Մասրենի
Բուժիչ նամակներ
ժողովրդական դեղատոմսեր
Մասրենու ծաղկաթերթերից ստացված պատրաստուկները հանգստացնում են նյարդերը, բերանի, ստամոքսի և աղիների լորձաթաղանթը, մաքրում են արյունը, ամրացնում են սիրտը.
- 1թ/գ մանրացրած ծաղկաթերթերը 10 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ։
Հոդատապ. 30 գ մասրենու ծաղկաթերթերը 30 րոպե թրմեք 300 մլ եռջրում, քամեք։ Թուրմի մեջ լուծեք 40 գ մեղր, դրեք թրջոց ցավոտ տեղին, պահեք 30 րոպե։ Կատարեք օրը 2 անգամ, շարունակեք 15-20 օր։
Ասթմա. Մանրացրեք, խառնեք 20 գ ջղախոտ մեծի չորացրած տերևներ, 100 գ մասուրի չորացրած ծաղկաթերթեր, 500 գ դդումի պտղամսի քերուկ, եփեք թույլ կրակի վրա` մինչև եռալը, 24 ժամ թրմեք, քամեք, մզեք հումքը։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 5 անգամ, շարունակեք 1 ամիս, կրկնեք 2 շաբաթից։
Բրոնխիտ, խորխաբեր. Մանրացրեք մասրենու ծաղկաթերթերը` տրորեք, մինչև հյութը դուրս գա, խառնեք մեղրի հետ (1։2)։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3-5 անգամ։
Կոնյուկտիվիտ, աչքերի հոգնածություն, այտուց. 1-2 թ/գ մասրենու ծաղկաթերթերը լցրեք թանզիֆե պարկիկի մեջ, 1-2 րոպե ընկղմեք եռջրի մեջ, դրեք քամիչի վրա, 10 րոպեից դրեք աչքերին, պահեք 20 րոպե։
Մաշկը սնուցող. Ապակե տարայի մեկ երրորդը լցրեք մասրենու թարմ ծաղկաթերթերով, մնացած ծավալը լրացրեք ձիթապտղի յուղով, 10 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա, 21 օր թրմեք մութ տեղում, քամեք։
Զգայուն մաշկի խնամք. Մանրացրեք մասուրի չոր ծաղկաթերթերը, 1 թ/գ հումքը 20 րոպե թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Լվացվեք, դրեք թրջոցներ։
Չիբան. Մանրացրեք մասրենու թարմ տերևները, տրորեք շաքարի հետ (2։1), դրեք վերքին։
Խոլեցիստիտ, հեպատիտ. Մասրենու պտղից պատրաստում են լեղամուղ դեղորայք` «Խոլոսաս», որը վաճառվում է դեղատներում։
Լյարդը մաքրող. Մասրենու 2 ճ/գ չոր սերմերից ազատված մանրացրած պտուղը 12 ժամ թրմեք ջերմապահի մեջ 500 մլ եռջրում, քամեք։ 200 մլ թուրմի մեջ լուծեք 2 ճ/գ սորբիտ, խմեք վաղ առավոտյան, 40 րոպե հետո խմեք թուրմի մնացորդը 1 թ/գ մեղրի հետ։ Չորս ժամ ուրիշ ոչինչ չի կարելի ուտել և խմել։ Խորհրդակցեք բժշկի հետ։
Կոնյուկտիվիտ. Մաքրեք, մանրացրեք մասուրի պտուղը։ 2 թ/գ թարմ հումքը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 5 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա (թույլ կրակով), 15 րոպե թրմեք, քամեք։ Դրեք թրջոց աչքերին, պահեք 10-15 րոպե։
Կարևոր է իմանալ, որ աչքի արցունքում C վիտամինի պարունակությունը մոտ 30 անգամ շատ է, քան արյան մեջ։
Մրսածություն. Ազատեք մասրենու չոր պտուղը սերմից, մանրացրեք և խառնեք եղինջ երկտունի և ուրցի չոր խոտերի հետ (2։1։1)։ 15 գ հումքը 2-3 րոպե եփեք 200 մլ ջրի մեջ, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ` գոլ վիճակում, մեղրի հետ։
Օստեոպորոզ, կոտրվածքներ. Մաքրեք, մանրացրեք մասրենու չոր պտուղները։ 25 գ հումքը լցրեք 500 մլ եռջրի մեջ, 40 րոպե եփեք թույլ կրակի վրա, 6 ժամ թրմեք տաք տեղում, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, մեղրի հետ։
Վերջին տարիներին գիտնականները պարզել են, որ մասրենու պտուղն ակտիվացնող ազդեցություն ունի կռճիկի հյուսվածքի բջիջների և կոլագենի գոյացմանը նպաստող (գործընթացը ղեկավարող) գենի վրա։
Պտղից ստացվող քսուքով («Կարոտոլին») բուժում են տրոֆիկ խոցերը, էկզեման։ Սերմերից ստացված քսուքով և մասուրի յուղով բուժում են այրվածքներ, մաշկային հիվանդություններ։ Քսուքները վաճառվում են դեղատներում։
Ստենոկարդիա. Խառնեք մասուրի և ալոճի չոր հատապտուղներ (1։2), 100 գ հումքը 24 ժամ թրմեք 1,5 լ եռջրում, փակ կաթսայի մեջ, տաք տեղում։ Քամեք, պտուղները մզեք, խառնեք թուրմին, քամեք ևս մեկ անգամ քառատակ ծալած թանզիֆով, պահեք սառնարանում։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 40 րոպե առաջ, գոլ վիճակում։ Շարունակեք 15-20 օր։ Օգտակար է նաև սրտի արատների և հետինֆարկտային շրջանում։
Եղանակի տատանումներ. Խմեք մասրենու պտղի, տերևի կամ ծաղիկի թուրմը` թեյի փոխարեն կամ թեյի հետ խառնած (1։1)։
Ցածր հեմոգլոբին. Խառնեք արոսենի սովորականի և մասրենու չոր պտուղները (1։1)։ 1 ճ/գ հումքը լցրեք 400 մլ եռջրի մեջ, 5 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 12 ժամ թրմեք, քամեք, հումքը մզեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։
Ստոմատիտ. Նախորդ խառնուրդի 1 թ/գ-ն 4 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք, կատարեք ողողումներ։
Երիկամաբորբ. Մասրենու պտուղն ազատեք սերմերից, լվացեք։ 1 ճ/գ սոխի կճեպը 10 րոպե եռացրեք 500 մլ ջրում` փակ տարայում, անջատեք կրակը և անմիջապես լցրեք թուրմի մեջ 30 գ մասրենու մաքրած պտուղ, 10 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Երիկամները մաքրող. 1 ճ/գ մասրենու պտուղը 3 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ, շարունակեք 7-10 օր։ Թուրմը մեղմացնում է հոդացավերը։ Կատարեք ողողումներ անգինայի, ստոմատիտի դեպքում։
Աթերոսկլերոզ, անեմիա. 2 ճ/գ տարեկանի թեփը լցրեք 300 մլ եռջրի մեջ, 1 րոպե եփեք, անջատեք կրակը և անմիջապես ավելացրեք 1 ճ/գ մասրենու մաքրած պտուղներ, 4 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 70-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
«168 ԺԱՄ»