Բաժիններ՝

Ճիշտ սննդակարգ` արյան ճնշման դեպքում

Եթե դուք ճնշման հետ կապված խնդիրներ ունեք, ապա ուշադրություն դարձրեք ձեր սննդակարգին: Այսօր արյան ճնշման խնդիրը հաճախակի հանդիպող երևույթ է:  Ըստ հետազոտությունների` Երկիր մոլորակի բնակչության 1/3-ը տառապում է արյան բարձր ճնշմամբ: Իսկ ցածր ճնշում ունեցողները հիմնականում երիտասարդներն են:

Նորմալ զարկերակային ճնշումը տատանվում է 100/60-ից մինչև 130/90: Եթե ձեր ճնշումն այս միջակայքից դուրս է ընկնում, ուրեմն խնդիրներ ունեք: 100/60-ից ցածր ցուցանիշի դեպքում դուք ունեք հիպոտոնիա, իսկ 130/90-ից բարձրի դեպքում՝ հիպերտոնիա է:

Ճնշման հետ կապված խնդիրները հանգեցնում են մի շարք հիվանդությունների ի հայտ գալուն: Ինչպես ցածր, այնպես էլ բարձր ճնշումը կարող է ուղեկցվել գլխապտույտով, սրտխառնոցով, գլխացավով: Բարձր ճնշումը պատճառ է դառնում սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման և հանգեցնում ինֆարկտի կամ կաթվածի:

Եթե ձեր ճնշման ցուցանիշները նորմայից շեղված են, ապա պետք է դիմել բժշկի և պարզել, թե ինչո՞ւմ է խնդիրը: Փոխելով կենսակերպը և սննդակարգը՝ հնարավոր է կարգավորել ճնշումը:

Կարդացեք նաև

Հիպերտոնիկների (բարձր ճնշում ունեցողների) համար սննդակարգ

Նրանք, ովքեր հակված են հիպերտոնիայի, պետք է հետևեն հատուկ սննդակարգի, որպեսզի իջեցնեն ճնշման չափման ցուցանիշները.

  • Պակասեցնել աղի օգտագործումը: Աղը պահում է ջուրն օրգանիզմում, որի հետևանքով էլ առաջանում են այտուցներ, և ճնշումը բարձրանում է:
  • Խուսափել ճարպոտ և տապակած սննդից: Ճարպոտ և տապակած ուտելիքները նպաստում են ավելորդ խոլեստերինի առաջացմանը, որն էլ ազդում  է անոթների ընդհանուր վիճակի վրա և նպաստում արյան ճնշման բարձրացմանը:
  • Մարդիկ մեծ սխալ են թույլ տալիս հատկապես, երբ ուտում են սխալ պատրաստված գառան միս և թռչնի միս:
  • Սահմանափակեք քաղցրեղենի և թխվածքեղենի օգտագործումը: Ածխաջրերի ավելորդ քանակությունը նպաստում է արյան ճնշման բարձրացմանը:
  • Կծու, աղի, թթու  և ծխահարված մթերքներից հրաժարվեք, քանի որ դրանք բարձրացնում են ճնշումը:
  • Ավելի շատ կալիում և մագնեզիում ընդունեք: Այս հանքանյութերի հիմնական աղբյուրն  են բանանը, խորոված կարտոֆիլը, ծիրանի չիրը, թարմ ծիրանը, հնդկաձավարի շիլան:
  • Բռինչ (Калина). այս հատապտուղը կարգավորում է ճնշումը: Եթե հաճախակի խմեք բռինչով թեյ, ապա շատ շուտով կկարգավորեք ձեր զարկերակային ճնշումը:
  • Բացառեք կոֆեինը: Սուրճը և թունդ թեյը նեղացնում են անոթները և նպաստում արյան ճնշման բարձրացմանը:
  • Սահմանափակեք ալկոհոլը: Ալկոհոլային խմիչքների օգտագործումը հանգեցնում է արյան ճնշման բարձրացմանը: Ալկոհոլի թույլատրելի չափաքանակը 50գ կոնյակն է կամ 150-200գ գինին:
  • Ամեն օր կերեք թարմ բանջարեղեն և մրգեր: Մրգերի և բանջարեղենի մեջ պարունակվում են բազմաթիվ վիտամիններ և միկրոտարրեր, որոնք բարելավում են սրտանոթային համակարգի աշխատանքը:
  • Դուք ավելորդ քա՞շ ունեք, պակասեցրեք բարձր կալորիականությամբ սնունդը: Գեր մարդիկ հակված են արյան բարձր ճնշման, ուստի անհրաժեշտ է իջեցնել մարմնի քաշը:
  • Հետևեք սննդի ընդունման ժամերին: Արյան բարձր ճնշման դեպքում չի կարելի ուտել օրը երկու անգամ և այն էլ՝ մեծ չափաբաժնով: Անհրաժեշտ է ուտել օրը 4-5 անգամ՝ փոքր չափաբաժնով:  Նման դեպքում օրգանիզմը հեռու կպահեք ավելորդ ծանրաբեռնվածությունից և արյան բարձր ճնշումից:
  • Հիշեցնենք, որ ասպիրինը չի իջեցնում ճնշումը, այլ ջրիկացնում է արյունը և կանխում արյան անոթների խցանումը:

uteliq (1)

Հիպոտոնիկների համար սննդակարգ

Հիպոտոնիկների համար գոյություն ունի խիստ տարբեր սննդակարգ: Նրանց խորհուրդ է տրվում կծու և բարկահամ կերակուր, որը նեղացնում է արյան անոթները: Աղի և ճարպոտ ուտելիքները  նույնպես հարմար են հիպոտոնիկների համար: Արյան ճնշումը բարձրացնելու համար կարող եք օգտագործել թեյ և սուրճ: Սակայն պետք չէ չարաշահել այս սննդակարգի մթերքները, քանի որ այն կարող է բացասաբար անդրադառնալ օրգանիզմի առողջության վրա: Հետևեք, որպեսզի սննդի հետ օրգանիզմ թափանցեն վիտամիններ, որոնք ակտիվացնում են օրգանիզմի գործընթացները և օգնում թարմ լինել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս