Բաժիններ՝

«Թումո»-ում մեկնարկել է GDG Devfest Armenia 2013-ը (տեսանյութ, լուսանկարներ)

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է GDG Devfest Armenia 2013-ը, որը մեկնարկել է այսօր` սեպտեմբերի 28-ին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Google Developer Group-ի (GDG) Հայաստանի համակարգող Վարդան Գրիգորյանը` միջոցառումը կազմակերպելը բավական բարդ էր ոչ միայն ֆինանսական առումով, այլև դրսից խոսնակ-հյուրեր ընտրելու և նրանց հրավիրելու առումով:

«Բոլոր խնդիրները, սակայն, արդեն հարթվել են և միջոցառումն արդեն իրողություն է: Ծրագրավորողների համար կազմակերպվող այս խոշոր միջոցառմանը մասնակցելու են հյուրեր նաև համաշխարհային Google ընկերությունից»,- ասաց Վ.Գրիգորյանը:

Միջոցառման համակազմակերպիչ, GDG Հայաստանի մեկ այլ համակարգող Վարդան Պապիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօրվա միջոցառմանը սպասվածից ավելի շատ մասնակցություն կա, չնայած այն հանգամանքին, որ այսօր հանրապետությունում աշխատանքային օր է:

GDG 1

Կարդացեք նաև

GDG 6

GDG 2

«Այսօր միջոցառմանը մասնակցում են 100-ից ավելի հյուրեր, թեև դեռ վերջնական թիվը չենք հաշվել, իսկ վաղն ակնկալում ենք, որ ավելի շատ մասնակիցներ կունենանք, քանի որ վաղը կիրակի է, և բացի այդ` վաղը խոսելու է Google-ից հրավիրված մեր հիմնական հյուր- խոսնակը, ներկայացուցիչներ կլինեն տարբեր ընկերություններից: Վաղը կներկայացվի նաև Google Glass-ը»,- ասաց Վ.Պապիկյանը:

Նշենք, որ միջոցառումը շարունակվելու է նաև վաղը: Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ.

Տեղեկացնենք, որ Հայաստանում 2 տարի առաջ՝ փետրվարի վերջին, երկու երիտասարդների՝ Վարդան Գրիգորյանի և Վարդան Պապիկյանի ջանքերով ստեղծվեց GTUG (Google Technology User Group) խումբը, որն անցյալ տարվա կեսից անվանափոխվեց GDG-ի: Նրանք էլ հենց դարձան Հայաստանում GTUG-ի, հետագայում՝ GDG-ի համակարգողները:

GDG5

GDG 3

GDG խումբը նպատակ ունի օգնել Հայաստանում Google-ի գործիքների օգտագործման խնդիրները լուծելուն, ուստի անընդհատ կազմակերպվում են տարբեր հանդիպում-քննարկումներ: Նման խմբեր գործում են աշխարհի ավելի քան 60 երկրներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս