդիմադիր խմբակցությունների բոլոր պատգամավորները հայտարարում են, թե իրենց դեմ են քվեարկել:
Fujitsu ճապոնական ընկերությունը ներկայացրել է Android օպերացիոն համակարգով աշխատող Arrows A 301F սմարթֆոնը: Սարքի յուրահատկությունը` դրա շատ կարճ ժամանակահատվածում լիցքավորվման մեջ է:
Անդրադառնալով արդեն գլխավոր դատախազ ընտրված Գևորգ Կոստանյանին, Մանվել Գրիգորյանը նշեց. «Երիտասարդ ա, լավ կլինի, բա ի՞նչ պետք ա անի»: Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, թե նա բանակի հետ կապված մի շարք գործեր է թաքցրել, գեներալն ասաց. «Բանակը դժգոհ չէ»:
Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը այսօրվա ասուլիսում խոսելով Մաքսային միությանը միանալու Հայաստանի հեռանկարի և Եվրոպական միության հետ հետագա հարաբերությունների մասին, նշեց, թե Եվրոպայի հետ հարաբերությունները չեն դադարելու:
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել՝ Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին:
Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջակառավարական նիստի արդյունքներով երկու երկրների միջև ստորագրվել է երկարաժամկետ` մինչև 2020 թվականը տնտեսական համագործակցության ծրագիրը:
Երկար կյանք Վլադիմիր Պուտինին և Սերժ Սարգսյանին, բայց ոչ ոք հավերժ չէ` քաղաքական տեսակետից: Եվ վաղը երբ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը գնան, ո՞վ պետք է հիշի, թե նրանք ի՞նչ են խոսացել, անվտանգության ի՞նչ խոստումներ է տվել Պուտինը Սերժ Սարգսյանին:
Հարցին` համամիտ չե՞ք այն տեսակետներին, թե համակարգը անձերով հնարավոր չէ բարեփոխել, քանի խնդիրը համակարգային է, Հովիկ Աբրահամյանը նկատեց. «Ցավոք սրտի, մեր երկրում դեռ անձերից շատ բան է կախված»:
Օգոստոսի 24-ին Կոմիտաս փողոցում ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի ունեցան բախումներ: Բնակիչները բողոքում էին, որ Կոմիտաս 5 հասցեում բազմաբնակարան շենքը կառուցվում է ճարտարապետական նորմերի բազմաթիվ խախտումներով, ինչի հետևանքով կփակվեն հարակից շենքերի արևն ու լուսավորությունը` նվազելով օրական 12 ժամից 3 ժամի, բացի այդ բնակչությունը կզրկվի շրջապատող վերջին ծառերից:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «Հարսնաքարի» գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում ճառով պետք է հանդես գար գործով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։ Վերջինս, սակայն, չէր ներկայացել դատական նիստին։
Ակնհայտ է, որ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքերի գործը վարող մարմինը՝ Գևորգ Կոստանյանի ղեկավարությամբ, ամեն ինչ արել է շրջանցելու, լղոզելու փաստերը, այն վարկածը, թե Բուդաղյանի մահացու հրազենային վնասվածքը կարող էր հասցնել Սուրիկ Խաչատրյանը: Իմ բերած փաստերը կարող էին արձանագրել, որ մենք գործ ունենք դիտավորյալ սպանելու փաստի հետ: Իրավական երկրում, Գ. Կոստանյանին ոչ թե գլխավոր դատախազի թեկնածու կառաջադրեին, այլ՝ գործում կներգրավեին որպես կասկածյալ:
«Իմ կարծիքով` հենց իշխանություններն են հրապարակ նետել թեզը, թե մենք այդքան խեղճ ենք, և Ռուսաստանը մեզ ճնշեց, և մենք գնում ենք Մաքսային միություն»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց Հայոց համազգային շարժում կուսակցության հիմնադիր անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Տիգրան Առաքելյանի մեղսագրվող հոդվածն ընկած չէ սահմանափակումների տակ: Համաներումը ենթադրում է, որ կալանավորների մի մասը միանգամից կազատվի, մյուսների պատժի չկրած մասը կկրճատվի և կան հոդվածներ, որոնց վրա ընդհանրապես չի տարածվի: 2011-ին համաներումն ազդել է հազար երկու հարյուր կալանավորի վրա, այս տարի գուցե մի փոքր ավելի շատ, քանի որ սահմանափակման տակ չընկած հոդվածների քանակը մեծացել է:
Նա հավելեց, որ իշխանությունները նույնիսկ հարյուրավոր քաղբանտարկյալների առկայության պարագայում «պատին դեմ չէին առել»: