Բաժիններ՝

Վաղինակ Հովսեփյան. Տավուշի մարզում սողանքային իրավիճակը «լուռ» է

Տավուշի մարզի մի շարք համայնքներ, ինչպիսիք են օրինակ` Գետահովիտ, Հաղարծին և Հովք համայնքները, գտնվում են սողանքային գոտում: Գետահովիտում, օրինակ, ՀՀ կառավարության որոշմամբ` շուրջ 100 ընտանիքների պարտավորեցրել են լքել իրենց բնակարանները, քանի որ այդ տները սողանքի պատճառով ցանկացած պահի կարող են փլվել:

Թե ներկա դրությամբ մարզն ինչպիսի սողանքային վիճակում է, փորձեցինք պարզել ԱԻՆ Տավուշի մարզային փրկարական վարչության պետ, գնդապետ Վաղինակ Հովսեփյանից: Նրա բնորոշմամբ` մարզում այս պահին վիճակը հանգիստ է, նոր երևույթներ չկան. «Վիճակը կարելի է ասել «լուռ» է, նոր երևույթներ չկան, հիմա ճապոնացիները ուսումնասիրություններ են անում, մենք իրենց հետ շրջել ենք բոլոր համայնքներում, փոփոխություններ, բարեբախտաբար, չկան»,- ասաց նա:

Երեկ Հաղարծինի գյուղապետարանից հայտնել էին, թե գյուղի դպրոցի մոտակայքում սողանքային վիճակն ակտիվացել է: Այս առնչությամբ  ԱԻՆ Տավուշի մարզային փրկարական վարչության պետն ասաց. «Անձրևների պատճառով հողը խոնավացել է, փոքր սահք է եղել, հողից մի փոքր հատված սահել և գետն էր լցվել, հետո գետը լվացել-տարել էր հողը… այն, որ գետի հունը փակվել է, ապատեղեկատվություն է»:

Վաղինակ Հովսեփյանի հավաստմամբ` ընթացիկ տարին ևս հանգիստ է եղել մարզում` համեմատած նախորդ տարիների հետ:

Կարդացեք նաև

Լուսանկարը՝ հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս