Գևորգ Կոստանյանը` իր և Աղվան Հովսեփյանի հարաբերությունների մասին. «Մեծ հարգանք ունեմ Ա. Հովսեփյանի նկատմամբ»
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և գլխավոր դատախազի թեկնածու, գործող զինդատախազ Գևորգ Կոստանյանի հարաբերությունները սրված են եղել: Լրագրողների հետ զրույցում Գ. Կոստանյանը այսօր նշեց, թե մեծ հարգանք ունի Աղվան Հովսեփյանի նկատմամբ, ապա ավելացրեց. «Նկատի ունենալով, որ ես չեմ կարող և կոռեկտ չեմ համարում քննարկման առարկա դարձնել իմ նախկին վերադասի հետ հարաբերությունները, կարող եմ փաստել միայն, որ որևէ լարված հարբերություններ չեն եղել, ընդամենը եղել են կառուցողական աշխատանքային հարաբերություններ և ես նպատակահարմար չեմ համարել մամուլում տարբեր ապատեղեկտվությունների հերքումը անընդհատ դարձնել գործելաոճ: Այդ պատճառով չեմ խոսել այս թեմայով»:
Հարցին, թե ինչպե՞ս եք համագործակցելու Աղվան Հովսեփյանի գլխավորած քննչական մարմնի հետ, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Համագործակցության մասին կարող եմ ասել, որ դատախազությունը իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված գործողությունը և թե այդ նախաքննության մարմինն ինչպիսի՞ն կլինի, դատախազության բովանդակությունն ու բնոււյթը դրանից չի փոխվի, հետևաբար, այդ մարմինը կստեղծվի, ով կլինի` կապ չունի»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գ. Կոստանյանի զինդատախազ նշանակվելուց հետո կառույցում բազմաթիվ պաշտոնանկություններ եղան, լրագրողները հետաքրքրվեցին` հնարավո՞ր է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ևս կադրերի փոփոխություն լինի: Ի պատասխան նա նշեց, թե ցանկացած մարդ, ով ազնիվ ու աշախատասեր է, ինքը միշտ առանց որևէ խոչընդոտների կշարունակի պաշտոնավարել: Իսկ այդ սկզբունքներին չհամապատասխանող մարդը, նրա համոզմամբ, կզրվի իր պաշտոնից: