Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը նշել է, որ սա հիանալի մեկնարկ է ապրանքանիշի սմարթֆոնների ամբողջ պատմության մեջ:
Օրեր առաջ Իտալիայում, մասնավորապես՝ Միլանում տեղի է ունեցել Dolce&Gabbana նորաձևության սրահի գարուն-ամառ/ 2014 հավաքածուի ցուցադրությունը:
Ո՞վ կփոխարինի Վահան Հովհանիսյանին ՀՅԴ խմբակցությունում, նրա՝ Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակվելու դեպքում: Համամասնական ցուցակով հաջորդը գյուղատնտեսության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն է, սակայն ՀՅԴ-ում տեսակետ կա, որ խմբակցությունում պետք է լինի կին պատգամավոր:
«Princ Princess» խանութ-սրահում հավաքվել էին մանուկների նորաձևության մշտապես հետևող երիտասարդ մայրիկները՝ նշելու Dolce & Gabbana-յի առաջին հավաքածուի շնորհանդեսը: Ցուցադրությանը զուգահեռ մանուկների համար նաև կազմակերպվել էր պաղպաղակի հյուրասիրություն ու ծաղրածուների, տարբեր հեքիաթային հերոսների մասնակցությամբ զվարճալի ներկայացում: «Prince Princess» խանութ-սրահի հիմնադիր-տնօրենը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի դուստրն է՝ Գայանե Ծառուկյանը:
Գերմանական Chaos Computer Club (CCC) ասոցիացիայի համակարգչային անվտանգության փորձագետները հայտարարել են, որ իրենք կարողացել են մոլորության մեջ գցել iPhone 5S սմարթֆոնի Touch ID մատնահետքերի սքաներին:
«Անդամակցումը Մաքսային Միությանը Եվրասիական Միությանն անդամագրվելու նախաքայլն է, և այդ վտանգի դեմ մենք ազգային ազատագրական պայքարի դրոշն ենք բարձրացրել: Վստահ եմ, որ արդյունքում մեզ հաջողվելու է ստեղծել անկախ պետություն»:
«Վերջին կարգի, անջրդի հողեր են, 1000-1500 դրամ ա հողի հարկը, որտեղ չի կորել էդ փողը…»,- ասաց գյուղապետը:
Տվյալների միջև տարբերությունը պայմանավորված է միայն այն հանգամանքով, որ աղյուսակում ներառված չէ դեպոզիտային հաշվի մնացորդը (ինչի վերաբերյալ հարցադրում չի արվել): Տրամադրված վարկերի վերադարձից ստացված գումարները մուտքագրվում են կայունացման դեպոզիտային հաշիվ, և այդ հաշվի վրա առկա միջոցներից տրամադրվում են նոր վարկեր:
Սեպտեմբերի 23-ին Գյումրիի ավագանու հերթական նիստի օրակարգային հարցերի թիվը թեև մեծ էր, սակայն իր ուրույն ու կարևոր տեղերն էին զբաղեցրել Վլադիլեն Բալյանին եւ Վարդուհի Վարդերեսյանին «Գյումրիի պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհելու մասին քննարկումները, ինչպես նաև Գյումրիի քաղաքի օրհներգի ընտրության հարցը:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գործում է 2 մանկապարտեզ՝ թիվ 3 և թիվ 5 մանկապարտեզները: Թիվ 5 մանկապարտեզի տնօրեն Էլէոնորա Դանիելյանի փոխանցմամբ` մանկապարտեզ հաճախողների թիվը 89 է, իսկ հաճախողների թիվը տատանվում է 78-80-ի շրջանակում:
«Ինձ օֆիցիալ չեն ասել, ես որ չեմ ստացել անալիզների պատասխանները, թե ինչի՞ են սատկել, ի՞նչ հիվանդություն ա»:
Սեպտեմբերի 21-ին «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում Գյումրիի Հաղթանակի զբոսայգում տրվեց քանդակագործության միջազգային սիմպոզիումի մեկնարկը, որը կրում է «Կենարար աղբյուր» անվանումը: Սիմոզիումին մասնակցում են 5 երկրների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Իտալիայից և Ուկրայինայից: Իտալիան ներկայացնում է քանդակագործ Մասիմո Լիպպին:
168.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Վանաձորում այսօր՝սեպտեմբերի 23-ին, ոստիկանության ծառայակցի ինքնասպանության դեպքի առթիվ:
Քիչ առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել Վանաձորում: Կախվելու միջոցով ինքնասպան է եղել 30-35 տարեկան երիտասարդը՝ Դավիթ Մայիլյանը: Նա աշխատում էր ոստիկանության Լոռու մարզային վարչությունում՝ որպես փորձագետ:
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանը, երեկ՝ սեպտեմբերի 22-ին հրավիրած ասուլիսում ուշագրավ հայտարարություն է արել: Ըստ էության, նա հերքել է մամուլի այն հրապարակումները, թե նրա թեկնածությունն առաջարկել է Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանը:
Աէրոբատիկա: Այն դասվում է ամենաէկզոտիկ և էքստրեմալ սպորտաձևերի շարքին: Սպորտային ինքնաթիռով թռչելու, այն ինքնուրույն վարելու սիրահարների շարքում կան նաև աստղեր՝ Բրեդ Փիթ, Թոմ Քրուզ, Անջելինա Ջոլի և ուրիշներ:
«Աղջիկս 5 օր ջերմում էր, թույլ էր, և, բնականաբար, մանկապարտեզ չտարա: Ամսվա վերջում վճարելիս իմացա, որ բժշկի կողմից տարված թուղթը ոչ մի նշանակություն չի ունեցել, և այդ 5 օրերի համար գումարը նույնպես գանձվելու է, ու քանի որ բանկային համակարգով ենք վճարումը կատարում, ապա էլ ոչինչ չես կարող անել»,- պատմում է Լուսինե Ադամյանը:
Վանաձոր քաղաքի, ինչպես նաև մարզի այլ համայնքներում գտնվող բժշկական կենտրոններ տանող քարուքանդ ճանապարհների մասին բազմիցս է խոսվել: Վանաձորի սրտաբանական ու ինֆեկցիոն հիվանդանոց տանող ճանապարհները գտնվում են խայտառակ քարուքանդ վիճակում, անձրևոտ օրերին այ ճանապարհով քայլելն ու երթևեկելն իսկական պատուհաս է թե՛ տաքսու վարորդների և թե՛ միկրոավտոբուսների համար:
««Երազանքի գրկում» երգը պոզիտիվ է և բնութագրում է տղամարդու անսահման սերը դեպի իր սիրելին: Երգը փոփ-էթնո ժանրում է, օգտագործել ենք քամանչա և բլուլ: «Երազանքի գրկում» երգը ծնվեց «Հայաստանի Ձայնը» նախագծի ընթացքում, երբ աշխատելով Դեր Հովայի հետ՝ ստեղծեցինք այս գեղեցիկ երգը: Շատ շնորհակալ եմ նրան իր պրոֆեսիոնալիզմի և մարդկային հատկանիշների համար»,- ասաց Նարեկ Մակարյանը:
Այս տարիների ընթացքում այնպիսի մարդկային որակների կորուստներ ունեցանք, մատաղ տվեցինք, հանուն ինչի՝ ինքս էլ եմ դժվարանում ասել։ Մի՞թե մերօրյա համատարած ռաբիսացման համար…
Արևածաղկի սերմը պարունակում է զգալի քանակությամբ օգտակար տարրեր` սելեն, յոդ, ցինկ, երկաթ, կալցիում, ֆտոր, կալիում, մագնիում, B խմբի վիտամիններ։ Արևածաղկի սերմում D վիտամինը ավելի շատ է, քան ձողաձկան լյարդում, շատ են տոկոֆերոլները (E խումբ)։
Արդեն երեք շաբաթ Էջմիածնի խանութներում ամենաչճարվող ապրանքը դարձել է ձուն: Խանութի վաճառողները պատասխան չունեն, ասում են` մենք էլ չգիտենք, թե ինչու ձու չկա: «Չենք ստանում, ասում են` այս պահին ֆաբրիկայում ձու չկա, ու լսափողն անջատում են»,- պատմում են խանութի աշխատակիցները:
Universum միջազգային ընկերությունը կազմել է աշխարհի 50 ամենագրավիչ աշխատատեղերի ցանկը: Ինչպես գրում է ամերիկյան «Forbes» ամսագիրը, ցանկը կազմելու համար ընկերության աշխատակիցները հարցումներ են անցկացրել դպրոցն ավարտող ավելի քան 100.000 աշակերտների շրջանում:
Առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի ամենաթանկ արևային ակնոցը: Այն ստեղծվել է 2011-ին՝ CliC Gold ապրանքանիշի կողմից: Այն ստեղծվել է 2 դիզայների ձեռքի աշխատանքի արդյունքում: Ակնոցի բարձր գինը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն պատրաստված է 18 կարատանոց ոսկուց:
Բիլ Գեյթսը, ով Microsoft ընկերության հիմնադիրներից է, 72 մլրդ դոլար արժողությամբ ունեցվածք ունի: Նոր Զելանդիայում գտնվող նրա առանձնատան արժեքը գնահատվում է 7,8 մլն դոլար:
Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Достояние Республики» հեռուստանախագծի շրջանակներում իր բենեֆիսի ժամանակ երգչուհի Իրինա Ալեգրովան բավականին շքեղ զգեստ է կրել: Նկարահանմանը նա ներկայացել է շքեղ դեկոլտեով զգեստով:
Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը մուննաթն է, իսկ մուննաթը գալիս է նրանից, որ մենք երջանիկ չենք, իսկ երջանիկ լինելու նախապայմաններից մեկը առողջությունն է: Եթե դու առողջ ես, ապա դու ավելի երջանիկ մարդ ես:
168.am-ը Հրաչյա Հարությունյանի դուստր Լիլիթ Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք Հ. Հարությունյանը նախկինում ունեցե՞լ է նման խնդիրներ և արդյոք հնարավո՞ր է` նրան վիրահատեն:
Իսկ ո՞վ է իրավունք տվել սահմանափակել մեր դիրքորոշումը երկու ընտրությամբ: Այդ ի՞նչ աբսուրդ է: Ով իրավունք ունի ինչ-որ մեկին դնել եկընտրանքի առաջ` «այո»-ի կամ «ոչ»-ի: Նման հարց ո՞ւմ կողմից է դրված: Մենք ի՞նչ է, հանրաքվե ենք անցկացնում, օրակարգում կա՞ նման հարց, որ մենք էլ «այո» կամ «ոչ» ասենք:
Ֆեյսբուքյան ակտիվիստ, Աբովյան քաղաքի բնակիչ Արա Ներսիսյանը 168.am-ի հետ զրույցում Անկախության տոնակատարությանն անդրադառնալիս իր դժգոհությունն արտահայտեց ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության կապակցությամբ: