Քաղաքական կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի երաշխավորումը ժողովրդավարության անկյունաքարերից մեկն է:
Մի՞թե Արփինե Հովհաննիսյանն այնքան միամիտ է, որ չէր կարող ենթադրել, թե ինչ բնույթի հարց կարող է հնչեցնել Զարուհի Փոստանջյանը. մեղմ ասած` դժվար է հավատալ:
168.am-ը փոքրիկ հարցախույզ անցկացրեց՝ պարզելու, թե ՀՀ քաղաքացիները որքանո՞վ են տեղյակ և արդյո՞ք համաձայն են անցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Արդյունքները «տխրեցնող» են
Նիստից հետո, երբ գրեթե բոլոր պատգամավորները դուրս էին եկել դահլիճից, վարչապետը ժպտալով մոտացավ Արամ Մանուկյանին և կատակելով ասաց. «Այ կռվարար, ինչի՞ ես հետս կռվում»:
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Սիփան գյուղում:
Դեռևս 2012 թվականից «Manukyan production»-ը և Գյումրիի «Ջազ ակումբը» ազդարարեցին «Ջազը և Գյումրին» նախագծի մեկնարկը, որն այս տարվա նոյեմբերին նշելու է իր 1-ամյակը:
ԵԽ ԽՎ շենքի դիմաց արդեն երեք օր է` «Մենք դեմ ենք Հայաստանի չընտրված նախագահ Սերժ Սարգսյանի վարած ներքին և արտաքին քաղաքականությանը» կարգախոսով բողոքի ակցիա է իրականացվում:
ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ (ոչ մշտական), «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, ինչպես հայտնի է, այսօր ԵԽԽՎ նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարց էր ուղղել, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն լուրերը, թե նա Եվրոպայի կազինոներից մեկում խոշոր գումար է տանուլ տվել: Ի պատասխան` Սերժ Սարգսյանն ասել էր, թե ինքը կազինոներում չի խաղում:
Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ոչ մշտական անդամ է, և որպեսզի վերջինս հարց տալու հնարավորություն ունենար, մշտական անդամներից մեկը պետք է իր տեղը զիջեր նրան:
Այնպես որ` Զարուհի Փոստանջյանի հայտարարությունից հիացած մարդիկ պիտի հասկանան վերջապես, որ սիրտ հովացնելը քաղաքական կամ դիվանագիտական կատեգորիա չէ։ Պիտի հասկանան նաև, որ այդ հաստատությունում ոչինչ ընդդիմության գործին չի վնասում այնպես, ինչպես իրեն ընդդիմություն հորջորջած պատգամավորի նմանատիպ վարքագիծը
«Մխչյան Ֆիշ Ֆուդ» ՍՊԸ-ի պաշտոնական բաժնետերը ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանն է` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը: Ընկերությունը գրանցված է Աբրահամյանի ծննդավայր Մխչյան գյուղում: Սակայն ոլորտում բոլորը գիտեն, որ ընկերության հետևում կանգնած է Հովիկ Աբրահամյանը:
Մենք ունենք պայմանագրի նախագծեր, որոնք պետք է ստորագրվեն և այդ պահին, որոնք պայմանագրերը կստորագրվեն, կբերվեն ԱԺ, որովհետև ձեզ հետ միասին մանրակրկիտ պետք է քննարկենք բոլոր դրույթները:
«Ասեմ, որ ես չեմ փոշմանել, որ նման հարց եմ տվել Սերժ Սարգսյանին. ԵԽԽՎ -ն հենց տեղն էր այդ հարցը տալու համար»,- ԳԱԼԱ-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ստրասբուրգից՝ պատասխանելով իր հասցեին հնչող բոլոր քննադատություններին, թե Զ. Փոստանջյանի հնչեցրած հարցը Սերժ Սարգսյանին կազինոյի եւ «կրված գումարների» մասին` անտեղի է:
«Ասում են` այսօրվա ընթացքում երեք ընդդիմադիր պատգամավոր է հարց տվել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որոնցից մեկը հասցրել է նկարվել այս ընթացքում»,- այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հավանաբար նկատի ունենալով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ով քիչ առաջ բանավեճի բռնվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
«Կառավարությունը մեկ ամիս անց քննարկեց բյուջեն և առաջարկեց այլ չափեր, այլ ժամկետ՝ 2014 թվականի հունիսի 1: Ի՞նչ է կատարվել այս ընթացքում: Ինչո՞ւ պետք է նախագահը ստիպված լինի հայտարարել մեկ բան, մեկ ամիս հետո իրավիճակը փոխվի, կառավաությունը հայտարարի` այլ բան»:
Բովանդակային քննարկմանը մենք պատրաստ ենք: Բայց Ձեր գնահատականները դառնում են անհետաքրքիր, որովհետև կրկնվում են: Եվ կարևոր չէ՝ խոսում եք պատմաշմակութային արժեքների՞ մասին, թե՞ ինչի մասին… տալիս եք նույն գնահատականները: Դրա համար Ձեզ չի հետարքրում ոչ շուկայի խնդիրը, ոչ քաղաքացիների խնդիրը: Ձեզ համար ամբիցիաների բավարարման խնդիրն է հետաքրքրում՝ քաղաքական ռեյտինգը բարձրացնելու համար:
Ի՞նչ է նշանակում «խաղեր խաղալ»: Ես սպորտսմեն չեմ, միգուցե դուք երիտասարդ տարիներին դրանով զբաղվել եք: Մենք խաղ չենք խաղում, մենք քաղաքականություն ենք իրականացնում, և այդ քաղաքականությունն իրականացնում ենք` ելնելով մեր ժողովրդի շահերից:
Միայն այն հանգամանքը, որ տիկին Փոստանջյանը իգական սեռի ներկայացուցիչ է, ինձ թույլ չի տալիս, որ ես անցնեմ կոռեկտության սահմանը:
Ձեր ասածը` կապված կազինոյի հետ, Ձեր հերթական երևակայության արդյունքն է: Ես երբեք չեմ եղել Եվրոպայի որևէ կազինոյում, ես չեմ խաղում կազինոներում, ցավոք սրտի, ես հնարավորություն չունեմ տնօրինելու 70 մլն եվրոյի, եթե այդպիսի հնարավորություն ունենայի, մի մասը Ձեզ կնվիրեի, որպեսզի կյանքից գոհ լինեք:
Վերջին մեկ և կես տարվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել երեք խոշոր ընտրական գործընթաց: 2012թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեր երկրի քաղաքական դաշտի բոլոր խոշոր քաղաքական ուժերը խորհրդարանի մաս կազմեցին՝ խորհրդարանը դարձնելով ուժեղ ու գործուն քաղաքական մարմին: 2013թ. նախագահական ընտրություններն անցան մրցակցային պայմաններում: Մայիսին կայացան Երևանի ավագանու ընտրությունները:
Ստրասբուրգում «միծինգ» անողներին՝ տուն եկեք, իսկ եթե հեռու եք թռել, ձեր պահվածքով մի փորձեք վարկաբեկել մեր երկիրը և ՀՀ պետությունը, նախ՝ չի հաջողելու, հետո՝ դուք դրա իրավունքը չունեք… երկրում խնդիրները կան և դրանց մասին խոսել կարող են միայն էս երկրում, մեր երկրում ապրող քաղաքացիները, իսկ ձեր մասին ԶԼՄ-ներին տեղեկություններ տվող մեր գործընկերուհուց պահանջում եմ՝ լռիր, հերիք աղմկես…
Տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել. ուղղակի խնդրում եմ արձանագրեք փաստը, դրանից ավել ավելացնելու որևէ բան չունեմ»:
«Նա «Էրեբունի» բժշկական կենտրոն ընդունվել է երեկ՝ ժամը 15-ի սահմաններում, տեղափոխվել վերականդանացման բաժանմունք:
Քարակերտ-Արտենի վազուրդում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները, որի արդյունքնում տուժել էր ВПР-02 ավագ մեքենավար Արթուր Թամազյանը, կքննի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հրամանով ստեղծված հատուկ հանձնաժողովը:
Եթե Ռոբերտ Քոչարյանը որոշում կայացնի վերադառնալ մեծ քաղաքականություն, ապա ինքն անձամբ, իրեն բնորոշ պարզ ու շիտակ ձևով կհայտարարի դրա մասին: Պետք չէ դավադրություններ, խարդավանքներ ու գաղտնի գործընթացներ փնտրել այստեղ, անիմաստ զբաղմունք է:
Սերժ Սարգսյանի ժամանումից առաջ ԵԽԽՎ շենքի մոտ արտակարգ ու աննախադեպ իրավիճակ է գրանցվել: ԵԽԽՎ շենք մուտք գործող պատգամավորները նկատել են, որ շենքը ուղղակի պատված է ոստիկաններով ու ոստիկանական մեքենաներով:
Ըստ նորաձևության քննադատների՝ դիզայներ Կառլ Լագերֆիլդը ոչ թե պարզապես շոու, այլ արվեստային իրական ցուցադրություն էր կազմակերպել:
Նա սեղանի վրայից վերցրել է բարձրախոսը և նետել վկա Է.Հակոբյանի ուղղությամբ, սակայն չի դիպել Է. Հակոբյանին, քանի որ ամրացված է եղել համակարգչին
Եթե պարզվի, որ դա Սուրիկ Խաչատրյա՞նն էր: Արդյոք դա կարևո՞ր չէ գործի համար: Իհարկե, կարևոր է: Իսկ այսօր մենք ունենք տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ձայնագրության մեջ եղած ձայնը նույնացնել:
Եթե «Հետքն» իրոք խնդիր է դրել զբաղվել իր աշխատանքով, սակայն ֆինանսական խնդիրները թույլ չեն տալիս, դա ևս լուծում ունի: Կարելի է բացել ֆոնդ: Վստահ եմ, անկախ լրատվամիջոց ունենալու ցանկությունը մեծ է: «Հետքը» կարող է դառնալ հանրային մեդիայի նախադեպ, երբ հասարակությունը պատրաստ է վճարել անկողմնակալ, գրագետ տեղեկատվության համար: