Նկատի ունենալով մեր Առաջնորդին եւ մեր համայնքին ուղղուած նախատինքին ծանկրակշիռ բնույթը, կ՛ուզենք որ այս նամակը փոխանցուի Կաթողիկոսին եւ Ան՝ հրապարակաւ ներողութիւն խնդրէ մեր Առաջնորդէն։ Մեր կարծիքով. Ներողութիւնը ընտրական որեւէ գործընթացի սկզբնական քայլը պետք է հանդիսանայ։
Այսօր ՀԱԿ ակտիվիստների գործով հերթական դատական նիստի ընթացքում դատավոր Եվա Դարբինյանը հրաժարվել է քննության առնել պաշտպանության կողմի միջնորդությունը Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը վերացնելու մասին։ Հայտարարեց, որ դատաքննությունն ավարտված է և սկսվում է դատական վիճաբանությունների փուլը։
ԱՄՆ դեմոկրատները և հանրապետականները կգան համաձայնության և ԱՄՆ պես երկիրն առանց բյուջե չի մնա: Նման համոզմունք 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:
Հայաստանի համար ԱՄՀ մասնագետները նույնպես կանխատեսել են տնտեսական աճի դանդաղեցում: Այսպես՝ ՀՀ համար ՀՆԱ աճը 2013-ին կանխատեսվում է 4.6%, 2014-ին՝ 4.8%, գնաճը համապատասխանաբար՝ 7.0% և 3.5%, գործազրկությունը համապատասխանաբար՝ 18.5% և 18%: ՀՀ ՀՆԱ աճը 2018 թ-ին կհասնի 5.5%-ի:
Փարաքարի բնակիչ Արթուր Գասպարյանը կադաստրի զոհ է դարձել: Տևական ժամանակ է՝ Ա. Գասպարյանը, փաստաթղթերի հսկայական կապոցը ձեռքին, կա՛մ դատարաններում է, կա՛մ Դատախազությունում, կա՛մ էլ կադաստրում, սակայն առայժմ ապարդյուն:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: 168.am-ի հետ զրույցում Էդիկ Բարսեղյանը հավաստիացրեց, թե աշխատանքից ազատվելու դիմում ինքն է գրել` ակտիվ հանգստի մեկնելու պատճառաբանությամբ.
Երևանի քաղաքապետի տեղակալ Ալբերտ Գևորգյանն ու Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը ներկայացրել են այն փողոցների ցանկը, որոնցով «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության օրերին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:
ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դիմել է ԱԺ-ին՝ ԱԺ-կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարել և քառօրյա նիստերի փոխարեն եռօրյա նիստեր անցկացնել, ինչպես նախկինում էր: «Պատգամավորները հոգնում են վերջին օրը»,- այսպես էր պատճաբանել Ռ. Հակոբյանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն առաջարկում է ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարել. քառօրյա նիստերի փոխարեն` անցկացնել եռօրյա նիստեր, ինչպես նախկինում: Ըստ նրա` հինգշաբթի օրը խորհրդարանական աշխատանք, որպես այդպիսին, չի լինում, որովհետև մեծ թվով պատգամավորներ բացակայում են նիստից:
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) կազմում գտնվող Նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկությունը մշակել է Ֆոտոլյումինաֆորներ` երկարատև հետլուսարձակմամբ:
Այս քանակի շքեղ մեքենաներ, որոնք առկա են Հայաստանում, Հայդերբերգում հազվադեպ կարելի է տեսնել: Գերմանացիները թանկ մեքենաներ գնելու նպատակ չեն դնում իրենց առաջ: Ամենահարուստները կարող է թանկ մեքենաների կոլեկցիա նույնիսկ ունենան, բայց միջին միլիոնատերը՝ ոչ: Էնտեղի մեծահարուստներն իրենց գումարները ծախսում են ճանապարհորդությունների, նկարներ գնելու վրա:
Ըստ ուսումնասիրության՝ ինտերնետի թափանցումը Հայաստանի հանրապետությունում 56.9% է: Երևանում այդ թիվը 60.5% է, իսկ մարզերում` 48.0 %: Ընդհանուր առմամբ ՀՀ-ում հարցվել է 1474 մարդ, որից` 1055-ը`Երևանում, իսկ 419-ը մարզերում:
Նորայր Հայրապետյանը հայտարարեց, որ ինքն է մարմնական վնասվածքներ հասցրել Վահե Ավետյանին՝ միաժամանակ նշելով, թե ինքը չի հասկացել, որ իր հարվածները ծանր վիճակի են հասցրել Վահե Ավետյանին: Հակառակ դեպքում, ըստ նրա՝ ինքը կփորձեր նրան օգնություն ցույց տալ:
Հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայտարարեց, որ Հայաստանն այժմ էլ ցանկանում է նոյեմբերին Վիլնյուսում մասնակցել Արևելյան գործընկերության գագաթաժողովին և այնտեղ Եվրոպական միության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, սակայն` փոփոխված տարբերակով:
Ամբաստանյալն ասաց, որ մի քանի անգամ է հարվածել տուժող Արտակ Բայադյանին, իսկ մեղադրող Արմեն Մարուխյանի հարցին՝ քանի՞ անգամ է հարվածներ հասցրել տուժողին, նա պատասխանեց. «Կռիվ ա՝ խփում ես, հիմա չեմ հիշում՝ կոնկրետ որ տեղին»:
«Արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժություններ:
Գործով մեղադրող Արմեն Մարուխյանն ամբաստանյալից հետաքրքրվեց՝ Վահե Ավետյանի մարմնի ո՞ր մասերին է նա հարվածել: «Առաջինը դեմքին, հետո չեմ հիշում»,-ասաց Նորայր Հայրապետյանը՝ նշելով, որ առաջին անգամ Վահե Ավետյանին հարվածել է բռունցքով: Նա նշեց, որ չի կարող հիշել հետագայում Վ. Ավետյանի մարմնի որ հատվածներին է ինքը հարվածել: Միևնույն ժամանակ, նա ասաց, որ Վ. Ավետյանին հարվածել է ձեռքով:
Ստեղ ոչ ոք տղաներից մեղավոր չի, մեղք չունեն: Ինչի՞ եմ հիմա ասում դատարանին, որովհետև ես էլ իմ խղճի առաջ մաքուր լինելու համար: Ինչ եղել է, ես եմ արել:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը օրերս հեռախոսզրույց էին ունեցել գազի գնի թանկացման պայմանագրի վերաբերյալ:
Վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբացության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, հայտարարել էր, թե գազի սակագնի թանկացման պայմանագիր գոյություն չունի: 168.am-ը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, կա՞ գազի սակագնի բարձրացման պայմանագիր, թե՞ ոչ:
Նիստի ընթացքում գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը հայտարարեց, թե ինքը ցանկանում է լրացուցիչ ցուցմունք տալ՝ նշելով, թե ցանկանում է «ճիշտը բացահայտել»:
«Հարսնաքարի» գործով մեղադրող դատախազ Արթուր Դավթյանը միջնորդել է գործով 6 ամբաստանյալներին դատապարտել 13 տարի ազատազրկման: Ինչպես հայտնի է, ռեստորանային համալիրի աշխատակիցները մեղադրվում են ռազմական բժիշկ Վահե Ավետյանին և նրա ընկերներին` Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի ենթարկելու մեջ:
«Ասեմ, որ ես Զարուհի Փոստանջյանին չեմ մեղադրում. նա բարձրաձայնել է մի բան, որը շուրջ 10 տարի շրջանառության մեջ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց նախկին Հայ ազգային կոնգրես դաշինքի անդամ Գուրգեն Եղիազարյանը` խոսելով Ստրասբուրգում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հայտնի հարցի մասին:
Երբ երկրում սկսում է լուրջ ընդդիմություն գոյություն չունենալ, ապա երկիրը ծանր վիճակում է հայտնվում: Գ. Կոստանյանի քվեարկությունից ավելի ծանր դեպք պատկերացնել հնարավոր չէ: Ես շատ նորմալ կգնահատեի, եթե որոշում կայացվեր, ասեին՝ կողմ են թեկնածուին, կողմ ենք քվեարկում, բայց երբ հայտարարում են, որ դեմ են, յուրաքանչյուրը մտածում է, որ ինչ-որ «դեմ»-եր կլինեն և չի երևա՝ ինքը ոնց է քվեարկել. դա մի քիչ անլուրջ է: Մարդիկ քաղաքականոթյան մեջ պետք է բաց լինեն:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արարատ Զուրաբյանը նշեց, թե մինչև սեպտեմբերի 3-ը Հայաստանը հստակ գնում էր դեպի Եվրոպա, բայց մեկ օրվա մեջ ամեն ինչ «փլուզվեց»:
«Հայագիտակ» հրատարակչությունը հրատարակության է պատրաստել «Երկիր դրախտավայր. Նշանավոր օտարերկրացիները Հայաստանի և հայերի մասին հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 250 օտարերկրացի պատմիչների, ճանապարհորդների, դիվանագետների, գրողների, արվեստագետների, ռազմական, պետական գործիչների վկայությունները, բնութագրումները, ճամփորդական նյութերը, հոդվածներն ու գեղարվեստական ստեղծագործությունները:
Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել էր քննիչի կայացրած երեք որոշումները:
Այսօր քաղծառայողի բազային աշխատավարձը 40 հազար դրամ է. եթե դուք չունեք աշխատանքային ստաժ և կրտսեր մասնագետ եք, ապա կստանաք հենց այդքան աշխատավարձ: Մի՞թե դա բավարար է նույնիսկ կենսական գոյությունը պահպանելու համար:
Եթե Զարուհի Փոստանջյանը հեռացվի պատվիրակության կազմից, ո՛չ իշխանություն-ընդդիմություն բալանսը կխախտվի հօգուտ իշխանության, և ոչ էլ գենդերային խտրականություն կառաջանա, քանի որ պատվիրակության կազմում, Զարուհի Փոստանջյանից բացի, ևս 3 կին պատգամավորներ կան:
Միայն Ս. Սարգսյանի չէ, շատերի մասին են նման բաներ խոսում, դրա համար խոսակցություններն այդ կարգի` ես չեմ հասկանում, մեծ նշանակություն չեմ տալիս դրանց: Եթե մարդ գտնեն` ով տեսել է, որ նախագահը կազինո է հաճախում, իր հետ գնացել է, խաղացել է, ուրիշ բան, կասեմ` լուրջ է, բայց սենց` ի՞նչ: