Քիչ առաջ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը 168.am-ին ահազանգեց, որ Սյունիքում իրենց քարոզարշավի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը այս ընտրարշավում Սյունիքի մարզի պատասխանատուն է «Ժառանգություն» կուսակցությունից:
Հանրային շահերի համար պաքարող աշխարհի հարյուրավոր կազմակերպություններ զգուշացնում են կառավարություններին, որ Հազարամյակի զարգացման նպատակները կտապալավեն, եթե պետություններն այսօր քայլեր չձեռնարկեն կոռուպցիայի դեմ:
Ռուսական կայքերից մեկում հայտնվել է մի հարցազրույց, ըստ որի՝ Սիրուշոն կանաչ սուրճի միջոցով նիհարել է 26 կիլոգրամ և իր այդ խորհրդով կիսվում է ընթերցողների հետ:
«Ազատենք հուշարձանն օլիգարխներից» շարժման անդամներ այսօր պիկետ անցկացրին Մատենադարանի շենքի մոտ, քանի որ Մատենադարանում այսօր պատմամշակութային հուշարձանների պահպանության թեմայով գիտաժողով էր, և պիկետի մասնակիցները ցանկանում էին նրանց ուշադրությունը հրավիրել «Փակ շուկայում» իրականացվող շինարարության վրա:
panorama.am-ի փոխանցմամբ` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է, թե հաշվի առնելով ազգային անվտանգության հարցում երկրի առջև ծառացած մարտահրավերները` Հայաստանը որոշում կայացրեց ընտրել համագործակցության Եվրասիական վեկտորը` այն է Մաքսային միության անդամակցությունը: Սակայն, ըստ Խոսրով Հարությունյանի, անհրաժեշտ է շեշտել այն իրողությունը, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը բխում է, թե՛ Ռուսաստանի և թե՛ Հայաստանի` […]
Հաճախորդների սպասարկման գործընթացն առավել հարմարավետ դարձնելու նպատակով Յունիբանկը շարունակում է նոր վճարային տերմինալների տեղադրման աշխատանքները:
«Ինքը պայքարի մեջ է: Իր ընկերները, դուք տեսնում եք, պայքարում են»: «Կաշառակեր մարդու տունն այսպե՞ս կլինի», – վերանորոգման կարոտ պատերն ու համեստ կահ-կարասին մատնացույց անելով՝ հուզված փոխանցեԼ է տիկին Մարգարիտան, ով այժմ ստիպված է միայնակ խնամել իր վեց երեխաներին և ամուսնու թոշակառու մորը: «Իր (Վոլոդյա Ավետիսյանի) թոշակով ենք մենք յոլա գնացել: Իր թոշակը շատ քիչ է, չի բավարարում ընտանիքը պահելու համար»,- հավելել է նա՝ հույս հայտնելով, որ ամուսնում ազատ կարձակեն:
«ՀՀԿ անդամ եղել եմ, դիմում եմ գրել, դուրս եկել` գտնելով, որ ՀՀԿ կողքին Անի Զախարյան անձը անելիք չուներ: Այն ժամանակ, երբ ՀՀԿ-ի հետ որոշակի ծրագերեր էի առաջ քաշում, ստիպում էի` սա անեն, նա անեն, 27 տարեկան էի, հետո տեսնելով ներքին խոհանոցը, տեսնելով, թե ինչքան կարելի է նյարդեր քայքայել, դռներ ծեծել, թե` սա արեք նա արեք` դուրս եկա: Ես ինչքա՞ն կարող էի կանացի ինքնասիրությունս մի կողմ դնել: Ես միշտ էլ իմացել եմ, որ ՀՀԿ-ն այն չէ»:
«Ահա թե ինչու պետք է ասեմ, որ ուղղակի անընդունելի է Ռուսաստանի կողմից նման ճնշումների բանեցումը, որ նրանք կիրառում են, որպեսզի կանխեն երկրների սուվերեն որոշումները` անդամակցելու իրենց նախընտրած միությանը», – հայտարարել է Բրոկը:
«Սա միակ ֆորմատն է, որ կարելի է քննարկել ու առաջարկել լուծումներ: Երեք նախագահներին կարող է միանալ նաև Արկադի Ղուկասյանին և ԼՂՀ երկու նախագահները կամ էլ երեք նախագահներին կառաջարկեի միանալ նաև Վեհափառ հայրապետներին»,
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, հերթական քարաթափումն է գրանցվել Լոռու մարզում:
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործի հարուցումը մամուլում զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի՝ 4 մլն դոլար կաշառք ստանալու մասին տարածված տեղեկատվության հիման վրա:
Հիմնավոր կասկածներ ունեմ, որ այստեղ ներդրողների մեջ Հայաստանի հայեր կան: Սա վարչապետի օֆշորի պատմության շարունակությունն է
Կալիֆորնիայում գտնվող Լոս Ալտոս քաղաքի համապատասխան հանձնաժողովը, որն ունի 7 անդամ, արդեն նախատեսել է քննարկել տունը` որպես պատմական նշանակության արժեք ճանաչելու մասին հարցը:
Վերջապես կատարվեց կոմպոզիտոր Անդրեյ Բաբաևի (Բաբայան) վաղեմի երազանքը` «Արծվաբերդ» օպերան առաջին անգամ ներկայացվեց հեղինակի հայրենի Արցախում:
Արագածոտնի մարզի Հարթավան համայնքում բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, ինչի հետևանքով էլ բերքի համախառն արդյունքի 70 և ավելի տոկոսը բաժին է ընկնում այս ճյուղին:
«Զբաղվածության հարցն է հիմնական խնդիրը, մարդիկ աշխատատեղ չունեն, մեկնում են արտագնա աշխատանքի… գնացողները շատ են»,- ասում է նա:
Նա դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին. «Բոլորին ներկայացրել եմ, ոչ մեկը ոչ մի արձագանք չի տվել, հիմա էլ ի՞նչ են ուզում, ես չեմ հասկանում»: «Ես այդ մարդկանցից ի՞նչ պահանջեմ… Որովհետև իրենցը չի. տղեն իրենցը չի… Եթե իրենցը լիներ, տեր կկանգնեին»,- հավելեց Ալբերտ Դալլաքյանը:
Վերապատրաստումն անցած քաղծառայողների հետ հանդիպմանը ներկա «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը հատկապես կարևորեց մեր ժամանակներում կրթական գործընթացների անընդհատությունը, ինչն առավել կարևոր է մասնավորապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
Չնայած Մաքսային Միությանը միանալու՝ Սերժ Սարգսյանի որոշմանը, եվրոպացի պատգամավորները կոչ են անում վերջնականապես երես չթեքել Հայաստանից և հնարավորություն տալ, որ պաշտոնական Երևանը մասնակցի Եվրամիության մի շարք գործակալությունների աշխատանքին։
Դոշաբը պատրաստում են ձմերուկի թարմ հյութից. Եփում են թույլ կրակի վրա և պարբերաբար հեռացնում են վրայի քափը` մինչև հյութի ծավալը նվազի 5-6 անգամ։ Դոշաբը պատրաստ է, երբ դրա կաթիլը չի տարհոսում։ Ձմերուկի դոշաբը լցնում են ապակե տարայի մեջ, իսկ կափարիչի փոխարեն օգտագործում են մաքուր լաթ։ Պահում են հով, չոր տեղում։
Հպարտ եմ գտնվել հաղթանակած հողում, որը կերտել են ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ Սփյուռքի լավագույն զավակները, հիմա նոր մարտահրավեր է մեր առջեւ՝ պահպանել այդ հաղթանակը եւ ապահովել Արցախի զարգացումը, ստեղծել պայմաններ ժողովրդի երջանիկ ապրելու համար։
Batthead նախագիծը խոստանում է պարբերաբար վերալիցքավորվող մարտկոցներն ավելի «խելացի» դարձնել: Դրանք կունենան ինտեգրված Bluetooth և այլ հնարավորություններ:
Թանկացումների մասին մի բան կարող եմ ասել` ամբողջ աշխարհում են գնում թանկացումներ, բայց այնտեղ այսպիսի անխիղճ թանկացումներ չկան: Օրինակ` Ֆրանսիայում էլեկտրագնացները թանկացան մոտ կես եվրոյով, դա քիչ չէ, բայց, միևնույն է, դա նույնը չէ, ինչ մեզ մոտ թոշակառուի համար 100 դրամը դարձնես 150:
Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը Ստեփանակերտում կառուցել է Հանրապետական բժշկական կենտրոնի նոր համալիր, որի բացման արարողությանն այսօր մասնակցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Տեսել եք, չէ՞, էն կինոն` «джентльмены удачи», որ ասում ա` не воровать без меня: Սա է խնդիրը, ավելի շատ խորանալ չեմ ուզում: Նա ոչ տուն էր քանդել, ոչ մեկի տունը չէր հրդեհել: Նա էն ֆիգուրան չի, որի միջոցով մյուսների վրա ազդելու փորձ անեն: Նպատակը նա է, որ Հայաստանում ոչ մեկ ոչ մի հարց չի լուծում, ուզում են ենթարկեն իրենց ասածին: Ամեն դեպքում` մարդիկ կան, որոնց ներվերները մի քիչ թույլ ա, չի բացառվում, որ Վոլոդիային մի քիչ քաշքշում են, որ իրենց թուլացնեն:
«Այո´, ճիշտ եք նկատում, ես այստեղ դառնացած եմ խոսում, որովհետև խոսում եմ լրագրողների հետ, քանի որ այստեղ կատակելու բան չունեմ»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը:
Սկզբունքորեն, ռազմավարական նշանակության խնդիրները պիտի դրվեն հանրաքվեի, և մեր երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելուց հետո այդպես էլ լինելու է: Բայց այսօր խոսել դրա մասին` անհեթեթություն է, որովհետև մենք պետություն չունենք:
Մենք մշտապես հանդես ենք եկել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության օգտին, իհարկե, առանց գույք` պարտքի դիմաց տիպի դրսևորումների: Մաքսային միությանն անդամակցելու շուրջ ավելի առարկայական կարելի է խոսել և դիրքորոշում հայտնել համապատասխան իրավական փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո:
Roberto Cavalli նորաձևության սրահը օրեր առաջ ներկայացրել է 2014թ. գարուն-ամառ հավաքածուն: Այս անգամ հավաքածուն տարբերվել է նախորդներից մորթեղենի ակտիվ ներկայացվածությամբ և հագուստների կտորների նոր հյուսվածքների ընտրությամբ: