Հովհաննես Սահակյանը իր` հանձնաժողովի նախագահ նշանակվելու մասին

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ նշանակվելուց հետո նրան կարող է փոխարինել  ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Սակայն 168.am-ի հետ զրույցում Հովհաննես Սահակյանը հերքեց այս լուրերը` նկատելով. «Այո` մամուլում են շրջանառվում: Իսկ մենք նման հարց չենք քննարկել: Նման խնդիր չկա»:

Մեր հարցին, թե ցանկություն չունե՞ք զբացեցնելու պետաիրվական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ցանկությունները կարող են ավելի նեղ կամ լայն լինել: Չեմ կարծում, թե պաշտոնին գնալը ցանկությունով պետք է լինի: Մարդը պետք է կարողանա իր աշխատանքի ընթացքում իրեն դրսևորել այնպես, որ այն մարդիկ, ովքեր այս կամ այն պաշտոնին դիտում են այս անձին կամ այն անձին` հաշվի առնեն սկզբունքայնությունը, գիտելիքները…»:

Նա հավաստիացրեց, որ իր սկզբունքն իրեն թույլ չի տալիս որևէ մեկին (առավել ևս` պաշտոնի հարցով) դիմել կամ խնդրել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս