Բաժիններ՝

Ինչպիսի մթերք չի կարելի ուտել դատարկ ստամոքսին

Պետք է ճիշտ սննդամթերքից կազմված նախաճաշ ընդունել: Դատարկ ստամոքսին որոշ մթերքների օգտագործումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել աղեստամոքսային տրակտի համար: Մարդու ինքնազգացողությունը, առաջին հերթին, կախված է այն ամենից, թե ինչ է նա ուտում: Օրգանիզմի համար ամենակարևոր ճաշը համարվում է նախաճաշը, ուստի պետք է խնամքով ընտրել այն մթերքները, որոնք դուք պատրաստվում եք ուտել դատարկ ստամոքսին: Որոշ մթերքներ վնասակար ազդեցություն են թողնում մարսողական համակարգի վրա: Նման մթերքի հաճախակի օգտագործումն առաջացնում է փորափքություն, ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում, գաստրիտ և այլ առողջական խնդիրներ:

Սառը ըմպելիքներ

7-8 ժամյա քնից հետո օրգանիզմը պահանջում է հեղուկ, քանի որ այդ ընթացքում գոլորշիացել է նրանում եղած հեղուկը: Անշուշտ, առավոտյան դատարկ ստամոքսին անհրաժեշտ է ջուր խմել, քանի որ այն ստամոքսը մաքրում է և «արթնացնում» սննդամթերք ընդունելուց առաջ: Պետք չէ, սակայն, օգտագործել սառը ըմպելիքներ, քանի որ ստամոքսի և աղիների լորձաթաղանթի բորբոքվածություն ձեռք բերելու վտանգ կա: Եթե դուք ունեք մարսողական տրակտի քրոնիկական հիվանդություններ, ապա սառը ըմպելիքները կնպաստեն այդ հիվանդությունների սրացմանը: Ի հավելումն դրա՝ սառը ըմպելիքները նեղացնում են ստամոքսի արյան անոթները, որի հետևանքով՝ վատանում է տեղի արյան շրջանառությունը և սննդի մարսումը:  Նույնիսկ, եթե դրսում շատ շոգ է, ապա կարող եք սենյակային ջերմաստիճանի կամ փոքր-ինչ սառեցված ըմպելիք օգտագործել: Հիշեցնենք, որ չի կարելի ըմպելիքը մի շնչով խմել, այլ պետք է կում-կում խմել՝ մի քանի րոպեի ընթացքում:

snund (1)

Կարդացեք նաև

Հացաբուլկեղեն

Ազատվեք առավոտյան հացաբուլկեղեն ուտելու սովորությունից, քանի որ դրանում պարունակվող խմորիչը փորափքություն է առաջացնում: Եթե, ամեն դեպքում, չեք կարող չօգտագործել հացաբուլկեղեն, ապա փորձեք օգտագործել առանց խմորիչի պատրաստված հացաբուլկեղեն:

Սուրճ

Շատ-շատերի համար առավոտը սկսվում է մեկ բաժակ սուրճից: Առավոտյան սուրճի սիրահարները պետք է իմանան, որ կոֆեինը ներթափանցելով դատարկ ստամոքս՝ նպաստում է ստամոքսի լորձաթաղանթի  գրգռմանը, որի հետևանքով էլ արտադրվում է ստամոքսահյութ: Եթե սուրճի հետ ոչ մի բան չեք ուտում, ապա ստամոքսահյութը սկսում է «ուտել» ստամոքսի հյուսվածքները՝ խթանելով գաստրիտի առաջացումը:  Բացի այդ, սուրճը պարունակում է դառնություն, որն ունի լեղու արտադրման հատկություններ՝ այդպիսով խթանելով լեղապարկի լեղու անիմաստ արտադրմանը:

Քաղցրավենիք

Սովորություն դարձրեք դատարկ ստամոքսին չօգտագործել քաղցրավենիք, այլապես նյութափոխանակության խնդիրներ կունենաք, և շաքարախտի առաջացման վտանգ առաջ կգա: Բանն այն է, որ երբ մեծ քանակությամբ շաքար է թափանցում ստամոքս, ենթաստամոքսային գեղձը՝ նման գերբեռնվածությանը չդիմանալով, աշխատում է՝ առանց իրեն «խնայելու»: Ինսուլինի մեծ քանակությունը կարգավորում է արյան մեջ շաքարի քանակը, որից հետո մարդն իրեն զգում է թույլ և ապատիկ: Երկար ժամանակ քաղցրեղենով տարվածությունը ենթաստամոքսային գեղձը «հանում է շարքից», որի արդյունքում՝ այն չի կատարում իր հիմնական ֆունկցիաները, այդ թվում՝  համապատասխան քանակությամբ ինսուլինի արտադրումը:

Յոգուրտ և մածուն

Յոգուրտը, մածունը և այլ կաթնաթթվային մթերքներն այնքան վտանգավոր չեն դատարկ ստամոքսի համար, որքան անօգուտ են: Կաթնաթթվային մթերքների հիմնական կարևոր հատկությունը կայանում է օգտակար միկրոֆլորայի՝ կաթնաթթվային բակտերիաների մեջ: Եթե դուք այս մթերքն ընդունեք դատարկ ստամոքսին, ապա բակտերիաները կհայտնվեն ագրեսիվ թթվային միջավայրում և «կմահանան» ստամոքսում՝ չհասնելով աղիներին: Եթե կաթնաթթվային մթերքներ եք օգտագործում մարսողությունը կարգավորելու նպատակով, ապա մի արեք դա դատարկ ստամոքսին:

Ցիտրուսային մրգեր

Գրեյպֆրուտի և նարնջի հյութի սիրահարները պետք է հրաժարվեն առավոտյան դատարկ ստամոքսին նման հյութեր խմելու սովորությունից, քանի որ այն նպաստում է գաստրիտի առաջացմանը: Ցիտրուսային մրգերի մեջ պարունակվող թթուներն «ուտում» են ստամոքսի պատերը՝ խթանելով գաստրիտի առաջացումը: Հատկապես թող զգուշանան բարձր թթվայնություն և քրոնիկական գաստրիտ ունեցողները:

Տանձ և խուրմա

Այս մրգերի մեջ պարունակվում է կոշտ մանրաթել, որն ընկնելով աղեստամոքսային տրակտ՝ կարող է վնասել լորձաթաղանթը և դանդաղեցնել ստամոքսաղիքային տրակտի աշխատանքը:

Սխտոր

Առավոտյան մի՛ կերեք սխտոր պարունակող ճաշատեսակ, քանի որ սխտորի մեջ պարունակվող ալիցինը գրգռում է ստամոքսի և լեղապարկի պատերը՝ խաթարելով նրանց ակտիվ աշխատանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս