Բաժիններ՝

«Երազանքի գրկում» երգի տեսահոլովակում Նարեկ Մակարյանը հանդես է գալիս կրքոտ տղամարդու կերպարում

168.am-ն արդեն անդրադարձել է երգիչ Նարեկ Մակարյանի նոր՝ «Երազանքի գրկում» երգի և տեսահոլովակին: Մեզ հետ զրույցում երգիչն ասել էր, որ «Երազանքի գրկում» երգը պոզիտիվ է և բնութագրում է տղամարդու անսահման սերը դեպի իր սիրելին: Երգը փոփ-էթնո ժանրում է, օգտագործվել է քամանչա և բլուլ:

Նարեկը տեսահոլովակում հանդես է գալիս կրքոտ տղամարդու կերպարում, ով ոչնչից չի վախենում և գնահատում է կնոջ սերը:

«19-րդ դարի կովբոյական մի խելագար, կրքոտ սիրո պատմություն է, որը 21-րդ դարում քիչ է հանդիպում»,- ասել էր երգիչը:

Նշենք, որ համացանցում է արդեն «Երազանքի գրկում» երգի տեսահոլովակի թրիլերը, որն էլ առաջարկում ենք դիտել այստեղ.

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ «Երազանքի գրկում» կոչվող երգի երաժշտության հեղինակները Դեր Հովան և Նարեկ Մակարյանն են, խոսքերի հեղինակը` Գրիգոր Կյոկչյանը: Սա երգչի թվով երկրորդ տեսահոլովակն է, որի ռեժիսորը Սերժ Գաբյանն է:

narek2

narek

narek1

Լուսանկարները` Նարեկ Մակարյանի ֆեյսբուքյան էջից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս