Լճավանում աշխատանքով ապահովված է բնակչության միայն 10 տոկոսը
Գեղարքունիքի մարզի Լճավան համայնքում վերջին տարիներին նկատվում է արտագնա աշխատանքի մեկնողների թվի աճ, որի պատճառը համայնքի բնակչության սոցիալական ծանր վիճակն է: Լճավանը գտնվում է Վարդենիսի տարածաշրջանի հարավ-արևմտյան մասում՝ Վարդենի քաղաքից՝ 15կմ, իսկ մարզկենտրոնից՝ 20 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը 650 է, որոնց հիմնական զբաղվածությունն անասնապահությունն ու հողագործությունն է:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց ու մանկապարտեզ, վերջինս, սակայն, չի գործում: Աշխատանքով ապահովված է բնակչության 10%-ը: Արտագնա աշխատանքի գնացողները կազմում են 5-7%: Մարզպետարանի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ վերջին 3 տարում նկատվում է արտագնա աշխատանքի գնացողների աճ:
Ստացվում է, որ համայնքի բնակչության միայն 15-17 տոկոսն է ապահովված աշխատանքով (ներառյալ՝ արտագնա աշխատանքը), իսկ մյուս 85 տոկոսը կամ զբաղվում է գյուղանտեսական աշխատանքներով, կամ էլ պարզապես գործազուրկ է: