Բաժիններ՝

14 տարվա մեջ առաջին անգամ Apple-ը դարձել է աշխարհում ամենաթանկ բրենդը

Այս տարի առաջին անգամ Coca-Cola-ն այլևս չի գլխավորում աշխարհի 100 լավագույն բրենդների ցանկը:  Վեջին 14 տարում այն համարվում էր աշխարհի ամենաթանկ բրենդը, սակայն այժմ այն զբաղեցնում է ցանկի ընդամենը 3-րդ հորիզոնականը: Առաջին տեղում է գտնվում Apple-ը, իսկ երկրորդ տեղում` Google-ը: Այս մասին վկայում են Interbrand խորհրադատվական ընկերության կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները:

Ըստ խորհրդատվական ընկերության փորձագետների` այսօր աշխարհի ամենաթանկ բրենդը` Apple-ը, գնահատվում է 98.3 մլրդ դոլար, ինչը 28%-ով ավելին է, քան նախորդ տարի: Նշվում է, որ Coca-Cola ապրանքանիշը ևս 2%-ով թանկացել է, սակայն դա բավարար չէ առաջատարի դիրքը պահպանելու համար:

Interbrand-ի տվյալներով՝ աշխարհի 10 ամենաթանկ բրենդների վարկանիշի առաջին տասնյակում են Apple-ը, Google-ը, Sumsung-ը, Microsoft-ը և Intel-ը: Այս ցուցակի հարյուրյակում է նաև Facebook-ը, որը 69-րդ հորիզոնականից բարելավել է իր դիրքը` զբաղեցնելով 52-րդ հորիզոնականը:

Ցանկից դուրս է մնացել BlackBerry ընկերությունը, որը նախորդ տարի ցուցակում զբաղեցնում էր 93-րդ հորիզոնականը: Սակայն ամենամեծ ձախողումը գրանցել է Nokia ընկերություն, որը փոխանցվել է Microsoft-ին: Այսպես, Nokia-ն 19-րդ հորիզոնականից այս տարի բավականին զիջել է իր դիրքերը` զբաղեցնելով ընդամենը 57-րդ հորիզոնականը:

Կարդացեք նաև

Նշենք, որ Interbrand-ը աշխարհի լավագույն բրենդների ցուցակը կազմում է 2000 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս