Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջանում է
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող ելույթները ԱՄՆ բաց առաջնությունում։
Նյու Յորքում ընթացող «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովը մրցել է Կանադայից աշխարհի 4-րդ ռակետ Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ։ Մոտ 3,5 ժամ ձգված մրցախաղում Խաչանովն առավելության է հասել 6:7 (5:7), 6:3, 6:2, 6:2 հաշվով ու դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության 3-րդ շրջան։
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 50-րդն է։ Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում։ Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։

