Եղել են դեպքեր՝ գերիներին հարկադրել են Ղուրան կարդալ. խաչ է դաջված եղել՝ խոշտանգմամբ հանել են. Սիրանուշ Սահակյան

Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները։ Այս մասին հայտարարել է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Մենք տեսել ենք թիրախավորված գործողություններ կրոնական խորհրդանիշների առնչությամբ։ Խաչ դաջվածքների պարագայում դրանք այրվել են, մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը։ Կամ, թեև որոշ սահմանափակ գրքեր տրամադրվել են հայ բանտարկյալներին, սակայն արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը կամ եղել են դեպքեր, երբ հարկադրել են Ղուրան ընթերցել»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ այս ամենը վկայում է, որ քրիստոնյա լինելը Բաքվի բանտում ավելի խոցելի է, և միգուցե քրիստոնեական մշակույթ կրող լինելը դժվարացնում է նաև երկխոսությունն Ադրբեջանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930