
Աշխարհի ամենաբարակ պլանշետը` Lenovo Yoga-ն կներկայացվի հոկտեմբերին

Ակնկալվում է, որ Lenovo ընկերությունը իր նոր պլանշետը` Yoga-ն, կներկայացնի հոկտեմբեր ամսին: Այս մասին հաղորդում է Ubergizmo-ն` նշելով, որ սարքը կարող է լինել աշխարհի ամենաբարակ պլանշետը:
Որոշ տվյալների համաձայն` Yoga-ի մարտկոցը կարող է պասիվ (սպասողական) վիճակում լինել իր բոլոր մրցակիցներից ավելի երկար ժամանակ: Ըստ ստացված տեղեկությունների` պլանշետը կունենա Intel Bay Trail պրոցեսոր, իսկ սարքում տեղադրված օպերացիոն համակարգի մասին ոչինչ չի հաղորդվում:
Պաշտոնական տեղեկությունների այս ամենի վերաբերյալ դեռևս չկա: