Բաժիններ՝

Բեսենթը հայտարարել է, որ ԵՄ-ն պաշտոնապես միացել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման արշավին

Եվրամիությունը պաշտոնապես միացել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող «Տնտեսական վտարանդի» գործողությանը։ Այս մասին X-ում գրառման մեջ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Եվրոպական միությունը պաշտոնապես միացել է «Տնտեսական վտարանդի» գործողությանը, և մենք գնահատում ենք նրանց ամուր և վաղ դիրքորոշումը», – նշել է նա:

Բեսենթի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ամուր կանգնած է իր դաշնակիցների կողքին՝ ապահովելու, որ Իրանը չկարողանա «շահագործել համաշխարհային ֆինանսական համակարգն իր միջուկային նկրտումները, սպառազինությանն առնչվող ծրագրերը և ահաբեկչական հովանավորյալներին ֆինանսավորելու համար»։

«Աշխարհը հստակ ուղերձ է հղում իրանական ռեժիմի՝ մենք կանգ չենք առնի, մինչև չվերացվեն մնացած բոլոր ֆինանսական կենսապահովման շղթաները», – շեշտել է նա։

Ավելի վաղ ԵՄ-ն հայտարարել էր, որ սերտորեն կհամագործակցի Միացյալ Նահանգների և Մեծ յոթնյակի ու միջազգային գործընկերների հետ՝ Իրանի վրա ճնշումը պահպանելու և լարվածության թուլացմանն ու տարածաշրջանային կայունությանը նպաստելու համար։

ԱՄՆ-ն օգոստոսի 24-ին Իրանի դեմ մեկնարկել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ տնտեսական ճնշման արշավի ընթացքում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։ ԱՄՆ-ում նաև նախազգուշացրել են, որ կարող են երկրորդային պատժամիջոցներ սահմանել բոլոր երկրների նկատմամբ, որոնք կօգնեն Իրանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930