
Ինչո՞ւ են գաղտնի պահում, թե 6-րդ վարչությունն ինչ էր փնտրում Գյումրիի օդանավակայանում

Սեպտեմբերի 27-ին ոստիկանության հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչությունը ստուգումներ էր սկսել Գյումրիի օդանավակայանում: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ոստիկանությունը դիմում է ստացել և հետաքննություն է իրականացնում:
Այսօր 168.am-ի հետ զրույցում Արմեն Մալխասյանն նշեց, որ այժմ չի կարող ասել՝ ում կողմից և ինչ բովանդակությամբ դիմում է ստացել ոստիկանությունը: Նրա խոսքով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը դեռևս հետաքննություն է իրականացնում: «Դիմումի բովանդակությունը չարաշահումների հետ կապված էր. յուրացումներ և այլն: Հիմա հետաքննություն է կատարվում՝ ճշտելու հանգամանքները»,- ասաց Ա. Մալխասյանը:
Լուսանկարը` aravot.am-ի