Երթի մասնակիցների վերջնակետը Բաղրամյան 26-ն էր` ՀՀ նախագահի նստավայրը, սակայն դեռ Ազգային Ժողովի շենքի դիմաց` Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում, ոստիկանական շղթան փակեց նրանց ճանապարհը: Ստեղծվեց բավական լարված իրավիճակ, քանի որ երթի մասնակիցները բավական երկար ժամանակ փակել էին ճանապարհը` վարորդներին և հասարակական տրանսպորտի ուղևորներին կոչ անելով միանալ իրենց շարժմանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արդեն ժամը 16:00-ին Ազատության հրապարակից մեկնարկել է «Անկախության համազգային երթ» նախաձեռնության երթը:
Չգիտեմ` ինչի համար են ձերբակալել, անկախ դրանից, որ ձերբակալել են, պետք է հիմքեր ունենան, առանց հիմքերի ոչ մեկը բարոյական իրավունք չունի որևէ մի ազատամարտիկի ձերբակալելու:
Հարցին, թե արդյոք չի՞ մտահոգում այն փաստը, որ անգամ այսօր բողոքի ակցիա կա` ընդդեմ Մաքսային միության, Հովիկ Աբրահամյանը տվել է հետեւյալ պատասխանը. «Ե՞րբ է եղել մի քայլ, մի համաձայնություն, մի պայմանագիր, որ մեր ազգը եղել է միասնական: Միշտ եղել են այլ մտածելակերպ ունեցող քաղաքացիներ, քաղաքական ուժեր, բայց կարծում եմ՝ մեծամասնությունը դժգոհ չէ այդ միությանն անդամակցելուց»:
Հայաստանի անկախացումից հետո մեր երկրի տնտեսությունը տարբեր փորձությունների է ենթարկվել՝ պատերազմ, շրջափակում, երկնիշ վագրային աճ, համաշխարհային ճգնաժամ, անկումգ Ի՞նչ ունենք այսօր, ի՞նչով կարող ենք հպարտանալ և ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ կարող էինք անել, որ չենք արել:
168.am-ի տեղեկություններով՝ կառուցվածքային փոփոխությունների անվան տակ լուծարվում է ՀՀ գանձապետական համակարգը։ Արդեն լուծարվել են Երևանի և Աբովյանի տարածքային գանձապետական բաժինները արդեն իսկ լուծարվել են, և աշխատկիցները գտնվում են կադրերի հսկողության տակ։
«Բանդայի» գործով մահացած ամբաստանյալ Արման Դալլաքյանի փաստաբան Վաչագան Քոսյանը պատմում է, թե ինչպես են ցուցմունք կորզել Արմանից:
«Սահմանը պահող, սահմանին ապրող ժողովուրդը չպետք է այսքան հոգս ունենա: Մենք էլ զինվորի պես մի բան ենք, այսքան դառնություններ ենք տեսնում, բայց ապրում ենք նաև այն գիտակցությամբ, որ սա մեր հողն է, որ մենք պետք է սահմանը պահենք»,- ասում է տիկին Ալվարդը:
Գերեզմանաքարերի հին լինելու պատճառով դրանք մնացել են առանց խնամողների, քանի որ սերունդներ են փոխվել, չկան նաև հանգուցյալների հարազատները: Քարերի մեջ կան դագաղաձև տապանաքարեր`զարդարված հայկական զարդաքանդակներով: Քիչ վարպետներ են պատրաստել նման տապանաքարեր:
«Ով հնարավորություն ուներ, թողեց-գնաց Ռուսաստան, ով էլ մնացել է, սպասում է` հնարավորություն ունենա, որ ինքն էլ գնա»:
Ջուրն աղի է` խմել չի լինում. ստիպված շաբաթական երկու անգամ գյուղ այցելող ցիստեռնից ջուր են գնում` դույլը հարյուր դրամով:
Գյումրիում այսօր հաճելի իրարանցում էր: Սեպտեմբերի 20-ին, «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում` մարզկենտրոնում մեկնարկեց ԱՊՀ երկրների «Արտ Էքսպո» միջազգային 1-ին ցուցահանդեսը, որը կշարոնակվի մինչ սեպտեմբերի 22-ը:
2013-2014 ուսումնական տարվա համար 1-ին դասարանցիների «Մաթեմատիկա» 1 /1 մաս/ դասագրքի տպագրության հայտը ձևավորվել է ըստ Երևանի քաղաքապետարանից և մարզպետարաններից ստացված հայտերի: Պատվիրվել է «Մաթեմատիկա» 1 /1 մաս/ 35875 հատ դասագիրք, որի գումարը կազմել է 48194,00 դրամ:
Քիչ առաջ Վանաձորի բժշկական կենտրոնից 168.am-ին տեղեկացրին, որ այսօր բեռնատարի տակ մնացած քաղաքացուն Վանաձորի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևան: Նրանց փոխանցմամբ` տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության, նրա մոտ ախտորոշվել են սրունքի պատռված բազմաթիվ վերքեր:
ՈՒԵՖԱ-ն հայտարարել է այն 32 երկրների անունները, որոնց ֆուտբոլի ազգային ֆեդերացիաները ցանկություն են հայտնել ընդունելու ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ մրցաշարի հանդիպումները:
Ծնողներն ահազանգում են այն մասին, որ առաջին դասարանում սովորող իրենց երեխաների դասարանում ոչ բոլորն են ապահովվել մաթեմատիկայի նոր գիրք-տետրերով, այլ երեխաներին տրվել են անցյալ տարվա արդեն օգտագործված գիրք-տետրերը, որոնց վրա գրված է՝ վերադարձման ենթական չէ:
Վանաձորի քիմգործարանի աշխատակիցները երեկ ստացել են մեկ ամսվա աշխատավարձը: Հիշեցնենք, որ օրեր առաջ աշխատակիցները գործադուլ էին հայտարարել, որից հետո հանդիպել էին գործարանի ղեկավարության հետ, որի ժամանակ տնօրենը խոստացել էր հարցը կարճ ժամանակում լուծել:
Այսoր Գյումրի է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 6-րդ երաժշտական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը Արագած փողոցում մասնակցել են «Արտ-Էքսպո 2013» ցուցահանդեսին:
«Ավտոն է փչացած, թե չէ ճանապարհ ի՞նչ կապ ունի, ի՞նչ կապ ունի արևե՞լք, թե՞ արևմուտք: Փչացած ավտոյով արևելք, թե արևմուտք՝ կապ չունի: Հիմա կտրուկ քայլեր անելը ռիսկ է: Էս գործի տերը ո՞վ է, ո՞վ է արել… Ես չգիտեմ` ինքը ի՞նչ է արել, ինչի՞ եք իմ կարծիքը հարցնում, ես չգիտեմ` ի՞նչ է արել, որ արդարացնեմ կամ չէ»:
Արդեն 4 օրից ավելի է, ինչ չի աշխատում Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը: Այս տեղեկությունը 168.am-ի հետ հեռախոսազրույցում հաստատեց նաև Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը:
Աշխատակիցների նվազեցման միջոցով ընկերությունը փորձում է կրճատել իր ծախսերն ու օպտիմալացնել աշխատանքը, որպեսզի հնարավորություն ունենա մրցկացելու Apple-ի, Samsung-ի և այլ խոշոր արտադրողների հետ:
Լևոն Առաքելյանի ստորգետնյա քարանձավը վաղուց հայտնի է շատերին: Լուսավոր, բարի ժպիտով պապիկը, ձեռքին ունենալով ընդամենը մուրճ ու հատիչ, 23 տարի նախանձելի համառության շնորհիվ ստեղծեց ստորգետնյա հրաշք, որը 21 մետր խորություն ունի, 7 սենյակ և 2 մուտք, իսկ ողջ տարին այնտեղ +10 աստիճան է:
168.am-ի տեղեկություններով` սեպտեմբերի 17-ին ազատ է արձակվել ԱՄՆ-ում ազատազրկման դատապարտված «օրենքով գող» Արմեն Ղազարյանը (Պզո):
Հայ բուժարարները մասրենու սպիտակ ծաղկաթերթերով բուժել են սրտի, իսկ կարմիր ծաղկաթերթերով` լյարդի և լեղապարկի հիվանդությունները։ Բրոնխիտը, թոքաբորբը և նույնիսկ թոքախտը բուժել են սև խաղողի և մասուրի պտղից ստացված մզվածքի խառնուրդով:
Ս. Աբրահամյանը դեռահասի հետ սեռական հարաբերություն է ունեցել նաև Սևանի քաղաքային հին այգու տարածքում գտնվող կիսակառույց շինությունում:
Մենք արդեն ավելի քան 10 տարի համագործակցում ենք «Սինոփսիս»-ի հետ: Այն բազմաթիվ տեխնոլոգիական ռեսուրսներ և ուսումնական համապարփակ նյութեր է տրամադրում Չինաստանի գիտությունների ակադեմիայի ուսանողների և դասախոսների համար, իսկ դրա արդյունքում ավելի ու ավելի շատ ուսանողներ ծանոթանում են «Սինոփսիս»-ի ծրագրային, գործիքային միջոցներին:
Փորձագետի եզրակացությունների մեջ կա, որ վնասվածքներից առնվազն մեկը ունի հետևից առաջ ուղղություն: Սա նշանակում է՝ թիկունքից: Թիկունքից կրակոցը ու մեջքին կրակոցը տարբեր բաներ են: Մեջքից կրակոցն էլ է թիկունքից կրակոց, բայց ամեն մի թիկունքից կրակոցը չէ, որ մեջքին է կպնում: Չգիտեմ… Գուցե իրենց հայոց լեզվի դասատուի հետ այս հարցը պիտի պարզեք:
Միաժամանակ նա ընդգծեց, որ Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածները վերաբերում են ոչ թե Սամվել Ալեքսանյանին, այլ շինարարությունը իրականցնող կազմակերպությանը և այն անձանց, որոնք պարտավոր էին հետևել շինարարության ապօրինի լինելուն:
Ազգային ժողովի պատգամավոր, պետա-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ` լրագրողների հարցերի հետ զրույցում` անդրադառնալով Վճռաբեկ դատարանի նախագահ նշանակվելու մասին լուրերին, ասաց. «Ես ոչ պակաս հետաքրքրությամբ զբաղվում եմ օրենսդիր աշխատանքով: Ենթադրել, որ ես սպառել եմ ինձ այդ ոլորտում` ճիշտ չէ»:
ԳԱԼԱ-ի լրագրողը ՀՀԿ շենք մտնելիս վարչապետից փորձել է ճշտել նրա դիրքորոշումը սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի արած հայտնի հայտարարության վերաբերյալ: