Այս տարի առաջին անգամ Coca-Cola-ն այլևս չի գլխավորում աշխարհի 100 լավագույն բրենդների ցանկը:
Նա հավաստիացրեց, որ իր սկզբունքն իրեն թույլ չի տալիս որևէ մեկին (առավել ևս` պաշտոնի հարցով) դիմել կամ խնդրել:
«Մինչև երկրաշարժն էր, գնացել էինք Կարեն Դեմիրճյանի մոտ, ասել էինք, որ 80 աշակերտ ունենք, կուզենանք 500 աշակերտի համար նախատեսված դպրոց կառուցել: Պարոն Դեմիրճյանն էլ զանգել է համապատասխան մարմիններին, ու հաջորդ օրն էկել, 1000 հոգու համար նախատեսված դպրոցի հիմքը գցել են: Հիմքը գցեցին, ու երկրաշարժն էղավ: Էդպես էլ գործը կիսատ մնաց, դպրոց էլ չունեցանք»,- պատմում են գյուղացիները:
Սեպտեմբերի 27-ին ոստիկանության հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչությունը ստուգումներ էր սկսել Գյումրիի օդանավակայանում:
Գների նման բարձրացումը կոնկրետ այս ապրանքատեսակի պարագայում բավականին անհասկանալի է թվում, եթե հաշվի առնենք, որ ձվի գնային առավել մեծ տատանումներ առհասարակ դիտվում են Ամանորին և Սուրբ Զատկին: Այս ժամանակահատվածում նման գնային աճն ունի իր պատճառները, որոնց թվում են վերջին շրջանի էլեկտրաէներգիայի և գազի թանկացումները, որոնք ազդեցիկ գործոն են ձվի արտադրության մեջ, և նրա հասանելիությունը սպառողի համար:
Տարիներ շարունակ գյումրեցիները կանգնում են նույն խնդրի առջև, այն է՝ մաշված ջրագծեր և կիսաքանդ ու անանցանելի փողոցներ: Քաղաքի տարբեր հատվածներում կատարվող փորումները որոշակի աշխատանքներ իրականացնելուց հետո չեն վերականգնվում, այլ մնում են նույն վիճակում՝ անանցանելի դարձնելով ճանապարհները և՛ մեքենաների, և՛ հետիոտնի համար:
Առ այսօր Էլար թաղամասում ջուրը ժամով է տրվում, և օրվա մեծ մասը մարդիկ ջուր չեն ունենում: Աղբահանությունը կատարվում է շաբաթը մեկ անգամ, այն էլ՝ բնակիչների տասնյակ զանգերից հետո միայն:
Գյումրիի ռուսական 8-րդ զինվորական թաղամասում բնակվող մի քանի տասնյակ հայ ընտանիքներ (որոնց անդամները նաև ՌԴ քաղաքացիներ են), ծանուցումներ են ստացել 10-օրյա ժամկետում բնակարաններն ազատելու մասին:
Տնօրեն Սաթենիկ Թունյանի փոխանցմամբ` չկան նաև ֆիզիկայի, քիմիայի ու աշխարհագարություն դասավանդող մասնագետ-ուսուցիչներ: Մարզպետարանում ևս տեղյակ են դպրոցի խնդիրներից, ասում են` բազմիցս են մրցույթ հայտարարել թափուր աշխատատեղերի համար, սակայն դիմողներ չեն եղել, պատճառը՝աշխարհագրական դիրքն է:
Ակնկալվում է, որ Lenovo ընկերությունը իր նոր պլանշետը` Yoga-ն, կներկայացնի հոկտեմբեր ամսին: Այս մասին հաղորդում է Ubergizmo-ն` նշելով, որ սարքը կարող է լինել աշխարհի ամենաբարակ պլանշետը:
Իմ այս քայլերը կասեցնելու ուրիշ տարբերակ չգտնելով, վարչախումբը ինձ բանտարկեց շինծու մեղադրանքով: Սակայն նրա ջանքերն իզուր են, ես պայքարելու եմ մինչև հաղթանակ:
«Լեռնային Ղարաբաղն իրեն ներկայացնում է որպես անկախ պետություն, որը Հայաստանի մաս չի կազմում: Լեռնային Ղարաբաղը չի հանդիսանում ՀԱՊԿ-ի անդամ, ուստի ՀԱՊԿ-ի կանոնադրությունը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, անշուշտ, ՀԱՊԿ-ի կանոնադրության բոլոր կետերը տարածվում են Հայաստանի վրա, և Հայաստանին ռազմական հարված հասցնելու դեպքում այդ նորմերը կմտնեն ուժի մեջ»,- ասաց Սերգեյ Միխեևը:
Եթե դուք ճնշման հետ կապված խնդիրներ ունեք, ապա ուշադրություն դարձրեք ձեր սննդակարգին: Այսօր արյան ճնշման խնդիրը հաճախակի հանդիպող երևույթ է: Ըստ հետազոտությունների` Երկիր մոլորակի բնակչության 1/3-ը տառապում է արյան բարձր ճնշմամբ: Իսկ ցածր ճնշում ունեցողները հիմնականում երիտասարդներն են:
Մեր երգերից շատերն ունեն սոցիալական, քաղաքական ուղղվածություն: Այստեղ հետաքրքիր է նաև Սթյուարտի հայ չլինելն ու շատ հարցերին, խնդիրներին օտարազգի ներկայացուցչի աչքերով նայելը: Այս դեպքում սկսում ես քեզ կողքից նայել ու գնահատել:
Մարդու ինքնազգացողությունը, առաջին հերթին, կախված է այն ամենից, թե ինչ է նա ուտում: Օրգանիզմի համար ամենակարևոր ճաշը համարվում է նախաճաշը, ուստի պետք է խնամքով ընտրել այն մթերքները, որոնք դուք պատրաստվում եք ուտել դատարկ ստամոքսին: Որոշ մթերքներ վնասակար ազդեցություն են թողնում մարսողական համակարգի վրա:
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Հենրիկ Քոչինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տեխնոլոգիան կիրառում են զարգացած երկրներում, սակայն Հայաստանում դրա կիրառման ամբողջ խնդիրը կայանում է գնի մեջ, իսկ այն բավական թանկ է մեզ համար:
Համալիրն՝ իր ոճով, գունային և ճարտարապետական լուծումներով, տարբերվում է մոսկովյան կոլորիտից և ընդհանուր գեղեցիկ ներդաշնակության մեջ է մտնում նրա հետ: Կարծում եմ` ցանկացած հայորդի կջերմանա՝ ոտք դնելով այնտեղ:
Փողոցներով քայլելիս հաճախ ենք հանդիպում օտարալեզու ցուցանակների և՛ Երևանում, և՛ Գյումրիում: Թեև Հայաստանի Հանրապետության «Լեզվի մասին» օրենքով նախատեսծված է, որ ցուցանակները պետք է նախևառաջ լինեն մայրենի լեզվով, սակայն դրանց քանի՞ տոկոսն է մայրենիով գրված:
«19-րդ դարի կովբոյական մի խելագար, կրքոտ սիրո պատմություն է, որը 21-րդ դարում քիչ է հանդիպում»,- ասել էր երգիչը:
Ռոբերտ Ամիրխանյանն` ի պաշտպանություն իր գործունեության, հայտարարում է, որ նա այս տարիների ընթացքին չի թողել, որ անգամ մի ծառ պակասի Կոմպոզիտորների միությանը պատկանող Դիլիջանի հանգստյան տնից… Այսինքն` ի՞նչ… Ռոբերտ Ամիրխանյանը նշանակվել էր Կոմպոզիտորների միության ղեկավա՞ր, թե՞ կանաչ տարածքի պաշտպանության «պահակ» կամ «անտառապահ»…
Մի օր հանդիպեցի իմ սիրելի դասախոսին` Գևորդ Աբրահամյանին: Նա ևս Իրանից է և տեղի Հանրային հեռուստաընկերության լրագրողն է Հայաստանում: Իր առաջարկով սկսեցինք համագործակցել: Նա Երևանից տեղափոխվել է Դվին գյուղ:
Մասրենու ծաղկաթերթերից ստացված պատրաստուկները հանգստացնում են նյարդերը, բերանի, ստամոքսի և աղիների լորձաթաղանթը, մաքրում են արյունը, ամրացնում են սիրտը.
Հոկտեմբերի 21-ին Երևանի պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունենալու «The Beautified Project» ռոք խմբի թվով երրորդ՝ «United we fall» ձայնասկավառակի շնորհանդեսը, որը կուղեկցվի համերգային ծրագրով:
Մեջքի և պարանոցի շրջանում ցավերն անհանգստացնում են մեզնից շատ-շատերին: Արդյո՞ք կան միջոցներ, որոնց շնորհիվ կարելի է խուսափել այս ամենից: Հետազոտությունները ցույց են տվել, որ ողնաշարի հետ կապված շատ խնդիրներ առաջանում են ոչ ճիշտ կեցվածքի և մարմնի շարժումների պատճառով:
Աբովյան քաղաքի դպրոցներում պարբերաբար վաճառվում են տարբեր ներկայացումների տոմսեր: 168.am-ի հետ զրույցում ծնողները գանգատվում էին, որ տոմսերի վաճառք հաճախակի է լինում, և ստիպում են ծնողներին, որ անպայման գնեն:
168.am-ի հետ զրույցում Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը կենտրոնի փողոցների ասֆալտի հանդեպ այս «գերհոգատարությունը» պայմանավորեց նրանով, որ մեզ մոտ ամեն ինչ ցուցադրական բնույթ է կրում
Երեք ամսվա աշխատող Մխիթար Սեդրակյանը մենակ է եղել արգելոցի Գառնիի տեղամասի պահակատանը։ Խոսրովի արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի ասելով` իրենց տեղեկություններով, շան հաչոցը լսելով, տեսուչը դուրս է եկել և անմիջապես դիմացից՝ 10-15 մետր հեռավորությունից որսորդական հրացանով կրակել են։ Այդ տարածքում տեղադրված չորս տեսախցիկները ֆիքսել են կատարվածը. տեսագրությունները տրամադրվել են ոստիկանությանը, մանրամասներ չեն գաղտնազերծվում։
Հանդիպման ժամանակ ես նրան հարցրեցի` քանի որ ուժային կառույցի անկաշառ աշխատողի իմիջ ունի, կպահպանի՞ այդ իմիջը վեց տարի անց: Կոստանյանն իրոք այս տարիների ընթացքում նման կարծիք է թողել մարդկանց մոտ, որ անկաշառ է: Ես անձամբ իր հետ չեմ աշխատել, բայց իր մասին նման որակումներ են տալիս:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով առողջապահական ապահովագրման քաղաքականությանը, կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանն ասել է…
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ձվի արժեքը 5-10 դրամով բարձրացել է: Ձվի թանկացումը չէր կարող չհարվածել սպառողի գրպանին, քանի որ ձուն ամենօրյա սպառման սննդամթերք է: