Զելենսկին հայտնել է առաջիկա օրերին ԱՄՆ նախագահի բանագնացների այցի մասին Կիև և Մոսկվա
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցող թիմին, և հայտնել մոտ ապագայում Կիևում և Մոսկվայում նախատեսվող հանդիպումների մասին։
X-ում գրառման մեջ Զելեսկին նշել է, որ ուկրաինական և ամերիկյան կողմերը շուրջօրյա ռեժիմով կապի մեջ են և պատրաստվում են հանդիպման։
«Նշանակվել են նախնական ամսաթվեր։ Մենք ակնկալում ենք տեսնել ԱՄՆ նախագահի բանագնացներին այստեղ՝ Կիևում։ Նրանք հաստատել են, որ հանդիպում կունենան Մոսկվայում, ևս մեկը՝ Կիևում։ Մենք անհամբեր սպասում ենք առաջիկա օրերին կայանալիք հանդիպմանը», – նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին ընդգծել է, որ ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածության շարունակումը «շատ կարևոր» է։

