
Nokia-ն պատրաստվում է միաժամանակ վեց նոր ապրանքներ թողարկել

Հոկտեմբերի 22-ին Աբու Դաբիում կայանալիք Nokia World համաժողովին Nokia ընկերությունը հրավիրել է նաև լրագրողներին: Այս մասին հաղորդում է The Verge-ը` նշելով, որ ընկերությունը համաժողովի ժամանակ ցուցադրելու առնվազն վեց նոր սարքավորում, այդ թվում` 2 նոր մոդելներ` Lumia շարքից:
Ենթադրվում է, որ Nokia-ի նորույթներն իրենց ձևով մեծապես տարբերվելու են արդեն գոյություն ունեցող սարքերից: Իսկ սարքերի պարագաներից մեկը, կայքի աղբյուրի հաղորդմամբ` կլինի «չափազանց յուրահատուկ»: