Նաիրա Զոհրաբյանը Գևորգ Կոստանյանից հետաքրքրվել է` ինչպես է նա վերաբերվում քաղաքական պատվերներին

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը քիչ առաջ խորհրդարանում հանդիպեց ԲՀԿ խմբակցության հետ: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Գ. Կոստանյանին խմբակցության պատգամավորների կողմից տրվել են տարբեր հարցեր՝ իմանալու նրա վերաբերմունքը տարբեր հարցերի վերաբերյալ: Իսկ թե կոնկրետ ի՞նչ հարցեր են ուղղել Կոստանյանին` Նաիրա Զոհրաբյանը չասաց.

«Ես այս պահին նպատակահարմար չեմ համարում իմ գործընկերների հնչեցրած հարցերը հնչեցնել, բայց կասեմ այն, ինչ ինձ էր հետաքրքրում՝ արդարության ճգնաժամը իրավապահ համակարգի հանդեպ, արդարարության դիֆիցիտը իրավապահ մարմինների հանդեպ, հատկապես դատախազական համակարգի հանդեպ՝ հաշվի առնելով նախորդ փորձերը, ինձ հետաքրքիր էր, թե ինչպես է նա վերաբերվում քաղաքական պատվերներին, մասնավորապես` Վարդան Օսկանյանի դեպքին: Իսկ թե Գ. Կոստանյանը ինչ պատասխանեց՝  հարցրեք պարոն Կոստանյանին»:

Թե ինչպես ԲՀԿ-ն կքվեարկի՝ կո՞ղմ կլինի նրա թեկնածությանը, թե՞ դեմ`  հարցին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, թե այդ հարցը կորոշվի երկուշաբթի օրը:

«Ըստ էության, մենք մեր հարցերի որոշ պատասխանները ստացանք, բայց թույլ տվեք մենք մեր որոշումը կայացնենք: Բոլորս նույն որոշմանը կգանք: Ես կարծում եմ` կլինի մեկ որոշում»,- եզրափակեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս